24/10/2026

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս է հաշվառվում 2010թ. դեկտեմբերի 1-ից օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկը և ըստ դրա վճարվող եկամտահարկի գումարը:

Արմինե.

Հարգելի գործընկերներ, ես կցանկանաի իմանալ, թե Ա/Ձ-ն, որը ավտոլվացվան գործունեություն է ծավալում, ինչ հարկատեսակով պետք է աշխատի: Եվ եթե հաստատագրված վճարով աշխատող գործունեություն է, ապա ելակետային տվյալները որո՞նք են: Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի՝ որպես կադրերի տեսուչ, և ինձ հետաքրքրում է, ի՞նչ սոց. հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ամսական, եռամսյակային ու տարեկան, ինչպես նաև՝ կադրերի բաժնի հիմնական գործունեությունը, պարտականությունները և վերջին փոփոխությունները:

Կանխավ շնորհակալություն:

Սամվել.

Հարգելի հաշվապահներ,
ինձ մի հարց է հետաքրքրում: Այսօր արդեն ամսի 12.01.2011թ, և 3 օր է, ինչ գործում է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների տրամադրման եղանակը:
Արդյո՞ք օգտվում եք այդ հնարավորությունից, արդյո՞ք այն գոհացնում է Ձեզ, և ի՞նչ ցանկություններ ունեք: Յուրաքանչյուր կարծիքի դեպքում շնորհակալ կլինեմ Ձեզ:

Լիանա.

Մեր վարսավիրանոցը աշխատում է հաստատագրված վճարով և ունի աշխատողներ, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք եռամսյակային և տարեկան:

Լիա.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տալ հիմնական միջոցների անալիտիկ և սինթետիկ հաշիվների, սկզբանական տվյալների մուտքագրման, ծախսերի և եկամուտների, աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով:

Անուշիկ.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ կադրերի բաժնի վարիչ, և ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ սոց. հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ամսական, եռամսյակային ու տարեկան: Ներկայացրել եմ տվյալ ամսվա համար ընդունվածների համար ձև 1, ազատվածների համար ձև 8 ու 10-ը:

Կանխավ շնորհակալություն:

Lia.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք ինձ հուշել, թե ինչպես կարող է վարվել կազմակերպությունը, որը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, բայց ունի ԱԱՀ-ի գերավճար: Ինչպե՞ս կարել է այդ գումարը հաշվանցել: Շնորհակալություն:

Մարիամ.

Հարգելի տիկին, պարոն,
խնդրում եմ ուղարկել աշխատանքի ընդունման հրամանի ձև:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով` Մարիամ:

Լուսինե.

Ես Երևանի քաղաքացի եմ, և դեկտեմբերի 29-ին դուրս եմ եկել աշխատանքից, որտեղ աշխատել եմ 2 տարի, և այդ տարիների ընթացքում չեմ ստացել արձակուրդային: Սակայն մեր կազմակերպությունը, որը հանդիսանում է ՍՊԸ, հրաժարվում է վճարել իմ վերջնահաշվարկըˋ ասելով, որ նման բան գոյություն չունի, չնայած այն բանի, որ ես գրանցված եմ եղել: Խնդրում եմ ասեք, ու՞մ դիմեմ, որպեսզի կարողանամ լիարժեք տեղեկանալ, արդյոք ունեմ ես այդ իրավունքըˋ պահանջելու ինձ հասանելիք վերջնահաշվարկը, թե՞ ոչ:

Կարինե.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. ես աշխատում եմ գրավատանը, կցանկանայի իմանալˋ հաճախորդին գրավի դիմաց գումարը տրամադրելիս ելքի օրդեր լրացվու՞մ է, թե՞ ոչ, և տոկոսները վճարելիս մուտքի օրդեր կազմվու՞մ է արդյոք: Յուրաքանչյուրը քանի՞ օրինակ:

Աննա Հարոյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, եթե կազմակերպությունը տվել է գործունեության դադարեցման դիմում ՀՏ և ողջ 2010-ին ոչ մի եկամուտ չի ունեցել, արդյո՞ք պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններˋ Ձև 1 և Ձև 2:
Կանխավ շնորհակալ եմ:

Արփինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, հարցս այսպիսին է. ՍՊԸ-ն հոկտեմբերին ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ դրա վերաբերյալ: Գույքահարկի՞:
Եվ ընդհանրապես, ի՞նչ պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի համար:

Գրասենյակ

Ահա և եկավ “երկար սպասված” երկուշաբթին` այս տարվա առաջին աշխատանքային օրը: Եվ չնայած առջևում “Հին տոմարով Նոր Տարին” է, թվերը, հաշվետվությունները և տնօրենը սպասել չեն կարող:

Դե ինչ, մասնագետները խորհուրդ են տալիս “թեթև տանել” հետտոնական “ակլիմատիզացիան” և ոչ մի դեպքում չմեղադրել ինքներդ Ձեզ ցածր արտադրողականության մեջ: Դա միայն կմեծացնի բացասական ազդեցությունը և չի նպաստի սեղանին դրված թղթերի կույտի վերացմանը: Ավելի լավ է աստիճանաբար Մանրամասն

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ, կխնդրեի հուշել.
ապրանքների մատակարարման հարկային հաշիվ թղթային տարբերակով դուրս գրելու դեպքում դուրսգրման ամսաթիվը լրացնելուց հետո մատակարար ամսաթիվն նու՞յնպես պիտի լրացնել:
Իսկ ընդամենը որ նշված է մուգ տողով, բացի ԱԱՀ-ի դաշտից, պիտի վերևում լրացված տվյալները ասենք գինը քանակը և այլն դրա դիմաց լրացվի՞, թե աղյուսակի գրածը բավարար է: Եվ կնիքը պիտի դրվի չէ՞, եթե ՍՊԸ-է:

Գոհար.

Ես ՊՈԱԿ-ի սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել ինձ աշխատավարձի հարցում. եթե աշխատողին հրաման է տրվում դեկտեմբերի 24ին, ապա նրա աշխատավարձը հունվար ամսում ինչպե՞ս է հաշվարկվում, եթե աշխատավարձը գրվում է ամսվա կեսին: Նա վարձատրվում է աշխատա՞ծ օրերի համար, թե՞ ինչքան որ հաստիքով հասնում է:

Aleqs.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ֆիզիկական անձն ունի 30 քմ. տարածք, որը տրված է վարձակալության: Վարձակալը կարո՞ղ է 15 քմ. տրամադրել ենթավարձակալության, այսինքն` մի մասը: Քաղ. օրենսգրքի 620 հոդվածում վերջինիս մասին ոչինչ ասված չէ:

Հերմինե.

Հատուկ կատեգորիայի աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդի օրացուցային օրերի տևողությունը փոխվե՞լ է արդյոք աշխատանքային օրերով, եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել ցանկը:

Անի.

Խնդրում եմ օգնեք ինձ տալ աշխատավարձի, հեռախոսավարձի, տարածքի վարձակալության, սոց. վճարի, եկամտահարկի, շահութահարկի ճիշտ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով: Ինչպես նաև, եթե հնարավոր է, գրեք, թե որ հաշվներով պետք է ֆինանսական արդյունքը փակեմ: Նախապես շնորհակալ եմ: