24/10/2026

Վահագ.

Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանեք մի հարցի կամ ասել, ճի՞շտ եմ, թե՞ ոչ, Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող, եթե նա չի հանդիսացել և չի հանդիսանում ԱԱՀ վճարող, բայց Ա/Ձ-ի նախորդ տարվա փաստացի եկամտահարկը գերազանցել է 500000 դրամը: Եվ 2010թ-ի համար վճարման ենթակա եկամտահարկը պե՞տք է արդյոք գերազանցի կամ հավասար լինի հաշվարկված համախառն եկամտի 2%-ին:

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ, իմ հարցը հետևյալն էˋ ո՞ր օրենքում կգտնեմ լիցենզիավորվող գործունեության ցանկը, հատկապես ինձ հետաքրքրում է ավիատոմսերի վաճառքի գործունեության հիմքերը թույլատրող փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ օգնության համար:

Անուշ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Ես սովորում եմ պետական ԲՈՒՀ-ում և միաժամանակ աշխատում եմ պետական հիմնարկում: Արդյո՞ք իրավունք ունեմ աշխատանքից բացակայելու դասերին մասնակցելու համար, և աշխատավարձից պահումներ նախատեսվու՞մ են, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ստանում եմ նպաստ՝ 18000 դրամ: Ես ցանկանում եմ իմանալ, թե արդյոք պարտադիր է 2011-ին ներկայացնել տեղեկանք աշխատավայրից, քանի որ առաջին անգամ՝ 2010-ին, տեղեկանքի հետ միասին ներկայացրել եմ մի թերթիկ՝ ստորագրված տնօրենի կողմից, որտեղ գրված էր, որ աշխատանքից հեռացվելու կամ աշխատատեղը փակվելու դեպքում տնօրենը պարտավոր է տեղյակ պահել սոց. ապահովության մարմիններին այդ մասին: Գործակալը ամուսնուս ասել է, որ այդ թերթիկի առկայության դեպքում երկրորդ տարվա համար տեղեկանք հարկավոր չէ, սակայն ես կասկածում եմ, և կցանկանայի հաստատ իմանալ և չուշացնել տեղեկանքը: Նախապես շնորհակալություն:

Վիկա.

Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ:
Շնորհակալություն:

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել կամ ուղղություն ցույց տալ, թե որտեղից կարդամ.
կոմիսիոն վաճառք իրականացնող խանութը ինչպե՞ս է դուրս գրում հարկային հաշիվ, ես գիտեմ, որ ինքը իրավունք չունի դուրս գրելու իր անունից, այդ դեպքում ինչպե՞ս է այն դուրս գրվում:

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, 2009թ. մեր ընկերությունը ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը և ներկայացրել 2009թ. համար հաշվապահական հաշվեկշիռ և շահութահարկի հաշվարկ: Արդյոք պետք է ներկայացնել նաև 2010թ.-ի և այլն թթ.-ի շահութահարկի հաշվարկները և հաշվեկշիռները, եթե գործունեությունը չի վերսկսվել: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Nare.

Խնդրում եմ պատասխանել, վճարման ենթակա հաշիվ-ապրանքագիրն ունի արդյոք վաղեմության ժամկետ, այսինքն` ցանկանում եմ իմանալ ամսաթվի տեսանկյունից որքա՞ն հին կարող է լինել ներկայացված Հ/Ա-ը: Խնդրում եմ նշել պատասխանի հիմքը: Շնորհակալություն:

Նարինե.

Բարև ձեզ,
Իսկ ո՞վ կարող է պատասխանել իմ հարցին այս նոր օրենքիˋ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների մասին:
Եթե կազմակերպությունը արտահանում է Եվրոպա, և այդ դեպքում մենք գրում ենք հաշիվ-ապրանքագիր, արդյոք մենք էլ պետք է անցնենք այդ եղանակին:
Կանխավ շնորակալ եմ:

Արծրուն.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցոում: Մեր ընկերությունը զբաղվում է ապրանքների առաքումով: Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ մեքենաների վառելիքի ծախսը հիմնավորելու համար: Ունեմ համապատասխան հաշիվ ապրանքագրեր: Հարկավո՞ր է ուղեգիր: Եթե այո, անհրաժեշտ փաստաղթերի օրինակելի ձևերը որտեղի՞ց գտնեմ, կամ կարո՞ղ եք ուղարկել artsun85 շնիկ mail.ru հասցեին: Նախապես շնորհակալ եմ…

Արփինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ ձեզ, պատասխանեք իմ մի քանի հարցերին:
1. Եթե նախորդ հաշվապահը չի ներկայացել վիճ. վարչություն և 2009թ. հաշվետվություն չի ներկայացրել, և եթե ես այս տարի ներկայանամ, ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ: Եթե տուգանեն, ապա ի՞նչ գումարի չափով:
2. Ես այս եռամսյակում ունեցել եմ 5-ից ավել աշխատակից, շփոթել եմ և այս եռամսյակի հոկտեմբեր ամսվա համար ամսական հաշվետվություն եմ ներկայացրել` եռամսյակայինի փոխարեն: Հիմա ուզում եմ մյուս 2 ամիսների համար ոչինչ չներկայացնել: Ամսական հաշիվ կներկայացնեմ մյուս եռամսյակում: Իմ այդ սխալի համար ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:

Նարինե.

Եթե աշխատողը ֆիզ արձակուրդ է գնում, և աշխատավարձը ցածր է ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից, ապա նպաստը հաշվարկվում է միջին ամսական եկամտից, թե՞ նվազագույն աշխատավարձից: Աշխատողը համատեղող է:

Աննա.

Աշխատում եմ որպես օպերատոր, բայց գրանցված չեմ, ունենալում եմ 2-րդ բալիկը, հնարավո՞ր է տեղեկանք վերցնել, որ աշխատում եմ այսինչ վայրում և երեխայի ծնվելուց հետո ստանամ երեխայի գումարը` 18.000, եթե չեմ սխալվում: Կանխավ շնորհակալ եմ:

Թեհմինա.

Բարև բոլորին: Խնդրում եմ, օգնեք ինձ:
Հայաստանի բանկերի միության կողմից անցկացվում է բանկի մասնաճուղի կառավարիչի և գլխավոր հաշվապահի քննություն, ցանկանում եմ մասնակցել գլխավոր հաշվապահի որակավորման քննությանը, կայքում կա թեստ կառավարիչի քննության համար, արդյոք դա վերաբերվում է նաև հաշվապահին ,թեստը տեղադրված է հայաստանի բանկերի միության կայքում, շարունակական կրթություն թեստեր, թեմաներ բաժնում: Կանխավ շնորհակալություն:

Քրիստինե.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ առժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…

Արմեն.

Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ապրանքներ ներմուծելիս, ապրանքի արժեքի որոշման համար, մաքսազերծման ժամանակ հայտարարագրում նշված կուրսն է պետք հիմք ընդունել, թե՞ ինվոյսի դուրս գրման օրվա կուրսը :

Հարգանքներով` Արմեն

2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այդ համակարգով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, ով աշխատում է ԱԱՀ-ով` կկարողանա դուրս գրել համապատասխան հարկային հաշիվներ և փոխադարձ հարկային հաշիվների դուրս գրման և հաստատման միջոցով հարկային մամիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին: Մանրամասն

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, արդյոք հղի կինը պարտավոր է բյուլետենը ներկայացնելուց հետո գնալ արձակուրդ: Իսկ եթե նա ցանկանում է և ի վիճակի է դեռ աշխատել, հնարավո՞ր է շարունակել աշխատանքը:

Ալիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ օգնել, դրամական հոսքերի մասին որևէ տեղեկատվություն, կամ հոդված, որը ներկայացնում է դրամական հոսքերի կառուցվածքը, որոնք են հանվում, որոնք գումարվում: Շնորհակալ կլինեմ եթե օգնեք ինձ եկամուտների և ծախսերի վերաբերյալ ևս: Կանխավ շնորհակալեմ` կարողեք նաև ուղղարկել, եթե word-ով կամ այլ նման ֆայլ է: Շնորհակալություն:

Դավիթ.

Բարև Ձեզ,
Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք.
Ենթադրենք կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, մեկ այլ կազմակերպությունից, որը նույնպես աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերել ապրանք հաշիվ ապրանքագրով: Այնուհետև այդ ապրանքը օտարում է վարձակալական վճարների դիմաց` այսինքն բնեղեն տեսքով:
Հարցս հետևյալն է`
1. կազմակերպությունը իրավունք ունի արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն,
2. ինչպե՞ս պետք է հաշվարկվի վարձակալական վճարից պահված եկամտահարկը:
3. և այս ամենը արդյոք կարող է որևէ բարդություն առաջացնել հարկային ստուգումների ժամանակ: Նշեմ նաև, որ ձեռք բերված ապրանքը կազմակերպության գործունեության հետ կապ չունի` կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, իսկ տվյալ ապրանքը` ալյուր է: