23/10/2026

աշխատաժամանակ

Մարինե.

Բարև ձեզ: ՀԾ ծրագրում աշխատողի ժամաքանակը 13 ժամով ավել եմ նշել սխալմամբ: Եկամտային հարկի հաշվարկում ձեռքով ուղղել եմ: Անհրաժեշտություն կա՞ ՀԾ-ում ուղղելու:

Ռոբերտ.

Աշխատանքային օրենսգրքում արտաժամյա աշխատանքը տարվա ընթացքում չպետք է 180 ժամից ավել լինի, իսկ խախտման համար պատասխանատվության ի՞նչ եղանակներ կան, տուգանքի չափը ի՞նչքան է այդ դեպքում: Եվ մյուս հարցը՝ շաբաթվա ընթացքում 40 ժամից ավել չի կարող աշխատողը աշխատել, ստացվում է՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ամեն օր 8 ժամ աշխատելով՝ խախտվու՞մ է օրենքի այդ կետը: Նշեմ, որ արտաժամյա աշխատանք այդ գործի համար նախատեսված չէ:

Տիգրան.

Բարև ձեզ: Ես հերթապահող մասնագետ եմ, աշխատում եմ կամ 16 (17:00-09:00) կամ 24 ժամ: Աշխատանքիս մեկ ժամը 610 դրամ է: Կարո՞ղ եք հուշել՝ ինչպես է հաշվարկվում աշխատավարձը՝ հաշվի առնելով գիշերային ժամանակը:

Աննա.

Բարև ձեզ:

Հարցս վերաբերում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրին: Արդյո՞ք կա նոր ձև այն լրացնելու, քանի որ 2005 թվականի 1471-Ն որոշմամբ սահմանված տեղեկագրի ձևը ուժը կորցրած է ճանաչվել:

Սարգիս.

Բարև ձեզ։ Եթե անձը, աշխատելով պետական համակարգում, անցնի երկրորդ աշխատանքի ՀԿ-ում ամբողջական դրույքով և չգերազանցի օրական սահմանված 12 ժամը, պարտադի՞ր է կնքվող պայմանագրում նշել, որ համատեղության կարգով է անցնում աշխատանքի։

Արաքսյա.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ ներառական կրթության գործընթացում աշխատող լոգոպեդի շաբաթական աշխատաժամանակը որքան է: Ես կարո՞ղ եմ հիմք ընդունել ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման N 5 հավելվածը։

Շուշանիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունում 1 դրույք տնտեսագետի վրա դրված է նաև 0.5 դրույք գանձապահի պարտականությունը, օրական քանի՞ ժամ պետք է տաբելում լրացվի:

Հ.Գ. Ես գիտեմ, որ շատ տարբեր է համատեղումը և համատեղության կարգով տերմինները:

Անյուտա.

Հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ, արձագանքեք:
Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր՝ երկուշաբթի և չորեքշաբթի: Նոյեմբերի 28-ը լինում է իր վերջին աշխատանքային օրը տվյալ ամսվա: Ներկայացնում է անաշխատունակության թերթիկ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը: Տվյալ դեպքում արդյո՞ք կիրառվում է 5-օրյայի հաշվարկը: Միջին ամսական/21*աշխատանքային օրեր, եթե հաշվի առնենք, որ առաջին աշխատանքային օրն էլ չի վճարվում (դեկտեմբերի 3-ը), եթե դեկտեմբերի 4-ն էլ իր համար ոչ աշխատանքային է, ոչ մի օր չի՞ հաշվարկվում:

Երանուհի.

Բարև բոլորին:
Ես 2012թ. ընդունվել եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր:
Իմ աշխատանքը 0.5 դրույք է, և ես ստանում եմ 27.000 դրամ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ ասեք` ես այս դրույքով և այս աշխատավարձով իրավունք ունե՞մ աշխատեմ ժամը 08:30-ից մինչև 17:00: Նախապես շնորհակալություն:

Սարգիս.

Բարև ձեզ,
1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ):
Շնորհակալություն:

2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով:
Շնորհակալություն:

Արսեն Ա.

Կարո՞ղ է արդյոք նոր բացված ընկերության աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա, որպեսզի աշխատավարձ չտրվի և հարկ չվճարվի, քանի դեռ չկա գործունեություն:

Վ.Սարգսյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր: Եթե կարող եք, կխնդրեմ, ձևերը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
1. Պահակի աշխատանքային պայմանագիր
2. Հերթափոխի ժամանակացույց

Եվս 1 հարց: Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք աշխատում են միայն գիշերային ժամերին օրը մեկ ռեժիմով, այսինքն` 15 օր աշխատում են ժամը 23.00-ից մինչև 08.00` 8 ժամ և 1 ժամ ընդմիջում, 15 օր` հանգիստ:

Արմ. Հայրումյան.

Խնդրում եմ ձեզ պարզաբանել` որքա՞ն պետք է լինի հանրակրթական դպրոցի վարչական աշխատողների շաբաթական աշխատաժամանակը:

Կանխավ շնորհակալություն,
Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն` Արմ. Հայրումյան:

Արթուր.

Գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է սահմանված տաբել չվարելու համար, և ընդհանրապես ի՞նչ հետևանքներ կարող են լինել տաբել չվարելու դեպքում:

Վահագ.

Բարև ձեզ:
Հարցս կայանում է հետևյալում.
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:

Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:

Նվարդ.

Խնդրում եմ պատասխանել այս հարցին.
համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում լրացվու՞մ է արդյոք աշխատողի անուն-ազգանունը, և ի՞նչ է նշվում համապատասխան վանդակներում: Կանխավ շնորհակալություն:

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատում եմ 6-օրյա աշխատանքային շաբաթով, շաբաթական 40 ժամ: Խնդրում եմ ասեք` 2015թ. ապրիլի 6-ը, 25-ը և մայիսի 2-ը ինձ համար ոչ աշխատանքային համարվու՞մ էին, թե՞ ոչ: Եթե այո, ո՞ր որոշմամբ է հաստատված: Կանխավ շնորհակալություն օգնության համար:

Iveta.

Խնդրում եմ պարզաբանեք.
Գիտենք, որ տոնին կամ հիշատակի օրվան նախորդող աշխատանքային օրվա տևողությունը 7 ժամ է: Դա տարածվու՞մ է արդյոք փոխարինվող օրվա վրա: Այսինքն, եթե ապրիլի 18-ին աշխատելու ենք 23-ի փոխարեն, ապրիլի 18-ը պե՞տք է 7 ժամյա աշխատանքային օր համարվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:

GOHAR.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ: