24/10/2026

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ և շատ շտապ: Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից վերադարնալուց անմիջապես ազատման դիմում է գրում, ապա ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ազատել աշխատանքից, համաձայն աշխատողի դիմումի: Եթե ՍՊԸ-ն իրավունք չունի ազատելու, ապա տաբելում գրանցում են նրա անունը և պետ.բյուջե (գործ. սոց) վճարում կատարու՞մ են, եթե նա գտնվում մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի տակ: Շնորհակալություն:

Արթուր.

Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է, շտապ: Կազմակերպությունը ցանկանում է անհատույց ապրանք տրամադրել մանկատանը: Ինչպե՞ս պետք է կատարվի, ի՞նչ հաշիվ դուրս գրեմ: Աշխատում ենք ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

Գայանե Ա.

Հարգելի հաշվապահներ, ովքե՞ր են տեղյակ ԼՂՀ-ի հարկային օրենքներից: Կա՞ արդյոք տարբերություն ՀՀ հարկային օրենքների և ԼՂՀ օրենքների միջև: Որտեղի՞ց կարող եմ գտնել ԼՂՀ հարկային օրենքները: Կանխավ շնորհակալություն:

Թագ.

Աշխատանքից ազատելիս ի՞նչ ժամկետում պետք է վերջնահաշվարկ կատարել: Համաձայն ՀՀ ԱՕ 130 հոդվածի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը: Բայց ինձ ասում են, որ այլ ժամկետ գոյություն ունի: Խնդրում եմ, եթե գիտեք վերջնահաշվարկի վճարման այլ կարգ, գրեք:

Ինեսա.

Հարգելի հաշվապահներ, օգնեք ինձ մի հարցում:
Կազմակերպությունը գնել է “Օրանժ” ընկերությունից բջջային հեռախոսներ, որի միավորի գինը 12000 դրամ է: Հարցս հետևյալն է, այդ հեռախոսները պետք է մուտքագրվի որպես ՀՄ՞ և ամորտիզացվի 1 տարում, թե՞ որպես առագամաշ առարկա: Կանխավ շնորհակալ եմ:

Edgar.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ավտոտեխսպասարկման կենտրոնը աշխատում է հաստատագրված վճարների հարկման դաշտում: Ունի 3 աշխատատեղ: Հաստատագրված վճարներով հարկման դաշտից դուրս գալու և ընդհանուր հարկման դաշտ ընկնելու համար իրացման շրջանառությունը ամսվա կտրվածքով պետք է գերազանցի 800.0՞, թե՞ 2400.0 դրամը:

Սյուզի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ՍՊԸ-ն մեկ այլ ՍՊԸ-ին վարձակալությամբ տարածք է տվել, վարձակալության չափը պետք է լինի կադաստրային արժեքի 5 տոկոսից ոչ պակաս: Այսինքն՝ եթե 46 000 000 է կադաստրային արժեքը, ուրեմն պետք է լինի մինիմում 46000000*5%/12=191667 դրամ: Ճի՞շտ եմ արդյոք: Եվ եթե ենթադրենք՝ սահմանվել է 50 000 դրամ, ոչ մի աշխատող չունի, այսինքն՝ ծախսը միայն իր աշխատավարձն է ու սոցը, դրանք պետք է հանվե՞ն 191 667-ից ելնելով: Այսինքն՝ հիմք վերցնենք մեր 50 000 դրամը: Դրանց տարբերության 20 տոկո՞սն է մեր շահութահարկը: Եվ մի հարց էլ: Վարձակալության դեպքում (ի նկատի ունեմ` ոչ մի գործառնություն չի իրականացնում կազմակերպությունը, միայն իր տարածքի վարձատվությունն է), եռամսյակային շահութահարկի 1 տոկոսները, ավելի ճիշտ` նվազագույն շահութահարկը, պե՞տք է փոխանցել, թե՞ կանխավճարի ու 1 տոկոսի մեծ թիվը:

Տաթև.

Ես այս տարվա փետրվարի 1-ից մինչև հունիսի 27 գտնվել եմ ֆիզ. արձակուրդում: Դրանից հետո դուրս եմ եկել աշխատանքի: Հոկտեմբերին ինձ տալիս են այս տարվա իմ հերթական արձակուրդը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ այն հաշվարկել:

Տաթև.

Հարգելի կոլեգաներ, ես կանգնել եմ մի խնդրի առաջ և ունեմ Ձեր օգնության կարիքը: Տարվա սկզբից մինչ հիմա աշխատանքի եմ ընդունել 3 հիմնական աշխատողի, որոնց համար աշխատանքի պետական տեսչություն չեմ ներկայացրել ստաժի մասին ձևաթուղթը: Ի՞նչ տույժի կամ տուգանքի պետք է ենթարկվեմ, և 3 բացթողման համար ինչքա՞ն է տուգանքը, եռապատի՞կ:

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ԲԲԸ-ն (արտադրությամբ զբաղվող) ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ, ի՞նչ հաշվապահական փաստաթղթեր պետք է լրացվեն և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Վճարումը կատարվել է բանկային հաշվից` փոխանցումով, բացի դրանից այդ սարքավորումները ներմուծված են եղել: Նախապես շատ շնորհակալություն:

վահե.

Բարև ձեզ:
Մի հարց. եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ 10 աշխատանքային օրով, և նրան արձակուրդային գումարը վճարվում է հուլիսի 28-ին, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը հուլիսի 31-ին, այս դեպքում արձակուրդային գումարը օգոստոս ամսվա աշխատավարձի հետ գրվելու է եկամտահարկի եռամսյակային հաշվետվության օգոստո՞ս ամսվան համապատասխանող սյունակում, թե՞ հուլիս ամսվան համապատասխանող սյունակում:

Լիլիթ.

Խնդրում եմ, օգնեք: Աշխատողը մի դեպքում աշխատել է 11.07-ից 08.08-ը (համարյա 1 ամիս), մյուս դեպքում՝ 11.07-ից 31.07-ը: Իմ կարծիքով՝ երկու դեպքում էլ հարկավոր չէ հաշվարկել չօգտագործված արձակուրդայինի հատուցումը, սակայն կասկածում եմ և ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, քանի որ «Պարտադիր սոց. ապ. վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում նշված է մինչև մեկ ամիս աշխատողների համար միջին օրականի հաշվարկի ձևը: Ակամա հարց է առաջանում` ինչի՞ համար է այն:

Anahit.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե աշխատողը մի քանի օր բացակայել է աշխատանքից, նրան կարելի՞ է ազատել աշխատանքից աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 9-րդ կետի համաձայն, թե՞ պետք է ենթարկել կարգապահական տույժի, հետո եթե էլի բացակայի, նոր ազատել: Հոդվածի այս կետը ունի՞ որևէ սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել: Հարցս հետևյալն է.

Աշխատակցուհին ընդունվել է աշխատանքի 11.11.2002թ-ին: Վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.08.2011թ-ին և գրել է դիմում սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Նրա 1 օրվա միջին աշխատավարձը կազմում է 1716 դրամ: Կազմակերպությունն աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ և եթե այո, ապա որքա՞ն:

Նախապես շնորհակալ եմ:

Արևիկ.

Հարգելի էքսպերտներ, խնդրում եմ ինձ հուշեք արձակուրդից հետկանչ կատարելու ճիշտ տարբերակը: Հատկապես, եթե խոսքը գնում է տնօրենի մասին: Արդյո՞ք հրամանի տակ ինքը` տնօրենը պետք է ստորագրի:
Կանխավ շնորհակալություն:

Անժելա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ ՀԾ-ում առաջացած հետևյալ խնդիրը. երբ տալիս եմ դիտել փաստաթուղթը, փաստաթուղթը նորմալ ցույց է տալիս, սակայն տպելուց միայն թվերն է տպվում: Նախապես շնորհակալություն:

Gohar.

Հարգելի կոլեգաներ, կխնդրեի պարզաբանել: Կազմակերպության կողմից գնվել է գործիքների հավաքածու` պտուտակներ 42400 դրամ արժողությամբ: Ըստ Ձեզ դա պետք է մուտքագրվի որպես ՀՄ՞, թե՞ կարող ենք մուտք անել որպես արագամաշ առարկա:
Շնորհակալություն:

Anna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք, երբ կազմակերպությունը ստանում է երկարաժամկետ բանկային վարկ, ինչպե՞ս պետք է ձևակերպել վարկի ստացումը, տոկոսները և մարումը: Իսկ վարկի ստացումը կարելի՞ է ճանաչել որպես շահույթ, իսկ մարումը` ծախս: