27/10/2026

Լիլիթ Բալայան.

Հարցս հետևյալն է.
պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող ավտոմեքենայի անվադողերը և մարտկոցը մաշված են և ենթակա են դրանք նորով փոխարինելու: Կա՞ արդյոք որևէ իրավական ակտ, որը հիմք կհանդիսանա նշված հարցը օրենսդրորեն ճիշտ կազմակերպելու համար:

Sabina.

Կազմակերպության աշխատանքի ծավալի նվազեցման պատճառով կարելի՞ է սահմանել բոլոր աշխատողների միջին աշխատավարձը 33500 դր, թե՞ անպայման պետք է սահմանել նախկին աշխատավարձի 2/3 չափով: Օրինակ` հիմնականում բոլորի աշխատավարձը սահմանված է 120.000 դր, նաև կան վնասակար աշխատողներ 50%, ես կարո՞ղ եմ այդ պատճառով նվազեցնել և սահմանել 33500 դր: Եթե կարող եք, գրված օրինակի վրա նշեք գրանցելու ճիշտ տարբերակը: Շնորհակալություն:

Մարիամ.

Աշխատողը հունիսի 2-10 վերցրել է իր հերթական տարեկան արձակուրդը, որի դիմաց ստացել է նշված օրերին համապատասխան արձակուրդային գումարը: Առողջական պահանջներից ելնելով պոլիկլինիկան տրամադրում է տվյալ աշխատողին բյուլետեն հունիսի 5-ից 20-ը: Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը և հունիս ամսվա աշխատավարձը:

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ… Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

ՄԵՐԻ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: 2009թ.նոյեմբերի 9-ին ընդունվել եմ աշխատանքի, 2010թ.սեպտեմբերի 6-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Նշեմ, որ պայմանագրով աշխատավարձս կազմում է 40.000 դրամ, սակայն եղել են ամիսներ, որ ստացել եմ 41.500 կամ 42.000 դրամ: Ֆիզ. արձակուրդս կազմել է 240.000 դրամ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, սակայն կրկին հղի եմ ու չունեմ աշխատած ոչ մի ամիս: Օգոստոսի 19-ին ևս գնում եմ ֆիզ.արձակուրդ: Կարո՞ղ եք ասել, թե որքան կկազմի ֆիզ. արձակուրդիս գումարը: Աշխատում եմ 5-օրյա` 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:

Կամո.

Բոլորին ողջույն: Այսպիսի մեկ հարց: Արտասահմանյան մատակարարը ապրանքների հետ ուղարկեց որոշ գովազդային նյութեր: Մատակարարի ինվոյսում այդ նյութերի դիմաց նշված է քանակը, գինը, սակայն գումարը հավասար է զրոյի, այսինքն նրանք տրվում են անվճար: Բնականաբար, մաքսատանը այդ գովազդային նյութերի համար վճարել ենք մաքսային ԱԱՀ-ն և այլ վճարները: Իմ կարծիքով ես այդ ԱԱՀ-ն կարող եմ հաշվանցել, չգիտեմ, ինչքանով եմ ճիշտ: Կասկածում եմ շահութահարկի առումով: Ի՞նչ անեմ, այդ գումարը դիտե՞մ որպես անհատույց ստացված ակտիվ և դասե՞մ որպես եկամուտ, չգիտեմ: Եթե կա որևե մեկը, ով առնչվել է նմանատիպ դեպքի հետ, շատ շնորհակալ կլինեմ խորհրդի համար:

Anahit.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, մեր տնօրենը ունի կուտակված արձակուրդ և ցանկանում է այս տարի բացի իր հերթական 20 օրյա արձակուրդը օգտագործել նաև 10 օր նախկին կուտակված արձակուրդերից: Հնարավո՞ր է դա արդյոք: Կվճարվի՞ նա դրա համար:
Նախապես շնորհակալություն:

Արթուր Կաղզվանցյան.

Կխնդրեի խորհրդատվություն հետևյալ հարցի վերաբարյալ` կնքվել են երկու փոխառության պայմանագրեր դրամ տրամադրելու վերաբերյալ, որոնցից առաջին պայմանագրի վաղեմության ժամկետը լրացել է: Փոխառուն հրաժարվում է վերադարձնել նոտարով կնքված երկու պայմանագրերով նախատեսված գումարները: Վեճի լուծումը հանձնվել է դատարանի քննությանը: Հարցս հետևյալն է` եթե դատարանի որոշմամբ կիրառվի վաղեմության ժամկետը, և առաջին պայմանագիրը համարվի անվավեր, այսինքն փոխառուն ազատվի առաջին պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պարտավորությունից, ապա ի՞նչ հնարավոր միջոցների է կարելի դիմել: Արդյո՞ք հնարավոր է փոխառուին ենթարկել քրեական պատասխանատվության խարդախության համար, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178/179 հոդվածների: Հուսով ենք, որ հայցը երկրորդ պայմանագրի մասով դատարանի կողմից կբավարարվի, քանի որ չունի վաղեմության ժամկետի խնդիր:

Կանխավ շնորհակալություն:

S.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել, սոց.-ի հաշվետվության մեջ ԱՎՈՒՄ-ի կողքի սյունակներում, որտեղ նշված է սոց. վճար, նշվում են 3%-ի և գործատուի սոցի հանրագումա՞րը:
Կանխավ շնորհակալություն:

Nara.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել` 2010թ. կազմակերպությաւնը եղել է 1 հիմնադիր 25 հազարական կանոնադրական կապիտալով, իսկ 2011թ. ավելացել է 1 հիմնադիր 25 հազարական կանոնադրական կապիտալով: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին հրաման պե՞տք է տալ 2-րդ հիմնադիրի ավելացման մասին:

Աննա.

Վեբ դիզայնով զբաղվելը լիցենզավորում պահանջու՞մ է, թե՞ ոչ: Եվ հնարավո՞ր է արդյոք գրանցելով ԱՁ` զբաղվել այդ գործունեությամբ (հաճախորդների համար ընդունելի կլինի՞ իմ` որպես ԱՁ-ի կողմից դուրս գրած հաշիվը):

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում, եթե աշխատողը 2 տարի չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից, հիմա իրավունք ունի՞ օգտվելու այդ ամբողջ արձակուրդից: Եվ ինչպե՞ս է հաշվարկվում այդ արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալություն:

Nara.

Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր, տնօրենի անունից բանկ տարվող գումարի դեպքում, որը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր: Բանկ 2 անգամ մուտք եմ արել 2 000 000 դր. 06.07.2011 և 1 000 000 դր. 07.07.2011, բայց փոխառության պայմանագիր չեմ կազմել, այս դեպքում ես ի՞նչ կարողեմ անել: Եթե դուք ունեք Փոխառության Պայմանագիր տնօրենի և կազմակերպության միչև լրացրած օրինակ, ապա եթե կարող եք, օգնեք ինձ և ուղարկեք Sabina1981 շնիկ bk.ru

Sabina.

Ապրիլ ամսվա աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ(26 օրվա համար), ֆիզ. արձակուրդ տրված է 26.04.11-12.09.11: Ամսի քանիսի՞ն ես դրամարկղից ելքի օրդեր գրանցեմ աշխատավարձի և ֆիզ. արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Ռիմա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տեղադրեք հարկային հաշիվների սերիա-համարների և փչացվածների մասին հարկային ձևը, որը պետք է ներկայացնել մինչև հուլիսի վերջին օրը, երկու եռամսյակների համար միաժամանակ: Կանխավ շնորհակալություն:

Anahit.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը 3 ամիս է աշխատում, մենք ողջ անձնակազմով գնում ենք արձակուրդ, գիտեմ, որ աշխատակցին օրենքով չի հասնում արձակուրդ, իսկ հնարավո՞ր է արդյոք, որ տնօրենը հրաման տա աշխատողին արձակուրդ գնալու: Մեկ հարց ևս` դիմում լրացնելիս գրում ենք “տրամադրել 20, թե՞ 28 օր”:

Ռուբեն.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք կարող եմ ես իմ անձնական հանգիստը, որը ես անկացրել եմ Ծաղկաձորում` հյուրանոցում և ունեմ 200 000 դրամի դրամարկղային չեկ, գրանցել ՍՊԸ – ի վրա որպես ծախս` հիմք ընդունելով միայն դրամարկային չեկը կամ ձևակերպել գործուղում:

Հովհաննես.

Բարև Ձեզ: Մեր ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից` իր բաժնեմասը թողնելով ընկերությանը: Համաձայն ՍՊԸ մասին օրենքի “Ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի` ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով”: Խնդիրն այն է, որ մեկ տարին լրանալուց հետո բաժնեմասի չբաշխված մասի նվազեցումը պետ. ռեգիստրում չի գրանցվել: Կցանկանայի պարզել, թե ինչ տույժ/տուգանքի խնդիրներ կարող են ծագել (օրենսդրական ո՞ր ակտն է կարգավորում նման հարցերը), և որն է ամենաճիշտ ելքն իրավիճակից:

Շնորհակալություն:

Հասիկո.

Հարգելի կոլեգաներ,կարո՞ղ եք հուշել` ի՞նչ գումարով կարելի է վարել բավականին մեծ ռեստորանային համալիրի հաշվապահությունը կադրային աշխատանքի հետ միասին (50-60 աշխատող): Դժվարանում եմ կողմնորոշվել: Չեմ ուզում ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել հաշվապահի առանց այդ էլ չգնահատվող աշխատանքը: