Աշխատողին չեն գրանցում

Անուշ․

Ու՞մ դիմել և ինչպե՞ս վարվել, երբ տարիներ շարունակ աշխատողին չեն գրանցում։

Կարդալ ավելին Աշխատողին չեն գրանցում

Տնօրենի արձակուրդ

Լիլիթ․

Բարև ձեզ,խնդրում եմ օգնեք․ տնօրենը ունի 20 օր արձակուրդային օրեր, իրեն պետք է 30 արձակուրդային օր, կարո՞ղ եմ 2024թ ից ավանսով 10 օր տալ։

Եվ մի հարց էլ․ տնօրենը ՍՊԸ-ում 0,5 դրույքով է աշխատում, 5 օրյա գրաֆիկ, արդյո՞ք իրեն էլ է հասնում 20 օր, ինչպես սովորական աշխատողին, այսինքն մտածում եմ, որ տնօրեն է, 24 կամ 25 օր է տարեկանը։

Կարդալ ավելին Տնօրենի արձակուրդ

ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը

Քնարիկ․

Բարև ձեզ, եթե մայիսի 15-ից ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը, կարո՞ղ է հունիսին մայիսի հաշվետվությունները ուղարկի, ու մայիսի հարկերը վճարի այդ 15-օրվա համար, խոսքը եկամտային հարկի ու սոցի մասին է։

Կարդալ ավելին ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շահութաահարկի կանխավճարի հաշվարկման նպատակով նախորդ եռամսյակից ստացվող եկամուտների երկու տոկոսը հաշվարկելու համար այդ եկամուտ ասվածում ԱԱՀ-ն ներառյա՞լ թիվն ենք վերցնում։

Կարդալ ավելին Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Եկամտային հարկի հաշվարկի լրացման վերաբերյալ

Մանե․

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով: Վարձակալել է տարածք ֆիզ. անձից: Եկամտայինի հաշվետվության մեջ համակարգը թույլ չի տալիս որպես այլ եկամուտ լրացնեմ: Արդյո՞ք տեխնիկական խնդիր է, թե՞ միկրոն իրավունք չունի այլ եկամուտ ցույց տալու։

Կարդալ ավելին Եկամտային հարկի հաշվարկի լրացման վերաբերյալ

ԱՁ-ն ավտոմատ անցել է ԱԱՀ դաշտ

Արթուր․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով․ ԱՁ-ն բացվել է, սակայն ճիշտ ժամանակին չի ներկայացվել հարկման դաշտ ընտրելու հայտարարություն, և ավտոմատ անցել է ԱԱՀ-ի դաշտ, դրանից հետո մատուցել են ծառայություն և դուրս են գրել հաշվարկային փաստաթուղթ, ոչ թե հարկային հաշիվ, հիմա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է 20% հարկվի՞։

Կարդալ ավելին ԱՁ-ն ավտոմատ անցել է ԱԱՀ դաշտ

3 000 դրամ սոց. վճարի պահում

Սիրուշ․

Աշխատում եմ միկրոձեռնարկություն հանդիսացող ԱՁ մոտ, ֆիզարձակուրդի մեջ եմ ներկա դրությամբ, մեկ ամսից ավել է չի փոխանցվել մայրության նպաստը, որը կազմում է 194 500 դրամ։ Գործատուս ասում է, որ 2 տարվա 3 000-ական սոցվճարի գումարը (72 000 դրամ) պետք է պահեն այդ 194 500-ից, կխնդրեմ պարզաբանեք:

Կարդալ ավելին 3 000 դրամ սոց. վճարի պահում

Ձեռքբերման թղթակցություններ

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել շուկայից ապրանքներ, գիտեմ, որ պետք է վճարի 20 տոկոս եկամտային հարկ։ Կասե՞ք՝ ինչպիսի հաշվապահական թղթակցություններ պետք է տամ։

Կարդալ ավելին Ձեռքբերման թղթակցություններ

Եկամտային հարկ օրապահիկից

Կարեն․

Բարև Ձեզ։ Քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար օրապահիկ վճարելիս եկամտային հարկ առաջանո՞ւմ է։ Եթե այո, ո՞ր տողում ենք նշելու հաշվետվության մեջ։

Կարդալ ավելին Եկամտային հարկ օրապահիկից

Գործունեության դասակարգիչ

Էվա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք գտնել վճարային տերմինալի գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գործունեության դասակարգիչ

Ուսումնական պրակտիկայի ձևակերպում

Iskan.

Բարև Ձեզ։ Գեղեղկության սրահ աշխատացնող ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյի տակ, ցանկանում է ուսումնական պրակտիկա անցկացնել 9-րդ դասարանը ավարտած աշակերտի համար։ Ինչպե՞ս պետք է այդ ամենը ձևակերպել, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և արդյո՞ք պետք է հարկայինով դա ձևակերպել։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ուսումնական պրակտիկայի ձևակերպում

Ուսուցչի արձակուրդ

Թերեզա․

Եթե ուսուցիչը աշակերտի քննության վերահանձնում ունենալու պատճառով հուլիսի 1-ի փոխարեն արձակուրդ է գնում հուլիսի 12-ից, ապա արդյո՞ք լրացվում է 35-օրյա ժամկետը և ի՞նչ սկզբունքով է լրացվում: Ե՞րբ կարող է ուսուցիչը չօգտագործած օրերը լրացնել: Հնարավոր չէ՞ արդյոք, որ դա լրացվի հենց օգոստոս ամսվա ընթացքում:

Կարդալ ավելին Ուսուցչի արձակուրդ

Ձեռքբերում շուկայից

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շուկայից ձեռքբերում կանխիկով՝ յուրաքանչյուր գործարքը 300 000 և ամսական 3 մլն չգերազանցող, ՍՊԸ-ների համար թույլատրելի են, չէ՞, և որից վճարվում է եկամտային հարկ 20%:

Կարդալ ավելին Ձեռքբերում շուկայից

Վերջնահաշվարկ

Դավիթ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկս հաշվեմ: Աշխատում եմ 7 տարի, ունեմ 38 օր չօգտագործված արձակուրդ, կեղտոտ աշխատավարձս 5 տարի եղել է 128,000 դրամ, 2021թ․-ի սեպտեմբերից 192,000։ Մաքուր աշխատավարձս արդեն 2 տարի 141,000 դրամ է, դեկտեմբեր ամսին ստացել եմ նաև 13-րդ աշխատավարձ 141,000 դրամ։ Գործատուն հաստիքի կրճատման հետևանքով է ազատում աշխատանքից և ինձ այդ մասին չի ծանուցել։ Այս դեպքում հասնում է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն և ճի՞շտ եմ հասկանում որ նաև ինձ վճարելու է տուժանք չծանուցած օրերի համար որը 57 օր է կազմում։ Խնդրում եմ հարցը շատ շտապ է եթե հնարավոր է կասե՞ք ինչքան գումար եմ ստանալու։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը, նպաստը և տուժանքը, և արդյո՞ք սա ամբողջ գումարն է որը նա վճարելու է քանի որ կադրերի բաժնի պետը ինձ համոզում էր սեփական դիմումի համաձայն ազատվեմ աշխատանքից՝ ինձ եռապատիկ աշխատավարձ տալու պայմանով։ Կանխավ շատ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Զրոյական հաշվետվություն պե՞տք է ուղարկել

Mary.

Բարև Ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ եթե քաղաքացիական պայմանագրով ծառայություն մատուցողին մի ամիս վճարում չենք կատարում, պե՞տք է արդյոք զրոյական եկամտային հարկի հաշվետվություն ուղարկել:

Կարդալ ավելին Զրոյական հաշվետվություն պե՞տք է ուղարկել

3 000 դրամ սոցիալական վճար

Սիրուշ․

Բարև ձեզ: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու դեպքում գործատուն ի՞ր միջոցների հաշվին է վճարում 3 000-ական դրամները, թե՞ աշխատողի:

Կարդալ ավելին 3 000 դրամ սոցիալական վճար

ՀԴՄ ունենալու անհրաժեշտություն

Անուշ․

  • Թարգմանչական գործունեությամբ զբաղվող ԱՁ-ը պե՞տք է ՀԴՄ ունենա
  • Ինժեներական ծառայություններ (ծրագրավորման ոլորտում) մատուցող ԱՁ-ն պե՞տք է կիրառի ՀԴՄ
  • Ո՞ր դեպքերում է ՀԴՄ ունենալը անհրաժեշտ
Կարդալ ավելին ՀԴՄ ունենալու անհրաժեշտություն

Գրասենյակ բացելու համար

Լամարա․

Բարև Ձեզ: Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ։ Կրթություն ունեմ, աշխատանքային փորձ ունեմ, համակարգիչ ունեմ, ընթերցող սարք, նույնականացման քարտ, տարածք ունեմ։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գրասենյակ բացելու համար

Արձակուրդի տրամադրում

Անուշ․

Բարև ձեզ։ Եթե աշխատողը, գտնվելով ֆիզ արձակուրդում, վերադառնում է աշխատանքի, բայց անմիջապես ցանկանում է գնալ ամենամյա արձակուրդ, կասե՞ք՝ հասնում է, և հաշվարկը ինչպե՞ս հաշվել, եթե եկամուտ չունի, բայց նաև ունի 2016-2017թթ չօգտագործված արձակուրդ։ Ուզում ենք դա տալ, վերցնում ենք այս տարվա նվազագույն աշխատավարձը, թե՞ այն տարիների, որ չի գնացել։

Կարդալ ավելին Արձակուրդի տրամադրում

Վճարումը հավաստող փաստաթուղթ չկա

Lucy.

Կատարվել է ներմուծում։ Վճարման փաստաթուղթ չկա, առկա են միայն վաճառողի կողմից տրված ինվոյսները։ Այս պարագայում ի՞նչն է հանդիսանալու ապրանքի արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը։

Կարդալ ավելին Վճարումը հավաստող փաստաթուղթ չկա

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Դավիթ․

Բարև Ձեզ։ Այսօր՝ հունիսի 13-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով հունիսի 22-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով (2 ամիս առաջ պետք է ծանուցեին)։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 192 000 դրամ էր, մաքուր՝ 140 800, (միջին օրական աշխատավարձի հաշվարկման ձևը չգիտեմ մաքուր աշխատավարձով են հաշվում թե կողտոտ, եթե մաքուր ապա 7 400 դրամ, եթե կողտոտ ապա 10 900 դրամ), ունեմ նաև 38 չօգտագործված արձակուրդային օր։ Աշխատում եմ հնգօրյա գրաֆիկով։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Գործուղման ծախսեր

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ կազմակերպության աշխատակիցը կազմակերպությանը պատկանող մեքենայով գործուղվել է ՌԴ, ճանապարհի և մնացած բոլոր ծախսերը կատարել է իր գրպանից, վերադառնալուց ներակայացրել է սնունդի և վառելիքի ծախսերը հիմնավորող ՀԴՄ կտրոններ։

2335-Ն որոշումը ուսումնասիրել եմ, կխնդրեմ ուղղորդել՝ ինչպե՞ս կատարեմ ծախսերի փոխհատուցումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պատրաստել բացի գործուղման հրամանից։

Նշեմ նաև, որ ծախսերը կատարվել են ռուբլով, իսկ հյուրանոցի գիշերավարձը հիմնավորող փաստաթղթեր առկա չեն։

Կարդալ ավելին Գործուղման ծախսեր

Կուտակված արձակուրդ

Գևորգ․

Բարև Ձեզ, ունեմ կուտակված 3 տարուց ավել ամենամյա նվազագույն արձակուրդ։ Ուզում եմ իմանալ՝ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն հնարավո՞ր է արդյոք, որ կորցնեմ արձակուրդներս, քանի որ խոսք է գնում 2․5 տարվա արձակուրդի մասին։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կուտակված արձակուրդ

Նորաբաց ՍՊԸ հաշվետվություններ

Կարինե․

Բարի օր։

Ես ծանոթ չեմ ՀՀ հարկային օրենսդրությանը, խնդրում եմ պատասխանել․ գրանցվել է կազմակերպություն (ՍՊԸ), որը դեռ չի գործում, բայց սույն տարում կգործի։ Տեղյակ եմ, որ պիտի հայտարարություն տամ ԱԱՀ-ով հարկման մասին և դադարեցման դիմում ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել՝ online.taxservice.am ծրագրում որտե՞ղ պետք է արվեն այդ գործողությունները։

