24/10/2026

Սարգիս.

Բարև ձեզ: Ես ավարտել եմ ՀՊՏՀ-ի “Կառավարման տեղեկատվական համակարգեր” բաժինը, բայց որոշել եմ փոխել մասնագիտությունս ու դառնալ հաշվապահ, հիմա ունեմ հետևյալ խնդիրը, մագիստրատուրա չգիտեմ` որ բաժին տամ գործերս` “հաշվապահական հաշվառու՞մ”, թե՞ “Աուդիտ”: Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ` արդեն կայացած հաշվապահներին, կօգնե՞ք ինձ ձեր խորհրդով:
Եվ երկրորդ խնդրանքս, արդյո՞ք դուք ունեք լավ մասնագետի կոնտակտներ, ով կհամաձայնի անհատական հաշվապահության դասընթացներ անցկացնել:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար:

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` ինձ օգոստոսի 9-ից տրված է հղիության և ծննդաբերության արձակուրդի թերթիկ, ես հիմա օգոստոս ամսվա աշխատավարձ հաշվարկելիս կամ հաշվետվության մեջ պետք է հաշվեմ իմ աշխատավարձը` պահումներով, կամ հաշվետվությունների ո՞ր մասում պետք է ցույց տամ իմ ֆիզ. արձակուրդի գումարը և պահված եկամտահարկը:

Robert.

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ին անհրաժեշտ է բեռնատար մեքենա վարձակալությամբ: Ի՞նչ պայմանագիր է կնքվում մեքենայի տիրոջ հետ, կա՞ նվազագույն գումարի չափ վարձակալության համար, օրենքով նախատեսված ի՞նչ վճարումներ է կատարվում:

Անի.

Բարև Ձեզ,սիրելի հաշվապահներ: Ընկերությունը համարվում է ԱԱՀ չվճարող, սակայն հաճախ Վրաստանից ապրանքներ է ներմուծում: Կցանկանայի իմանալ, թե այդ դեպքում ինչպես է կատարվում ԱԱՀ-ի հաշվանցումը:

Վահե.

Բարև ձեզ,
կխնդրեի պատասխանել, եթե աշխատողը ԱՁ-ի մոտ աշխատել է 4.5 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ. արձակուրդ մինչև երեխայի 2 տարին լրանալը, հիմա լրանում է երեխայի 2 տարին, և աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, այս դեպքում պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել և աշխատողին վճարել 4,5 ամսվան բաժին ընկնող արձակուրդային օրերի համար:

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս.
1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում:
2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով:
3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան:
Շատ շնորհակալություն:

Հրանտ.

Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ Ճապոնիայից ներմուծել անձնական օգտագործման համար օգտագործված մեքենա՝ SAAB 9-5, 1998 թ. թողարկման, ունի հետևյալ գործարանային պարամետրերը՝ Power Steering, Airbag, Air Conditioning, Power Window, Power Mirror, Central Locking, Leather seats, Alloy Wheels,
Chassis YS3EF48E0W: Մեքենայի արժեքը FOB: US$ 2,800: Կարո՞ղ եք ինձ հայտնել մոտավոր մաքսազերծման արժեքը: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել վերոնշյալ էլեկտրոնային հասցեին:
Շնորհակալություն:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք:

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ: Հաստատագրված հարկ վճարող կազմակերպությունը բացի եկամտահարկի և սոց. հաշվետվություններից ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում (ամսական, եռամսյակային, տարեկան):

Կանխավ շնորհակալություն:

Սոնա.

Հարգելի Հաշվապահներ, ընկերությունն ունի կայք, որի համար վճարում է դոմեյնի և հոսթինգի գումար: Հոսթինիգ գտնվում է արտասահմանում, և վճարումը արվում է ինտերնետով: Հոսթինգի գումարը հնարավո՞ր է շահութահարկից պակասեցվող ծախս ցույց տալ` հիմք ընդունելով տպված էլեկտրոնային invoice-ը: Կսպասեմ ձեր պատասխանին: Շնորհակալություն:

zara.

Կարո՞ղ եմ արդյոք ապրանքների մատակարարման դեպքում հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվը գրել 17.08.11թ, իսկ մատակարարման ամսաթիվը լինի 21.08.11թ: Կա՞ արդյոք կարգ, որոշում կամ պարզաբանում, որով կարող է պարզաբանվել հարցը: Կանխավ շնորհակալ եմ:

Վահե.

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:

Nazeli.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և դժվարանում եմ այս հարցում: Ուզում ենք արտահանում կատարել Ռուսաստանի Դաշնություն: Խնդրում եմ պարզաբանել, արտահանման ժամանակ, երբ ԱԱՀ-ով չենք ուղարկում և դուրս ենք գրում սովորական հաշիվ, ի՞նչ հիմքի վրա ենք պահանջում պետությունից ԱԱՀ և ի՞նչ կարգով է այն կատարվում, ինչպե՞ս է արտացոլվում ԱԱՀ հաշվետվության մեջ: Շնորհակալություն:

Օֆելյա.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին:
Եթե աշխատողը անցել է աշխատանքի 2009թ. նոյեմբեր ամսից, աշխատել է մինչև 2011թ. ապրիլ ամիսը ներառյալ, այդ ընթացքում արձակուրդի ոչ մի անգամ չի գնացել, ապրիլին կենտրոնը փակվել է, և նա դուրս է մնացել, սակայն վերջինիս չեն տեղեկացրել այս ամենի մասին:
Հարց`
Ազատվելիս վերջնահաշվարկ կատարվու՞մ է, եթե այո, ապա ինչպե՞ս: Եվ եթե աշխատողին ոչինչ չեն ասել վերջնահաշվարկի մասին, ազատվելուց 4 ամիս անց կարո՞ղ է նա պահանջել իր վերջնահաշվարկը:
Աշխատավարձը`
ամսական 28.000 ՀՀ դրամ, և պարգևավճարներ` 80.000 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ, 230.000 ՀՀ դրամ
Կանխավ շնորհակալություն:

Հրանուշ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը գտնվում է արձակուրդում, աշխատած օրերի քանակը 22 է, նրա համար հաշվարկված անվանական աշխատավարձը կազմում է 187.000 դրամ, վճարվում է 153.653.98 դրամ, ապա ինչպե՞ս հաշվարկել վերջինիս արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:

Աիդա.

Արաբկիր շրջանում Կոմիտասի վրա ունեմ 2 բնակարան քարի շենքերում, մեկը 5 հարկանիի 5-րդ հարկում, մյուսը 6 հարկանիի 5 հարկում: Ամեն տարի մուծում եմ սեփականաշնորհված բնակարանների գույքահարկերը, սակայն տեղյակ եմ, որ կան շենքեր, որոնց առաջին և 5-րդ հարկի բնակիչները չեն մուծում, այսինքն ազատված են գույքահարկի վճարներից: Խնդրում եմ ասել` կա՞ն արդյոք որոշումներ Երևան քաղաքի շենքերի որոշակի բնակարանների համար, որոնց սեփականատերերն ազատվում են գույքահարկից, և ինչպե՞ս տեղեկանալ այդ որոշումներին: Շնորհակալ եմ նամակիս ուշադրություն դարձնելու և պատասխանելու համար:

Astghik.

Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, օգնեք ինձ մեկ հարցում խնդրում եմ. եթե աշխատողը համաձայն ՀՀ ԱՕ-ի տոնական կամ հանգստյան օրերին չի աշխատել, արդյո՞ք նա պետք է վարձատրվի չեկած օրերի համար: Խնդրում եմ նշել` որտեղից կարող եմ ինֆորմացիա վերցնել այս հարցի վերաբերյալ:

Կամո.

Հարգելի կոլեգաներ, ի՞նչ եք կարծում, ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշման (հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարգի մասին) 18-րդ կետի մասին:

18. Տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար:

Այսինքն, եթե 10.10.11 թ.բացվում է ստուգում, սեպտեմբերի համար տեղեկանքը դեր չեմ ներկայացրել, բայց ստուգման հանձնարարականում սեպտեմբերը ընդգրկված է որպես ստուգվող ժամանակաշրջան, ստացվում է, որ չեմ էլ կարող ներկայացնել: Աբսուրդ չէ՞ արդյոք:

Պետրոս.

Հարգելի գործընկերներ,
եթե ոչ ռեզիդենտի հաշիվ-ֆակտուրայում նշված է բեռնափոխադրման արժեքը, իսկ բեռը ներմուծվել է օդային տրանսպորտով` ինքնաթիռով, այս դեպքում համարվու՞մ է արդյոք, որ ոչ ռեզիդենտը տնտեսական գործունեություն է իրականացրել ՀՀ տարածքում, և արդյո՞ք հաշիվ-ապրանքագրում նշված բեռնափոխադրման արժեքը ենթակա է հարկման 5% շահութահարկով:

Պետրոս.

Հարգելի գործընկերներ,
ինչպե՞ս պետք է գրառում կատարել աշխատանքային գրքույկում, երբ աշխատողը համատեղությամբ աշխատանքի վայրից տեղեկանք է բերում աշխատանքի վերաբերյալ: Ուղղակի նոր էջից գրե՞լ` “Ընդունված է համատեղությամբ աշխատանքի որպես …”, իսկ աջ սյունակում նշե՞լ տեղեկանքը կամ մյուս կազմակերպության հրամանի համարը: Կանխավ շնորհակալություն: