Tag: անաշխատունակություն
Վերջնահաշվարկի կատարում
Հաս.
Բարև, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, ասեք` եթե աշխատողը մինչև ամենամյա արձակուրդը երեք ու կես ամիս գտնվել է բյուլետենի մեջ, և պետք է վերջնահաշվարկ տալ, արդյո՞ք բյուլետենները հաշվարկի մեջ ընդգրկվում են:
Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը
Անահիտ.
Բարև ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ և աշխատում եմ ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Մայիս ամսին ստացել եմ 60 000, հունիսին 80 000, հուլիսին աշխատավարձս բարձրանալու է` 300 000, իսկ օգոստոսին` 400 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչպես է հաշվարկվելու ֆիզ. արձակուրդը և ինչքա՞ն է այն լինելու:
Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ
Նանե.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:
Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ նշում
Իննա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ որտեղ պետք է նշվի աշխատակցի՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկությունը՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:
Հ.Գ. Նպաստների ցանկում նշված են միայն՝
1. հիվանդության նպաստ,
2. պրոթեզավորման նպաստ,
3. առողջարանային բուժման նպաստ,
4. հղիության և ծննդաբերության նպաստ,
5. ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:
Որքա՞ն կկազմի մայրության նպաստը
Էլինա.
Բարև ձեզ, հարգելիներս: Կասե՞ք` ինչքան կկազմի իմ մայրության նպաստը: Աշխատավարձս 55 000 դրամ է, սպասում եմ զույգերի, ֆիզ. արձակուրդ եմ գնալու հունիս ամսին, աշխատանքային արձակուրդ մինչ այդ չեմ գնալու: Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն
Lusine.
ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին:
Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:
Ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան, նախածննդյան և հետծննդյան արձակուրդի գումարը ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում և ինչպե՞ս շնորհակալություն:
Նպաստի հաշվարկ երկու գործատուի մոտ աշխատելու դեպքում
Լուսինե.
Կասե՞ք` իմ նպաստը ինչքան կկազմի, եթե ես ունեմ 2 գործատու, հիմնական գործատուի մոտ աշխատում եմ 02.03.2015թ, մաքուր աշխատավարձս 55 000 դրամ է, իսկ մյուս ՍՊԸ-ում 01.06.2016 մաքուր աշխատավարձս 150 000: Գնալու եմ արձակուրդ 25.12.2016թ: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք երկվորյակ երեխաներ սպասելու և կեսարյան հատման դիմելու դեպքում ֆիզ. արձակուրդ գնալու ժամկետը կրճատվում է, այսինքն ավելի շուտ են գնում ֆիզ: Իսկ վճարումն ինչպե՞ս է իրականացվում այս դեպքում: Շնորհակալություն:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Ամալյա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:
Մայրության նպաստ հաշվարկելիս
Կարինե.
Բարև ձեզ:
Արդյո՞ք աշխատողները ֆիզ. արձակուրդ գնալիս ստանում են 126 000 դրամը, որ տրվում է պետության կողմից: Եվ մայրության նպաստ հաշվարկելիս վերջին 12, թե՞ 6 ամիսների միջին կեղտոտ աշխատավարձով են հաշվում: Մի հարց ևս` կեսարյան դեպքում, երբ 155 օր են հաշվում նպաստը միանգամից 155 – ով են հաշվում, թե՞ 140 -ով ու արդեն ծննդաբերությունից հետո 15 օրվա հաշվարկն առանձին են անում:
Նախապես շնորհակալ եմ պարզաբանումների համար:
Քանի՞ օր արձակուրդ է հասնում աշխատողին
Սյուզաննա.
Բարև ձեզ,
ինձ նման հարց է հետաքրքրում. եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում տվյալ տարվա փետրվարի մեկից, ինձ քանի՞ օր արձակուրդ է հասնում տվյալ տարում` 24, թե՞ ավելի քիչ:
Գործատուն հրաժարվում է վճարել նպաստը
Անի.
Բարև ձեզ, անցնում եմ ֆիզից ֆիզ, և գործատուն հրաժարվում է վճարել նպաստը: Ի՞նչ անել, ու՞մ դիմել:
Որքա՞ն կկազմի նպաստը
Marina.
Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` ես աշխատում եմ պետակամ հիմնարկում, մաքուր աշխատավարձս կազմում է 156 000 դրամ, բայց ստանում եմ մոտ 110 000 դրամ, աշխատում եմ արդեն 5 տարի, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ, ինչքա՞ն կկազմի արձակուրդիս վճարը, շնորհակալություն: Ֆիզ-ը հաշվարկվում է մաքու՞ր աշխատավարձից:
Մայրության նպաստի հաշվարկ
Սոնա.
Բարև ձեզ: Աշխատում եմ դպրոցում: Մաքուր աշխատավարձս` 54 000 դրամ, կեղտոտը` 78 000 դրամ: Նոյեմբերի սկզբին գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Որքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե հուլիս – օգոստոս ամիսներին եղել եմ արձակուրդում 20 օր: Շատ շնորհակալ եմ նախապես:
Որքա՞ն կկազմի նպաստը
Մերի.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել ֆիզարձակուրդի հաշվարկման հարցում: Դպրոցում աշխատում եմ 01.09.2013թ, մաքուր աշխատավարձս կազմում է 51 700 դրամ: Դեկտեմբերի 1-ից գնալու եմ ֆիզարձակուրդ, որքա՞ն է կազմելու իմ ֆիզարձակուրդի գումարը: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը
Ամալյա.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը 2-րդ երեխայի դեպքում, եթե առաջին երեխայի ծննդյան, այնուհետև խնամքի արձակուրդի անցնելուց հետո մայրը աշխատանքը չի վերսկսել։
Նախապես շնորհակալ եմ,
Ամալյա
Որքա՞ն կկազմի նպաստի գումարը
Հասմիկ.
Բարև ձեզ: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 19.10.2014 թվից: 2016-ի նոյեմբերի 1-ից գտնվելու եմ ֆիզարձակուրդում, միջին ամսական աշխատավաչձը կազմում է 120 000 դրամ, ունեմ 22 օր չօգտագործված արձակուրդ: Որքա՞ն կկազմի նպաստի գումարը:
Չաշխատող մայրերի նպաստի հաշվարկ
Նունե.
Բարև ձեզ: Կխնդրեի բացատրել չաշխատող մայրերի մայրության 126 600 դրամ տրվելիք գումարը ինչպես են հաշվում: Գիտեմ՝ միջին աշխատավարձը 55 000 դրամ է: Կանխավ շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի նպաստը
Ռիմա.
Եթե իմ մաքուր աշխատավարձը 75 600 դրամ է, ես աշխատում եմ 01-02-2016-ից, դեկրետ եմ գնացել 13-09-2016-ից, ինչքա՞ն կլինի իմ դեկրետային աշխատավարձը: Խնդրում եմ, օգնեք:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ
Սիրարփի.
Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր:
Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք
Նաիրա.
Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից՝ համաձայն ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի: Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ՝ աշխատողի կարգավիճակը համատեղությունից հիմնականի փոխելու համար:
Արդյո՞ք նպաստը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի հիման վրա
Ծովինար.
Բարև ձեզ: Ես պատրաստվում էի ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալ: Ինձ ասացին, որ կվճարվի միայն նվազագույն աշխատավարձով, ոչ իմ իսկական աշխատավարձով: Դա արդյո՞ք ճիշտ է:
Նպաստի հաշվարկ
Լիանա.
Հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկը ամենամյա երկարացված արձակուրդից հետո ինչպե՞ս հաշվեմ և ի՞նչ պահումներ պետք է անեմ:
Արդյո՞ք կարելի է աշխատողին ազատել աշխատանքից
Սիրանուշ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը աշխատում է ինձ մոտ համատեղությամբ և 01.08.2016թ գնացել է ֆիզ. արձակուրդ, կարո՞ղ եմ ես իրեն ազատել աշխատանքից համաձայն իր դիմումի:
Կանխավ շնորհակալություն:
Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության ժամանակ
Կարինե.
Հարգելիներս, խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կեսարյան ծննդաբերության դեպքում նպաստը նույնպես հաշվարկվում է 140 օրվա համար: Որքանով հիշում եմ` գոյություն ունի բարդ ծննդաբերություն հասկացություն, ո՞ր դեպքերին է դա վերաբերվում:
Աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Լենա.
Խնդրում եմ օգնել` վիրահատությունից հետո աշխատողը քանի՞ օր իրավունք ունի գտնվել անաշխատունակության մեջ:
Աշխատակիցը ցանկանում է վերադառնալ աշխատանքի նախքան արձակուրդի ավարտը
Աննա.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին: Արդյո՞ք իրավունք ունի գլխավոր հաշվապահը ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին մերժել աշխատանքի վերադառնալ նախքան արձակուրդի ավարտը: Կանխավ շնորհակալ եմ:
Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ
Հայկանուշ.
Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):
