Վճարումը հավաստող փաստաթուղթ չկա

Lucy.

Կատարվել է ներմուծում։ Վճարման փաստաթուղթ չկա, առկա են միայն վաճառողի կողմից տրված ինվոյսները։ Այս պարագայում ի՞նչն է հանդիսանալու ապրանքի արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

մաքսայինը միայն գնման գնով չի մաքսազերծում, այդ դեպքում կկիրառի օրինակ նույնանման ապրանքների գնի մեթոդը,այն արժեքը որով մրցակից այլ սուբյեկտներն են այդպիսի ապրանք ներմուծել,

Արթուր
Արթուր
2 տարի առաջ

Եթե վճարումը հավաստող փաստաթուղթ չունեք, ապա ապրանքի ձեռքբերման գծով կրեդիտորական պարտքը, դառնալով ժամկետանց, կառաջացնի շահութահարկի պարտավորություն ընկերության մոտ։

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Ապրանքի արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է հանդիսանալ միայն վճարման կանխիկ կամ անկանխիկ փաստաթուղթը։ Այլ փոխարինող փաստաթուղթ չկա:

Lucy
Lucy
2 տարի առաջ

Հիմա մի այսպիսի խնդիր կա․ ՌԴ-ում և Իրանում կանխիկ վճարում են ու ապրանքը ներմուծում։ Սահմանին խնդիրներ չեն առաջանում, տարանցիկ փոխադրման փոաստաթղթում նշված արժեքի հիման վրա մաքսազերծում են, դրա վրա էլ ԱԱՀ է հաշվարկվում, սակայն վճարումը հավաստող փաստաթուղթ չկա։ Այս գործընթացը շարունակվել է տարիներ։ ՀԻմա ի՞նչ եղանակով է հնարավոր հավաստել, որ մինչ այսօր բոլոր վճարումները կատարվել են։

Գայանե
Գայանե
2 տարի առաջ
Ի պատասխան  Lucy

ՌԴ-ում և Իրանում կանխիկ վճարման դեպքում միայն դրամարկղի մուտքի կտրոնի առկայությունով է հնարավոր հավաստել, որ վճարումները կատարվել են։