23/10/2026

Gog.

Խնդրում եմ օգնեք այս հարցում, եթե գործուղում պետք է գնա կազմակերպության տնօրենը, որը նաև հիմնադիր տնօրենն է հանդիսանում, այս դեպքում հրամանի մեջ գրում ենք գործուղել, թե գործուղվում եմ, և եթե դժվար չի, կարո՞ղ եք ինձ ուղարկել որևէ գործուղման հրամանի ձև Goharjob շնիկ mail.am

Liana.

Ողջույն, կարո՞ղ եք խորհուրդ տալ…
Եռամսյակի հաշվետվությունը ուղարկել եմ Գորիսի հարկային փոստով, սակայն նամակ է եկել, որ չեն ստացել, հնարավո՞ր է այլ տարբերակով լուծել այդ անճշտությունը, որպեսզի չհասնեմ Գորիս:
P.S. Փոստի չեկը ինձ մոտ է:
Շնորհակալություն:

Marine.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցով, աշխատողի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց արդյոք նրան հասանելիք վարձավճարը տրվում է միանվագ, թե օրինակ կարելի է նրա ծառայություններից օգտվել 3 ամիս և վճարել առանձին ամիսների համար ըստ նրա կատարած աշխատանքի ծավալի և այդ դեպքում արդեն սոցապը և եկամտահարկը կհաշվարկվի առանձին ամիսների համար, իսկ սոցապի 3 տոկոսը կհաշվարկվի՞, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Արփինե.

Բարևի երեկո, հեռակա գործընկերներ,
ինձ հուզում է այսպիսի մի հարց, նախկին հաշվապահը վաճառքի համար ստացված ապրանքը բալանսով ցույց է տվել որպես հիմնական միջոց, ինչպե՞ս կարող եմ այս բալանսով հիմնական միջոցից հանել, թողնել որպես ապրանքային մնացորդ: Նախապես շնորհակալություն:

Susanna.

Կազմակերպությունը պահեստ է վարձակալում նույն վարձատուի մոտ, նույն հասցեով – 2 սենյակ` իրար հետ առնչվող: Վարում ենք 1 առաքման գիրք: Արդեն 3 անգամ ՀՏ այցելում է և սպառնում է, որ ակտ կգրի, քանի որ 2 սենյակ է, ուրեմն պետք է լինի 2 առաքման գիրք: Սպառնում է, բայց չի գրում, քանի որ հիմքերը թույլ են, որովհետև, մենք օգտագործում ենք 1 ելքի դուռ` սենյակները հաջորդական են /smejni/: Խնդրում եմ խորհուդ տալ, թե ինչքանով է իրավացի ՀՏ-ն:

Սոնա.

Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ. արձակուրդը, լսել եմ, որ ներկայումս արդեն գործում է հաշվարկման ընդհանուր համակարգ (այսինքն` բոլոր հղի կանանց համար այն հաշվարկվում է ըստ որոշակի ֆիքսված գումարի` անկախ աշխատավարձի չափից): Նախապես խնորհակալություն:

Անուշ.

Խնդրում եմ հնարավորության դեպքում ուղարկել Վիճ.վարչության բլանկները: Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:

Լուսինե.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը (գլխավոր հաշվապահ, ղեկավար), բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը, խնդրում եմ, ասեք՝ ՍՊԸ-ն ունի տնօրեն, որը միաժամանակ հանդիսանում է հաշվապահ, երկու բանվոր, մեկ առաքիչ: Կարո՞ղ է տնօրենը ստանձնել նաև գանձապահի պաշտոնը: Իսկ եթե ոչ, ապա կարո՞ղ են այդ պարտականությունները դրվել առաքիչի վրա:

Կանխավ շնորհակալ եմ:

Arpin.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օգնեք:
Ֆիզ անձին վաճառել եմ մոտ 3 մլն.դրամի սարքավորումներ:
Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացվեն, որպեսզի հարկային տեսակետից ֆիզ. անձը խնդիր չունենա: Ինչպես նաև մեր կազմ-նը:
Աշխատում ենք ԱԱՀ-ով, առանց ՀԴՄ-ի: Գրել եմ հ/ա, լրացրել եմ առաքման գրքում:
Կանխավ շնորհակալություն:

Gayane.

Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ:
Խնդրում եմ օգնեք սկսնակիս հետևյալ հարցով: Մեր կազմակերպությունը աշխատում է հինգ օրյա ռեժիմով, աշխատողը գնացել է 2010թ-ի հերթական արձակուրդ, նրա տարեկան ստացած գումարը կազմում է ընդամենը 877000դրամ, ինչպե՞ս եմ հաշվարկելու, գարծակիցը 21-ով թե 30.4-ով: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ:

Հարգելի հաշվապահներ,

Ծառայողական մեքենան կատարել է համապատասխան վազք, և անվադողերը ենթակա են փոփոխման: Դրա համար հատուկ հանձնաժողովի կողմից կազմվել է թերության ակտ: Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր անվադող ունի իր գործարանային համարը: Հարցս հետևյալն է.
նոր անվադողերի փոփոխման ժամանակ կատարողական ակտում պարտադի՞ր է նշել հին և նոր անվադողերի համարները և ինչու՞:
Շնորհակալություն:

ANNA.

