24/10/2026

Gayane.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. եթե կենսաթոշակային տարիքր լրանալու կապակցությամբ կազմակերպությունը լուծում է պայմանագիրը աշխատակցի հետ, պե՞տք է նրան վճարվի արդյոք վերջնահաշվարկ և քանի՞ օրվա համար, եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.03.2004թ-ին և վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.06.2011թ-ին:
Նախապես շնորհակալ եմ:

Շուշանիկ.

Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին:
1. Ուսուցիչը օգտվել է 2010թ հերթական արձակուրդից (48 օրացույցային օր): 2011 թ. հուլիսին հերթական արձակուրդի ժամանակն է: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձի չափը, վերցնել 10 ամսվա միջին, թե՞ 12:
2. Ուսուցչի արձակուրդի օրերի թիվը կապվա՞ծ է աշխատած տարիների ստաժի հետ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը

“Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը”,-Բենջամին Ֆրանկլին

Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով:

Մանրամասն

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, եթե գազալցակայանում գազի կորուստները ավելի մեծ են, քան 12.5 %-ը, ստացվում է մինչև 30 %: Հարկային մասով պարզ է, իսկ հաշվապահական իմաստով կորուստը ի՞նչ ձևով է բացատրվում, և արդյո՞ք այդ ծախսը ընդունվում է:

Վրեժ.

Ունեմ հորս պատկանող վազ 2106 մակնիշի ավտոմոքենա 1987թ. արտադրության, որը 1998թ.-ից չի շահագործվել: Այդ տարիների ընթացքում գոյացել է գույքահարկ, որի մասին չեն տեղեկացրել: Ներկա պահին ցանկանում եմ շահագործել ավտոմեքենան, որի համար անհրաժեշտ է զրոյական տեղեկանք: Դիմել եմ Արթիկի քաղաքապետարան դիմումով, որ պատրաստ եմ մուծել օրենքով սահմանված վերջին երեք տարվա գումարը, սակայն մերժել են` պահանջելով ողջ գումարը (133 000) տույժերի հետ միասին: Քաղաքապետարանը, գիտենալով հայցային վաղեմության օրենքի մասին, խուսափում է դիմել դատարան: Խնդրում եմ ասեք` ի՞նչ կարող եմ անել: Կանխավ շնորհակալություն:

Grigor.

Մեր ընկերությունն ունի կրպակ-խանութ շինանյութի շուկայում և զբաղվում է ջեռուցման համակարգերի մանրածախ առևտրով և տեղադրումով: Մեր ՍՊԸ-ի աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է հինգ մարդ (1 տնօրեն-հաշվապահ, 2 վաճառող, 2 տեղադրող վարպետ): Մեզ այդպես էլ չի հաջողվում ոչ մի աղբյուրից պարզել` պետք է ունենալ շինարարության լիցենզիա, թե ոչ: Լիցենզավորման կենտրոնը պնդում է, որ պարտադիր է: Եվ ստացվում է, որ մենք պետք է վճարենք պետ. տուրք 400 հազ. դրամ և մտնենք ԱԱՀ դաշտ, ինչը միանշանակ մեր պարագայում նշանակում է դադարեցնել գործունեությունը: Մեր ընկերություն շրջանառության լավագույն արդյունքը եղել 2007 թ.-ին 20 մլն. դրամ, իսկ ներկայիս շրջանառությունը, կարելի է ասել, բացակայում է: Խնդրում եմ Ձեզ պարզաբանել և որևէ խորհուրդ տալ այս հարցի վերաբերյալ, քանի որ ըստ օրենքի մեզ բացատրում են, որ քանի մեր գործունեությունը չի մտնում շին. թույլտվություն չպահանջվող աշխատանքների մեջ, ապա այն լիցենզավորվում է և ստացվում է, օրինակ, գազի կաթսայի կամ կոնդիցիոների տեղադրման համար մենք պետք է ստանանք շին. թուլտվություն և գործենք քաղաքաշինության բնագավառում:

Արսեն.

Հարց 1. Կինս մինչև երեխայի (երկրորդ 07.10.2010) ծնվելը աշխատում էր: Մինչև այժմ ստանում ենք 18000 դրամ: Նոր օրենքով արդյո՞ք աշխատավարձի չափով չպետք է վճարվի:
Հարց 2. Քանի՞ տարի է այժմ երեխայի խնամքի արձակուրդը, և որքա՞ն է ամսական վճարը (մինչև ֆիզ. արձակուրդ գնալը ստաժը մեկ տարի է):

taxpayers NGO.

Հումոր

Նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցները չեն կարող հետևել օրենքների հաճախակի փոփոխություններին

Նախաբան

Չնայած որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով հարկային մարմին ներկայացվող գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշ­վետ­վութ­յան և կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի համապատաս­խանա­բար ամսական և եռամսյակային ներկայացման փոխարեն 2011 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները պետք է ներկայացեն համապատասխանաբար եռամսյակային և տարեկան կտրված­քով, Մանրամասն

Ivan.

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 37.
Վարչական տույժ նշանակելու ժամկետները.
Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Ինձ հետաքրքիր է, թե երբ են վարչական իրավախախտումները դառնում շարունակվող և տևական: Կանխավ շնորհակալություն:

Anna.

Խնդրում եմ պատասախանել հետևյալ հարցիս ֆիզ. արձակուրդի հետ կապված.
աշխատողը 2009 թվականին ազատվել է աշխատանքից և 2011 թ. հունվարից նորից ընդունվել է աշխատանքի նույն կազմակերպությունում, այսինքն անաշախատունակության նպաստն առաջանալու պահին աշխատողն ունի աշխատած 4 ամիս: Հարցս հետևյալն է` իրավունք ունե՞մ մնացած 8 ամիսը վերցնեմ նախկին նույն աշխատավայրից, եթե ընդհատում է եղել:

Անահիտ.

Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ հայտնում եմ շնորհակալություն: Նոր ԱՕ-ի համաձայն անհրաժե՞շտ է արդյոք կնքել աշխ. պայմանագիր և միաժամանակ նշել ընդունման մասին իրավական ակտում:

Իննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը գնել է անշարժ գույք բազմահարկ շենքի որևէ հարկում և նկուղում ավտոկայանատեղի (parking): Սեփականության վկայականում հողամասին վերաբերող տվյալներ երկուսի դեպքում էլ բացակայում են: Բայց լրացուցիչ տվլալներում նշվում է՝ սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման X քմ և Y ք.մ. հողամասի նկատմամբ կազմում է Z/G: Բնականաբար շենքում գտնվող տարածքի համար հաշվարկվելու է գույքահարկ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հաշվարկվելու է հողի հարկ տարածքի համար, և ի՞նչ հարկ է հաշվարկվելու ավտակայանատեղիի համար (գույքի, հողի), և եթե գույքի, ո՞ր տոկոսադրույքով կայանատեղին: Ասեմ, որ օրենքը կարդացել եմ և թաղապետարանում հարցրել եմ: Խնդրում եմ, թող պատասխանեն փորձ ունեցող հաշվապահները: Նախապես շնորհակալություն:

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք ասել` ինչպես են հարկվում սուրճի ավտոմատ սարքերը, ինչպե՞ս է հաշվեգրվում հասույթը, ինչպե՞ս է գրանցվում և հսկվում ստացված գումարը: Կանխավ շնորհակալ եմ:

Գարիկ.

Հարգելի հաշվապահներ, կինս 2008թ. մինչև 2011թ. աշխատել է մի հաստատությունում, իսկ 2011թ. փետրվարից տեղափոխվել է մեկ այլ հաստատություն, այս հունիսից նա անցել է ֆիզ. արձակուրդի: Ինչպե՞ս է հաշվարկվում նրա ֆիզ. արձակուրդի գումարը, արդյո՞ք պետք չէ նաև նախկին աշխատանքի վայրի աշխատավարձը հաշվի առնել, խնդրում եմ հնարավորության դեպքում հիմնավոր գրեք: Կանխավ շնորհակալ եմ:

tatev.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, բարձրագույն հաստատությունում ուսման տարիները համարվում են փորձ, աշխատանքային գրքույկում գործատու՞ն է նշումներ անում փորձի վերաբերյալ, թե՞ տվյալ բուհը, որտեղ ավարտել եմ: Նախապես շնորհակալություն:

Իննա.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և իր անշարժ գույքը 3 ամսով անհատույց է տրամադրում մեկ այլ կազմակերպությանը, այդ պարագայում հարկային հաշիվ գրվու՞մ է, թե՞ ոչ, և եթե գրվում է, ո՞ր գումարից է 20% հաշվարկվում, եթե եկամուտ պետք է ճանաչվի առնվազն կադաստրային արժեքի 5% տարեկան կտրվածքով և ԱԱՀ-ն 5% մե՞ջ է մտնում, թե՞ այդ գումարին գումարել 20%, նախապես շնորհակալություն:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը:
Կանխավ շնորհակալություն:

Անահիտ Հ.

Հարգելի հաշվապահներ, կա՞ այնպիսի որոշում, որի համաձայն դիմում գրելով հարկային մարմին` հաշվարկված տույժերը չեղյալ են համարում: Ես զանգեցի հարկային տեղեկատու, ասացին, որ դա դեռ նախագիծ է: Խնդրում եմ արձագանքել:

Anna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել: 2010թ. ընկերությունը ստացել է 2000 հազ. դրամի շահույթ և 4000 հազ. դրամի կրեդիտորական պարտք: Տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով, շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ես կարո՞ղ եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց:

Արփինե.

Բարև ձեզ, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք. կազմակերպությունը արտասահմանից ստացել է իր ապրանքը, ապրանքի հետ միասին ուղարկել են նաև նվեր (կախիչներ), հիմա դրա համար ի՞նչ հարկ պիտի մուծենք և ի՞նչ ձևակերպում պիտի տանք: Կանխավ շնորհակալություն:

Մեսրոպ.

Բարև Ձեզ: Ես համայնքային ծառայող եմ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված` ՀՀ կառավարության 2005թ. 1384-Ն որոշման մեջ փոփոխություներ կատարվե՞լ են, թե՞ ոչ: Լրացուցիչ արձակուրդը հաշվում է օրացուցայի՞ն օրերով, թե՞ աշխատանքային օրերով: Կանխավ շնորհակալություն: