27/10/2026

ԱՐՄԵՆ.

Հարգելի հաշվապահներ, ձեռնարկությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և ձեռք է բերել վառելիք` բենզին, և հաշիվ ապրանքագրում ԱԱՀ չի նշված: Արդյո՞ք իրավունք ունի ԱԱՀ-ի հաշվարկում հաշվանցել բենզինի գումարի 16.67%:

Կանխավ շնորհակալություն:

Կարեն.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք հասկանալ.
հանդիսանում եմ ՍՊԸ-ի տնօրեն, ՍՊԸ-ն զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և համակարգչային դասընթացներով:
1. Վեբ կայք պատրաստելու համար “Վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր” եմ կնքել մեկ այլ իրավաբանական անձի հետ, և հիմա նա պետք է գումարները փոխանցի ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին: Տվյալ դեպքում արդյո՞ք ես հաշիվ ապրանքագիր պետք է տամ այդ կազմակերպությանը, թե՞ ոչ, և առհասարակ հաշիվ ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս:
2. Ի՞նչ եղանակ կա հաշվից հիմնավորված գումարներ հանելու համար (դե պարզ է, այլ նպատակով) և գումարները բանկային հաշվից ստանալուց հետո պարտադի՞ր է այն մուտքագրել դրամարկղ, նոր դրամարկղից ելք անել:

Աննա Ա.

Հարգելի գործընկերներ,
համաձայն ՀՀ կառավարության 27.11.1998թ. 753 որոշման 3թ կետի.
հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել` թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից: Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին:
Հարց` այստեղ խոսվում է միայն գործուղման օրապահիկի ծախսերի մասին, իսկ ի՞նչ սահմանաչափ կա ՀՀ տարածքում գործուղման ծախսերի հետ կապված:

Տիգրան.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը երկար տարիներ գործունեություն չի իրականացնում, չի հանդիսանում ԱԱՀ վճարող, ունի հիմնական միջոց` բալանսային արժեքով 2 մլն դրամ, իսկ կադաստրային արժեքով` 5 մլն դրամ, վերջինս օտարվել է փայատերերին որպես դիվիդենտ (փայաբաժին): Խնդրում եմ Ձեր կարծիքը տվյալ գործարքից առաջացող հարկերի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:

Շողիկ.

Հարգելի հաշվապահներ, խանութը կատարում է ներմուծում և զբաղվում է մանրածախ առևտրով: Խնդրում եմ օգնեք, մանրածախ առևտրում ապրանքը ի՞նչ գնով է մուտքագրվում, և արդյո՞ք գործում է առևտրային հավելագինը: Անհամբեր կսպասեմ պատասխանի:

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի եմ և այս տարի անցնելով հաշվապահական հաշվառում` ինձ մոտ մի շատ պարզ, բայց միևնուն ժամանակ ինձ համար շատ անհասկանալի հարց է առաջացել: Եվ քանի որ ես հնարավորություն չունեմ այս պահին այդ հարցը տալ իմ դասախոսին, ես հույս ունեմ, որ դուք ինձ կօգնեք: Հարցս կայանում է հետևյալում:
Ենթադրենք կազմակերպությունը ՍՊԸ է և զբաղվում է առևտրով: Հետևաբար նա վարում է դրամակղի գիրք և այդտեղից անում է մուտք և ելք, և տվյալ ամսում մնում է որոշակի մնացորդ, որրին գումար է ավելանում կամ պակասում, դա կարևոր չէ: Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. եթե հիմնադիրի եկամուտների և եկամուտների ծախսերը հսկվում են, և ամեն բան պետք է փաստաթղթով հիմանավորված լինի, ապա ես չեմ կարողանում հասկանալ` որն է հիմնադիրի օգուտը, եթե նա աշխատում ամբողջովին մաքուր, առանց կողմնակի եկամուտի: Այսինքն դուրս է գալիս այնպես, որ նա իր անձնականի համար չի կարող իր ստացած եկամուտը տնօրինել, և այդպես այդ գումարը պետք է մնա կազմակերպության ներսում և ծախսվի միայն հիմնավորված ձևով: Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ, թե ինչպես են գումարները տնօրինվում, այնպես ինչպես կազմակերպության ղեկավարն է ցանկանում: Նախապես շատ շնորհակալ եմ:)))))

Samvel.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` հասարակական կազմակերպության համար ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել: Առաջ ներկայացրել եմ.
1. ԱԱՀ, եկամտահարկ, սոցապ
2. Տարեկան հաշվետվություն Ձև 1 և Ձև 2
Հիմա փոփոխվե՞լ է: Շահութահարկի տարեկան ձև պահանջու՞մ են: Եթե հասարակական կազմակերպությունը շահույթ չի հետապնդում, ինչի՞ համար են պահանջում: Աշխատանքի տեսչության տարեկան հաշվետվությունը հանե՞լ են:
Խնդրում եմ նշել օրենքներ կամ որոշումներ, որտեղից կարող եմ մանրամասն կարդալ` ինչ հաշվետվություններ է պետք ներկայացնել:

Վահե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել մի հարցի. աձն վարում է մեկ հրամանների գիրք, որտեղ տալիս է հրաման աշխատանքի ընդունման, ազատման և նաև արձակուրդի հրաման մի հրամանների գրքում, որքանո՞վ է սխալ վարվում, և ինչպե՞ս վարվել: Շարունակե՞լ արձակուրդային, ընդունման և ազատման հրամանները մի գրքում գրել, թե՞ հաջորդ արձակուրդային հրամանը գրել առանձին գրքում:
Շնորհակալություն:

Վարդան.

Բարև բոլորին,

Խնդրում եմ օգնեք հնարավորինս ընդգրկուն խորհուրդներով, ինչպես նաև ինֆորմացիայի աղբյուրների հղումներով (եթե անհրաժեշտություն կա):
Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում բացել ինտերնետ ծառայություն (internet service), որի միջոցով հնարավորություն լինի գումար աշխատել: Պատկերացրեք, բացվելու է հայկական սոցիալական ցանց (ընդամենը օրինակ է, ընդհանրապես ցանկություն չկա նման բան անելու), և այդ սոց. ցանցում տեղադրվելու են գովազդային “բաներներ” և այլ նմանատիպ գումարաբերներ: Ի՞նչ է հարկավոր դրա համար:
Հիմա հաջորդը, արտասահմանում կան ոչ կոմերցիոն կառույցներ, որոնք այնուամենայնիվ բավական լուրջ գումարներ են վաստակում, ինչ խոսք` տեղին են վաստակում (խոսքը հիմնականում Վիկիպեդիայի և դրա նման կայքերի մասին է), ինչ ե՞ք կարծում, կա՞ մեր սիրելի ՀՀ-ում հնարավորություն ոչ կոմերցիոն գործունեություն ծավալելու, գումար աշխատելու և բացի այդ գլխացավանքի մեջ չընկնելու:
Պատասխանների համար խորին շնորհակալություն:

KARA.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. հղիության և ծննդաբերության նպաստից պահվող եկամտահարկը եկամտահարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում պետք է գրել, եթե ըստ ամիսների հաշվարկված գումարը մինչև 116000 է, ամբողջ գումարը 432900 դրամ է, եկամտահարկը 25870 դրամ:

Դավիթ.

Բարև բոլորին: Ընկերությունը արտադրական նպատակների համար ազգաբնակչությունից գնում է միրգ և հատապտուղ (ինչպես սեփական հողամասից, այնպես էլ անտառից): Որ դեպքում ինչպե՞ս է հարկվում և ինչպե՞ս է հիմնավորվում: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով, Դավիթ:

E.

Եթե ինչ որ մեկը ուսումնական կենտրոնի հաշվապահություն է անում, եթե ունեք պայմանագրի ձև ուսուցում ստացող մարդու հետ, խնդրում եմ ուղարկել կամ օգնել պատրաստել նման պայմանագիր:

Ալեքս.

Բաժնետերերի ժողովի ժամանակ որոշվել է, որ կազմակերպության տնօրենին պետք է վճարվի շահույթից որոշակի տոկոս: Արդյո՞ք այս դեպքում տնօրենին վճարվող գումարից որևէ հարկ առաջանում է:

Մարինե.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հուզում: Աշխատում եմ 2 հիմնարկներում, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ: Համատեղությամբ աշխատավայրում աշխատավարձը դարձել է 32500, իսկ 2010թ. եղել է 30000: Այդ դեպքում հաշվարկը ինչպե՞ս է կատարվում: Ետ ենք գնում 12 ամիս, թե՞ 6 ամիս: Եվ առաջին օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:

Ա. Հայրապետյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, եթե տեղեկացված եք. համաձայան ՀՀ Կառ. N 775-Ն որոշման մեջ վերջերս կատարված լրացումների և փոփոխությունների` վերոնշյալ կարգի առաջին մասի նոր` 2.1 կետով լրացմամբ ասվում է. 2.1. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Հայցվող ոլորտի կամ ոլորտների վերաբերյալ լիցենզիան տրամադրելիս նշվում է լիցենզիայի ներդիրում, որի ձևը սահմանում է լիցենզավորող մարմինը: Հարցս հետևյալն է. արդյո՞ք տրամադրված լիցենզիայի ներդիրների քանակից կախված գումարային առումով տարբերություն չկա: Ստացվում է, որ ներդիրների ցանկացած քանակի դեպքում, միևնույն է, վճարվում է ամբողջական փաթեթի համար սահմանված 400.000 դրամը: Կանխավ շնորհակալ եմ:

EvA.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում, բայց գումարն անհրաժեշտ է տնօրենին` անձնական նպատակներով օգտագործման: Ինչպե՞ս վարվել, գումարը ինչպե՞ս ելք անել: Ասեմ, որ տնօրենի անունով փոխառություններ կան, բնականաբար դա կարող ենք ետ վերադարձնել և որոշակի գնումներ կատարել` օրինակ շուկայից` 11% -ով` գրասենյակային ծախսեր ձևակերպելու համար: Էլ ի՞նչ կարելի է անել: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ գումարը բանկային հ/հ-ին մուտք լինելու դեպքում, ՍՊԸ-ի համար դա ներդրու՞մ է համարվում, փոխառությու՞ն, թե՞… Ի՞նչ ձևակերպումներ տալ գումարը ելք անելու ժամանակ, վարկը մարելու ժամանակ:
Սպասում եմ պատասխանների: Շնորհակալություն:

Լիդա.

Խնդրում եմ պատասխանել. եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում, ապա 2 ամիս հետո արձակուրդից օգտվելու դեպքում աշխատողին արձակուրդային վճարվու՞մ է, թե՞ ոչ:

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի ավտոտեխսպասարկման ծառայություն` վուլկանացում, շարժիչի վերանորոգում, բալանսիրովկա: Բնականաբար կա ՀԴՄ, հասույթը գրանցվում է ըստ ՀԴՄ-ի տվյալների: ՍՊԸ-ն պե՞տք է ունենա ծառայությունների ցանկ և դրանց գինը նախապես սահմանված ձևով (օրինակ հրամանով): Շարժիչի վերանորոգման դեպքում կատարվող աշխատանքների ցանկը շատ է, և գներն էլ շատ տարբեր` և մեքենայի տեսակից, և կատարված աշխատանքի քանակից կախված: Խնդրում եմ օգնեք, համոզված եմ, որ այդ հարցը շատերի մոտ կա:
Կանխավ շնորհակալություն: