30/10/2026

անաշխատունակություն

Լիաննա.

Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, սակայն նա նույնպես մինչև պայմանագրի ավարտը հղիանում է, նրան ազատու՞մ են աշխատանքից, թե՞ գնում է դեկրետ:

Ինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։

Ռիտա.

Բարև ձեզ:

Աշխատողը բերել է անաշխատունակության թերթիկ անընդմեջ 120 օրից ավել: Կարո՞ղ եմ վճարել նպաստի գումարը 3 ամսից ավել ժամանակահատվածի համար:

Աննա.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ ժամանակավոր՝ որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Եվ հիմա ես բալիկի եմ սպասում: Հնարավո՞ր է՝ ինձ դեկրետի գումար չվճարեն, ինձ ասել են, որ իմ պայմանագիրը լուծարվելու է, և գումարը ինձ չի վճարվելու։ Խնդրում եմ, պատասխանեք:

Նախապես շնորհակալություն:

Սոնա.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ է արդյոք աշխատողը հրաժարվել հղիության և ծննդաբերության արձակուրդից:

Կանխավ շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ:

Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ մանրամասնել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հետևյալ հարցը, թե որ հիվանդությունների դեպքում է պահպանվում աշխատողի աշխատատեղը ու պաշտոնը և ինչքան ժամանակով (նշեմ, որ աշխատողը արդեն 140 օր չի ներկայանում աշխատանքի՝ անաշխատունակության պատճառով):

Կանխավ շնորհակալություն:

Աղավնի.

Բարև ձեզ: Ես 2019 թվականի հուլիսի 1-ին ներկայացրել եմ իմ հիմնարկ տեղեկանք, բյուլետեն, որպեսզի ինձ տրամադրեն հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Հրամանս պատրաստ է եղել հուլիսի 3-ից, սակայն մինչ օրս հաշվապահությունը փոխանցում չի արել։ Կասե՞ք՝ քանի օրում է պարտավոր գործատուն գումարը փոխանցել։

Սուսաննա.

Բարև ձեզ: Ես մայիսի 2-24-ի համար ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, քանի որ հիվանդ եմ եղել։ Իմ մաքուր աշխատավարձը 85 398 դրամ է, իսկ կեղտոտը` մոտ 112 000 դրամ։ Չէի՞ք ասի, թե որքան գումար պետք է ստանամ այս ամիս, ինչպե՞ս է դա հաշվարկվում։

Շնորհակալություն։

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Հերմինե Խաչատրյան.

Կարո՞ղ ենք արդյոք աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով: Նրա պայմանագիրը ավարտվում է 2019թ. օգոստոսի 31-ին, բայց գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:

Լուսինե.

Բարև ձեզ:

Հարցս երրորդ անգամ դեկրետից դեկրետ գնալու մասին է: Ես պատրաստվում եմ երրորդ բալիկս ունենալ, այժմ գտնվում եմ դեկրետում, քանի որ երկրորդ բալիկս դեռ 1.6 տարեկան է: Նշեմ, որ ֆիզից ֆիզ եմ գնացել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այն, նախորդ երկուսի նմա՞ն, թե՞ երրորդ անգամ հաշվում են նվազագույնով:

Կանխավ շնորհակալություն:

Ջորջ.

Հարգելի գործընկերներ, աշխատողը գնացել է արձակուրդ, իսկ արձակուրդի 2-րդ օրվանից հոսպիտալացվել և վիրահատվել է։ Արդյունքում՝ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ արձակուրդից ըստ նպատակի չօգտագործված 11 օրը տեղափոխվել է։ Անաշխատունակության թերթիկում նշված ժամկետի ավարտից հետո հրամանագրվել և հետ է կանչվել աշխատանքի։ Արձակուրդային 11 օրը տեղափոխվել է։

Հիմա, աշխատակիցը ցանկանում է օգտագործել իրեն հասանելիք տարեկան արձակուրդը՝ և՛ չօգտագործված, և՛ տեղափոխված արձակուրդը, այնուհետև ազատվել աշխատանքից արձակուրդի ավարտից անմիջապես հետո՝ հաջորդ օրվանից։

Ինչպե՞ս լուծել այս հարցը։ Ինչպե՞ս վերջնահաշվարկ կատարել։ Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու դիմումը։

Շնորհակալություն։

Արմին.

Բարև ձեզ: Եթե աշխատողը համատեղում է նույն գործատուի մոտ, ապա տվյալ գործատուն ինչպե՞ս է վճարում մայրության նպաստը:

Սոնա.

Բարև ձեզ:

Հարցս հետևյալն է: Պայմանագրով աշխատանքի եմ ընդունվել որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Ներկայումս ես ինքս գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։ Հնարավո՞ր է աշխատանքից դուրս մնամ, եթե իմ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակ վերադառնա աշխատանքի նա, ում փոխարինում եմ ես։

Կանխավ շնորհակալություն:

Արշակ.

Բարև ձեզ: Հարկադիր պարապուրդի ընթացքում թույլատրվու՞մ է անաշխատունակության /ֆիզ/ արձակուրդի փոխարեն այլ անձի աշխատանքի ընդունել:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ,

Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն:

Ռոման.

Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, փոխարինող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալու է մարտի 20-ին: Նա կարո՞ղ է գնալ երեխայի խնամքի արձակուրդ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ.:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,

Աշխատողը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որում աշխատանքի ներկայանալու հատվածում նշված է շարունակելի: Կատարվել է հաշվարկ՝ 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի միջոցների հաշվին, իսկ մնացած օրերի համար` պետ. բյուջեից, և վճարվել է:

Հարցս հետևյալն է՝ շարունակվող անաշխատունակության թերթիկի համար հաշվարկ կատարելիս արդյո՞ք նույն կերպ է հաշվարկվում, թե՞ արդեն անաշխատունակության բոլոր օրերի համար (ներառյալ առաջին օրը) հատուցվում է պետ. բյուջեից:

Կանխավ շնորհակալություն:

Ալինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։