Կարդալ ավելին Նորաբաց ՍՊԸ հաշվետվություններ

Ո՞րն է գործունեության ծածկագիրը

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, շրջակա միջավայրի ազդեցության գնահատմամբ (ՇՄԱԳ) զբաղվող անձը օրենքի փոփոխությունով պայմանավորված (լիցենզավորված գործունեություն) ուզում է ԱՁ բացել, ի՞նչ հարկատեսակով կհարկվի, այս դեպքում ո՞րն է գործունեության ծածկագիրը և ի՞նչ քայլեր է անհրաժեշտ անել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞րն է գործունեության ծածկագիրը

Ծանուցագրի պատասխան

Սոֆյա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք, շտապ է.

2021թ-ին գործունեության ժամանակավոր դադար տված հասարակական կազմակերպության համար 2022թ-ին ուղարկվել է գործունեության հաշվետվությունը (204 ձև): 02.06.2023թ-ին ՊԵԿ-ից ստացել ենք ծանուցում.

  1. Հաշվետվության 3-րդ կետում լրացված տվյալները գործունեության առարկային և նպատակին չեն համապատասխանում:
  2. Գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը չի համապատասխանում պետական ռեգիստրում առկա տեղեկատվությանը:

Առաջինի կետի մասով ասեմ, որ առարկան և նպատակները շատ ծավալուն էին, ամփոփ եմ գրել պահպանելով բուն միտքը, արդյո՞ք դա սխալ է: Երկրորդի մասով նախագահ բառի փոխարեն գրել եմ հիմնադիր նախագահ: Հիմա ուզում եմ իրենց բացատրական նամակ գրեմ, խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս վարվել ավելորդ բարդություններից խուսափելու համար: Եվ նման դեպքերում ի՞նչ տուգանքներ են նախատեսված: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ծանուցագրի պատասխան

Ապրանքի վաճառք գնման ակտով

Էդիտ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնել այսպիսի մի հարցում: Ֆիզ անձը, ով ներմուծել է էլեկտրոնային սիգարետներ ԵՏՄ-ից, կարո՞ղ է ՍՊԸ-ի վրա այդ քանակը վաճառել գնման ակտով: Եվ արդյո՞ք ՍՊԸ -ն այդ ակտը կարող է ծախսագրել որպես ապրանքների ինքնարժեք: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ապրանքի վաճառք գնման ակտով

ՀՄ ձեռքբերում ֆիզ. անձից

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ ԱԱՀ դաշտում աշխատող ընկերությունը ֆիզ անձից հիմնական միջոց է ձեռքբերում 1 000 000 դրամ արժեքով, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ կառաջանան։

Կարդալ ավելին ՀՄ ձեռքբերում ֆիզ. անձից

Ինչու՞ է հաշվարկվում տույժ

Աննա․

Բարև Ձեզ, Ա/Ձ- ի մահից հետո հարկայինում ասացին՝ միայն կարող եք աշխատակիցներին ազատել և 97 ձևը հանձնել նոր օգտատեր ավելացնելով լիազոր բաժնից, քանի որ Ա/Ձ-ն մահացել է, իր անունից բանկը աշխատավարձի փոխանցում չկատարեց, հարց՝ կարո՞ղ ենք հանձնել շրջ հարկի հաշվետվությունը և եկամտայինը և մյուս պարտավորությունները, թե ինչպես հարկայինում ասացին չկա Ա/Ձ, չկա պարտավորություն, եթե այդպես է՝ ինչու՞ է տույժ գալիս (մի փոքր գումար է մնացել) պարտավորություն բաժնում։

Կարդալ ավելին Ինչու՞ է հաշվարկվում տույժ

Աուդիտորական եզրակացությունը անգլերեն է

Սարիբեկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Անգլերեն աուդիտորական եզրակացությունը Ազդարարում հրապարակելու համար պարտադի՞ր է հայերեն թարգմանել: Եվ եթե չթարգմանենք, ի՞նչ պատասխանատվության կենթարկվենք:

Կարդալ ավելին Աուդիտորական եզրակացությունը անգլերեն է