Անհատ ձեռնարկատերը 2009թվ 4-րդ եռ. հանդիսացել է ԱԱՀ վճարող սուբյեկտ, 2010 թվ. հունվարին դարձել է ԱԱՀ չվճարող սուբյեկտ, բայց միևնույն ժամանակ 2010 թվ փետրվար ամսին մի այլ կազմակերպությունում` ՍՊԸ-ում նույն անհատ ձեռնարկատերը արդեն որպես ֆիզիկական անձ հանդիսանում է հիմնադիր, և նրան է պատկանում տվյալ կազմակերպության` ՍՊԸ-ի 25% բաժնեմասը:

Խնդրում եմ պարզաբանել, արդյոք տվյալ անհատ ձեռնարկատերը չի խախտում ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածըˋ շարունակելով մնալ 2010 թվ որպես ԱԱՀ չվճարող սուբյեկտ, թե 2010թվ փետրվար ամսից պետք է դիմում ներկայացնի տարածքային ՀՏ ԱԱՀ վճարող հանդիսանալու մասին կամ ներկայացնելով իրեն պատկանող մի այլ կազմակերպության 25% բաժնեմասը արդյոք ինքնաբերաբար առանց դիմումի չի անցնում ընդհանուր հարկմանˋ ԱԱՀ դաշտ: Կանխավ շնորհակալություն:

Arpin.

Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում:
Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:

Նվեր Ղազարյան.

Սկսնակ Տնօրեն եմ, please օգնեք:
Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն բացել եմ այս տարվա սեպտեմբերի 6-ին: Զբաղվելու եմ ավտոմեքենաների ապահովագրությամբ: Հաշվապահ դեռ չունեմ: Հարկայինում դիմում եմ գրել, որ հոկտեմբերի 20-ից գործունեություն եմ սկսում, նաև գրանցամատյանը որ տան: Ինչ հարկատեսակով աշխատեմ, սոց ֆոնդ ինչպե՞ս եմ տալիս-առձեռն: Աշխատանքային պայմանագիր դեռ չեմ կնքել իմ հետ, դա էտ գրանցամատյանի հետ կապ ունի՞: Ուրիշ ինչ խորհուրդներ կտաք: Շատ Շնորհակալ եմ!!!

Անահիտ Հ.

Սիրելի կոլեգաներ,
ԱԱՀ վճարող կազմակերպությունը վճարել է ոչ ռեզիդենտին, որը գտնվում է ՌԴ-ում, իր կազմակերպությունում սարքավորումը տեղադրելու համար:
Ի՞նչ պարտավորություններ կառաջանան ռեզիդենտի մոտ ոչ ռեզիդենտի փոխարեն:

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
եթե կազմակերպությունը ԱԱՀ-ի հաշվետվությամբ ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող ձեռք բերումները արտացոլում է, արդյոք պետք է, որ տեղեկություններում նույնպես ներառվեն առանց ԱԱՀ-ի հաշիվ ապրանքագրերի գումարները:
Շնորհակալություն:

Մարինա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով: Նոր աշխատանքային օրենսգրքում գրված է.
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:Այստեղ ոչինչ գրված չէ 30.4 գործակցի մասին, այնինչ այս սայթում հղվող շատ հարց և պատասխաններում հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում էր 30.4 գործակցով:
Հարցս հետևյալն է, խնդրում եմ գրեք այն իրավական ակտը, որը պահանջում է հաշվել 30.4 գործակցով:
Կանխավ շատ շնորհակալ եմ:

GHG.

Հարգելի հաշվապահներ,
գործունեությունը` մանրածախ առևտուր, հարց.
“Տարվա ընթացքում ստացված ապրանքների ինքնարժեքը ամբողջությամբ հարկավո՞ր է ծախս համարել, թե պետք է հաշվի առնել տարվա վերջին խանութի ապրանքային մնացորդը և ծախս համարել միայն վաճառված ապրանքների ինքնարժեքը: Եթե հաշվի ենք առնում մնացորդը, ինչպե՞ս է այն երևում` որքան ապրանքային մնացորդ է առկա խանութում տարվա վերջին”:

Nata.

Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում փոխարինողին տալիս ենք միայն հրամա՞ն պարտականությունները կատարելու մասին, թե՞ համաձայնագիր էլ է անհրաժեշտ, և աշխատավարձը նույնպե՞ս պետք է նշվի հրամանի մեջ:

Susanna.

Հարգելի կոլեգաներ,
հարկային տեսչությունից փորձել եմ ուզել մեր կազմակերպության հարկերի մնացորդի մասին տեղեկանք: Այն ստացել եմ առանց շահութահարկի մնացորդի, որը հետագայում պարզել եմ բանավոր: Մնացած մնացորդներն էլ չեն համընկնում իմ ունեցած տվյալների հետ:
Հարց` ինչպե՞ս ես կարող եմ հստակ տեղեկանալ կաղմակերպության հարկերի շարժի մասին ՀՏ-ից և անհամապատասխանության դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ:

Ասատրյան Արթուր.

Հարգելի հաշվապահներ, ո՞վ բարի կգտնվի օգտակար լինել ինձ գործնական հաշվապահություն սովորեցնելու համար: Ես եռամսյա դասընթացների եմ հաճախել, տիրապետում եմ հաշվապահությանը, բայց գործնական չեմ ունեցել, որ հմտանամ: Գիտեմˋ դժվար կլինի, բայց հույսով սպասում եմ: Այդ ամենի համար պատրաստ եմ վճարել: Հեռ. 094610991, Արթուր:

Eniram.

Լսել եք արդյոք, որ ազգային ժողովի նիստերի օրակարգում դրվել է հղիության և ծննդաբերության նպաստի փոփոխման մասին հարցը: Եթե այո, խնդրում եմ ավելի մանրամասն ինֆորմացիա տաք: Շնորհակալություն: