26/10/2026

անկանխիկ

Դավիթ․

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը բոլոր գործառույթները իրականացնում է անկանխիկ եղանակով, արդյո՞ք պարտադիր է վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Շնորհակալություն։

Նարե․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, իր բոլոր գործարքները կատարում է անկանխիկ եղանակով, դրամարկղ չունի, արդյո՞ք պետք է դրամարկղային գիրք վարի, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է լրացնի եթե կանխիկ գործարք չունի։

Հերմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե կազմակերպությունը ֆիզ․ անձի անունով հաշիվ է դուրս գրել մինչև 300 000 դրամ, արդյո՞ք կարող է գումարը կանխիկով ստանալ, եթե ոչ՝ կասե՞ք, թե Հարկային օրենսգրքի 381 հոդվածի 3 կետով է կարգավորվում, թե՞ այլ օրենքով։

Աննա․

Տնօրենին առհաշիվ տրվել է դրամ, որը ինքը կանխիկացրել է և վերածել արտարժույթի ու բանկում մուտք արել, որպեսզի վճարում կատարի մատակարարին (բանկերը տարբեր են)։ Ինչ որ խախտում կա՞ կանխիկի սահմանափակումների մասով։

Հերմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ Եթե վարսավիրանոցում աշխատում են նաև տարբեր ոլորտի աշխատողներ, նրանց դեպքում ի՞նչ աշխատավարձ պետք է սահմանվի, և ի՞նչ հարկեր պետք է պահվեն, և պետք է վճարումը կանխիկ կարո՞ղ է կատարվել։ Վարսավիրանոցը գործում է մարզում։

Շնորհակալություն։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,

1 .Նորաբաց ՍՊԸ-ն շրջ հարկով պետք է աշխատի, անկանխիկ։ Պե՞տք է արդյոք ձեռք բերի դրամարկղային գիրք, եթե 2024թ-ից օնլայն է լինելու:

2. Գործունեությունը նկարչական դասընթաց և նկարներ նկարել վաճառելը քանի՞ % է հարկվելու, գործունեության ծածկագրերը տարբե՞ր պետք է լինեն, թե՞ նույնը:

Շնորհալակություն։

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպության աշխատակիցն իր անձնական բանկային քարտի միջոցով վճարում է կատարել խանութում, և ՀԴՄ-ի վրա նշվել է կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Այս դեպքում առհաշիվ անձին փոխանցում կատարելը անկանխիկի օրենքի խախտում չի՞ համարվի։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով։ Ռուսաստանից ֆիզ․ անձից ձեռք է բերում տրանսպորտային միջոց, որի համար պետք է վճարի կանխիկ գումար, կասե՞ք՝ սա ինչքանո՞վ է հակասում մեր կանխիկ գործարքների սահմանափակմանը։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ տնօրենին ամսվա մեջ մեկ անգամ դրամարկղից տրվում է առհաշիվ գումար գնումներ կատարելու համար, և տնօրենը առհաշիվ տրված գումարի համար հաշվետվություն է ներկայացնում, հարցս այն է՝ արդյո՞ք ոչ կանխիկ՝ ՍՊԸ-ի հաշվից տնօրենի հաշվեհամար փոխանցվող գումարի համար էլ պետք է տնօրենի ներկայացնի նույն հաշվետվությունը։ Նշեմ, որ տնօրենի հաշվին փոխանցվում է շուկայից գնում կատարելու նպատակով, ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկի դաշտում։

Սյուզաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հասկանալ՝ կա՞ արդյոք խախտում, թե՞ ոչ։ Ֆիզ․ անձին տրամադրել ենք ՀԴՄ կտրոն (ոչ անկանխիկ), իսկ նա վճարումը կատարել է քարտով, և ոչ թե առձեռն։ Արդյո՞ք կարող ենք վճարումն ընդունել՝ հիմք ընդունելով նրան տրամադրված կտրոնը, թե՞ սխալ կլինի։

Վահագն․

Ամսական աշխատավարձի անկանխիկ վճարման համար, աշխատողը պե՞տք է պարտադիր ունենա բանկի կողմից տրամադրված աշխատավարձի քարտ, թե՞ կարող եմ աշխատավարձը փոխանցել նրան պատկանող ցանկացած բանկային քարտի։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի շահաբաժինը 2022 թվականի կազմում է 2 000 000 մլն դրամ, բաժնետերերից մեկը, ով հանդիսանում է ֆիզ․ անձ, ունի 5%, բաժնեմաս, կարո՞ղ է այդ գումարը, որը հարկը ներառյալ անում է 100 000 ՀՀ դրամ, ստանա կանխիկ, ոչ թե փոխանցումով: Կանխավ շնորհակալ եմ։

Արեն․

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձով ձեռք է բերել գրասենյակային տարածք առանց նոտարական կամ կադաստրային վավերցման: Ամսական վարձավճարը կազմում է 285 000 դրամ: Կազմակերպությունն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Պայմանագիրը նշված է 1 տարի ժամկետով: Հիմա խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է կազմակերպությունը ամբողջ տարվա վարձավճարի գումարը նվազեցնել համախառն եկամտից։

Եվ հաջորդ հարցս՝ տարածքը վարձակալությամբ տրամադրվում է ողջ գույքով, ներառյալ համակարգիչներ: Պայմանագրի մեջ որ նշվի՝ տարածքը հանձնվում է ամբողջ գույքով, դա բավարա՞ր է, թե՞ այլ կարգավորումներ կան: Նշեմ, որ 2023 թվականի դեկտեմբեր ամսին վճարվելու է ամբողջ գումարը տարվա և 10 տոկոս հարկը վճարվի, սա անկանխիկի խախտում չի կարող չէ՞ դիտվել, քանի որ 12 ամիսների վճարն է վճարում, թե՞ սխալվում եմ։

Վահագն․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն ֆիզիկական անձին տրամադրում է փոխառություն անկանխիկ եղանակով, քանի որ գումարը գերազանցում է 300 000 դրամը, ապա ֆիզիկական անձը կարո՞ղ է փոխառության գումարը վերադարձնել ԱՁ-ին մաս-մաս կանխիկ եղանակով, եթե յուրաքանչյուր վերադարձված գումարը չի գերազանցելու 300.000 դրամը ամեն ամիս՝ օրինակ ամեն ամիս վերադարձնելու է 250 000 դրամ։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն ֆիզ անձին 200 000 ՀՀ դրամի ապրանք է վաճառել՝ դուրս գրելով հարկային հաշիվ։ Քանի որ դիմացի կողմը ֆիզ անձ է, կարո՞ղ է մինչև 300 000 ՀՀ դրամի կանխիկ չափով վճարում կատարի։ Հարկային հաշիվ գրելու դեպքում արդյո՞ք պարտադիր է անկանխիկ վճարում կատարի։

Վահագն․

Բարև Ձեզ։ Կխնդրեի պատասխանել. Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է բանկից վերցնել բիզնես վարկ։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այդ վարկի ամբողջությամբ կանխիկացման դեպքում։

Տաթև․

Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ է, որը չունի գրանցված աշխատող, ծառայություն է մատուցում անձամբ ՀՀ-ում գործող կազմակերպության, որը գումարը փոխանցելու է ամիսը 1 անգամ ըստ դուրս գրված հաշվի։ Նշեմ, որ որևէ ծառայություն կամ ապրանք ԱՁ-ն չի պլանավորում ձեռք բերել։ Այս դեպքում ԱՁ-ն կարո՞ղ է կատարված ծառայության դիմաց վճարված գումարները կանխիկացնել ԱՁ-ի համար բացված բիզնես քարտից կամ փոխանցել իր անձնական հաշվին։ Անկանխիկի մասին օրենքը որևէ կերպ սահմանափակու՞մ է նման դեպքերում կանխիկացումը։ Եվ արդյո՞ք ԱՁ-ն ունի հարկերից բացի որևէ այլ ծախս կատարելու պարտավորություն։

Արամ․

Հարգելի գործընկերներ, եթե խանութը կամ հանրային սննդի կետը կանխիկ դրամ է տալիս առաքիչին ապրանքի դիմաց, ով հետո տերմինալի միջոցով այդ գումարը մուտք է անում մատակարար կազմակերպության հաշվին, արդյո՞ք այս գործարքը բավարարում է “Անկանխիկ գործառնությունների մասին” ՀՀ օրենքին և համարվում է անկանխիկ գործարք։

Գրիգոր․

Բարև Ձեզ: Արտասահման գործուղվող աշխատակցին ինքնաթիռի տոմս ձեռք բերելու համար կարո՞ղ ենք արդյոք վճարել առհաշիվ, քանի որ ինքնաթիռի տոմսը ցանկանում է ձեռք բերել ONLINE, չի՞ հակասում արդյոք անկանխիկ գործառնությունների մասին օրենքին, եթե այո՝ շահութահարկի հարկման նպատակով ծախս կարո՞ղ ենք համարել:

Արայիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։

Աննա․

Անկանխիկ գործարքներ իրականացնելու համար հարկային տեսչությունը ընտրել է Ամերիաբանկը, որը մեր քաղաքում չունի մասնաճյուղ, կարո՞ղ եմ արդյոք փոխել ինձ ավելի հարմար բանկով անկանխիկ գործարքները կատարելու համար։