23/10/2026

աշխատաժամանակ

Արման.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված.
1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար:
2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր, որոնք աշխատում են շաբաթը 6 օր, ընդ որում` նրանցից մեկի համար հանգստյան օր է համարվում չորեքշաբթին, մյուսի համար` հինգշաբթին: Կարո՞ղ եմ արդյոք ես հաշվարկային տեղեկագրում լրացնել իրենց համար բոլոր 6 օրերը 8 ժամ, ստացվում է շաբաթական 48 ժամ, վճարել նորմալ սահմանված աշխատավարձ, և միայն տոնական ու հիշատակի օրերին աշխատածի համար վճարեմ օրեկանի կրկնակիի չափով: Խախտում արած չե՞մ լինի արդյոք:

Janna.

Հարգելի հաշվապահներ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքել, անչափ շնորհակալ կլինեմ: Ուրեմն այսպես, օրենքի սահմաններում կլինի՞ արդյոք, եթե օրինակ խոհարարը յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի աշխատի ժամը 11.00-24.00-ը, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերին 11.00-18.00-ն, իսկ կիրակի և երկուշաբթի օրերը լինի հանգստում: Իմ հաշվարկով նա շաբաթական աշխատում է 34 ժամ, ու 11.00-24.00-ն չի հաշվարկվում որպես արտաժամյա աշխատանք, ու նաև չի էլ վճարվում: Սպասում եմ ձեր արձագանքներին:

Քնարիկ.

Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի: Ինչպե՞ս վարվել շաբաթ օրվա հետ փոխարինվող ոչ աշխատանքային օրերի հետ, եթե առանց այդ էլ շաբաթ օրը աշխատում ենք:

Կարինե.

Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:

Anna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատանքային պայմանագրերում նշված է, որ աշխատողը շաբաթական աշխատում է 40 ժամ, սակայն տաբելը լրացնելիս ամսվա մեջ կա մի շաբաթ, որ 30 ժամ է (օրը մեջ են աշխատում, օրական 10 ժամ), դա խախտու՞մ է:
Նախօրոք շատ շնորհակալ եմ:

Anahit.

Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը մեզ մոտ աշխատում է համատեղության կարգով: Կարո՞ղ եք ասել` ինչպես լրացնեմ տեղեկագրում նրա հաճախելիությունը: Մեր բոլոր աշխատակիցների համար լրացնում եմ 8 ժամ, իրեն ինչպե՞ս պետք է լրացնեմ: Նախապես շնորհակալություն:

Անուշ.

Հարգելի կոլեգաներ,
ՍՊԸ-ի աշխատակիցը գտնվել է գործուղման մեջ, սակայն տաբելում գործուղման օրերը նշվել են որպես սովորական աշխատանքային օրեր, այլ ոչ թե գործուղման: Կարծում եմ, սա խախտում է: Խնդրում եմ խորհուրդ տաք, թե ինչպես վարվեմ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, հաշվապահի կողմից կազմված տաբելը կարո՞ղ է անվիճելի հիմք ծառայել աշխատավարձի, եկամտահարկի ու սոցի հաշվարկելու համար: Թե՞ կարող է ստուգումների ժամանակ պարզվի, որ դրա համար պետք է նաև աշխատողների ամենօրյա ստորագրությունները` ըստ հաճախելիության: Կա՞ որոշակի ձև:

Mari.

Ունեմ 3 պահակ, աշխատում են հերթափոխով և միայն գիշերները 8 ժամ: Յուրաքանչյուրը աշխատում է 1 օր, հանգստանում է 2 օր, այսինքն յուրաքանչյուր 3-րդ օրը: Խնդրում եմ օգնեք, արդյո՞ք ճիշտ է նման գրաֆիկը:

Շնորհակալություն:

Arno.

Բարև, մեր ընկերությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով, սկսվում է 9-00 ավարտվում է 20-00 հերթափոխով են աշխատում, օրեկան հասնում է մեկ աշխատողին 7-5 ժամ, աշխատանքային պայմանագրում նշվում է 6-օրյա, բայց կոնկրետ օրը քանի ժամ են աշխատում, չգիտեմ, ո՞նց գրեմ, որ 40 ժամը չանցնի, 8 ժամը շատ է, 7` քիչ:

Anna.

Սիրելի կոլեգաներ, կրկին թույլատրվում է անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի, եթե ինչ որ մեկը արդեն կատարել է փոփոխություններ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի ժամկետում պետք է կատարել այս փոփոխությունները, այսինքն` եթե օրենքով է փոխվել, կարող ենք երկու ամիս ժամկետը չպահել աշխատողներին ծանուցելու համար:

Մանե.

Հարգելի հաշվապահներ, ես մանկապարտեզի հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. աշխատողների տաբելում գիշերային պահակին ներկա դնեմ ամբո՞ղջ ամիսը, թե՞ ոչ աշխատանքային օրերը հանեմ, թե՞…..Այն դեպքում, երբ ինքը վարձատրվում է նվազագույն աշխատավարձով 32500, առանց հավելավճարների:

Ruzanna.

Հառգելի կոլեգանե, խնդրում եմ տեղեկացնել, արդյո՞ք 2011թ-ի եկեղեցական և տաղավար տոները այլ աշխատանքային օրերով փոխարինելու որոշում ընդունվել է, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:

Էդգար.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե ՍՊԸ տնօրենը աշխատում է նաև որևէ ՊՈԱԿ-ում որպես հիմնական աշխատող, ապա ՍՊԸ-ի աշխատաժամանակի տեղեկագրում քանի՞ ժամվա հաճախելիություն իրավունք ունեմ նշել` 4, թե՞ 8:
Նախապես շնորհակալություն: