22/10/2026

աշխատավարձ

Էլինա.

Բարև ձեզ, հարգելիներս: Կասե՞ք` ինչքան կկազմի իմ մայրության նպաստը: Աշխատավարձս 55 000 դրամ է, սպասում եմ զույգերի, ֆիզ. արձակուրդ եմ գնալու հունիս ամսին, աշխատանքային արձակուրդ մինչ այդ չեմ գնալու: Նախապես շնորհակալություն:

Լուսինե.

Կասե՞ք` իմ նպաստը ինչքան կկազմի, եթե ես ունեմ 2 գործատու, հիմնական գործատուի մոտ աշխատում եմ 02.03.2015թ, մաքուր աշխատավարձս 55 000 դրամ է, իսկ մյուս ՍՊԸ-ում 01.06.2016 մաքուր աշխատավարձս 150 000: Գնալու եմ արձակուրդ 25.12.2016թ: Նախապես շնորհակալություն:

Մարինե.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Դիցուք աշխատողը գնում է արձակուրդ սեպտեմբերի 1-ից: Նրան անհրաժեշտ է վճարել արձակուրդային առնվազն երեք օր առաջ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի համաձայն), այսինքն առնվազն օգոստոսի 28-ին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածում նշվում է. “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Խնդրում եմ պատասխանել այսպիսի հարցին. պահանջ առաջանալու պահը համարվում է սեպտեմբերի 1-ը, թե՞ օգոստոսի 28-ը: Կանխավ շնորհակալություն:

Քնարիկ.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:

Լուսինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օրինակի վրա բացատրել` ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը, եթե աշխատողը 6 տարի աշխատել է կազմակերպությունում և ստանում է նվազագույն աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

Վերգի.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկ հաշվարկել։ Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01․03․2016թ․, մայիսի 16-31 եղել է իր հաշվին արձակուրդում, նոյեմբեր ամսին վերցրել է արձակուրդ իր հաշվին և դեկտեմբերի 1-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Աշխատավարձը 250 000 դրամ է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։ Կանխավ շնորհակալություն։

Աստղիկ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել մի շատ կարևոր հարցում: Ընկերության պահակները երեքն են և աշխատելու են 24-ժամյա գրաֆիկով` ամսական աշխատելով 240-ից 264 ժամ: Խնդրում եմ ասել` բացի գիշերային 30 տոկոս հավելավճարից նրանց քանի՞ ժամ արտաժամյա վճար է հասնում կամ հասնու՞մ է արդյոք: Կանխավ շնորհակալություն:

Ամալյա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:

Կարինե.

Բարև ձեզ:

Արդյո՞ք աշխատողները ֆիզ. արձակուրդ գնալիս ստանում են 126 000 դրամը, որ տրվում է պետության կողմից: Եվ մայրության նպաստ հաշվարկելիս վերջին 12, թե՞ 6 ամիսների միջին կեղտոտ աշխատավարձով են հաշվում: Մի հարց ևս` կեսարյան դեպքում, երբ 155 օր են հաշվում նպաստը միանգամից 155 – ով են հաշվում, թե՞ 140 -ով ու արդեն ծննդաբերությունից հետո 15 օրվա հաշվարկն առանձին են անում:

Նախապես շնորհակալ եմ պարզաբանումների համար:

Անի.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ շնորհակալ եմ:
Եթե աշխատակցին նույն աշխատավայրում տեղափոխում են այլ պաշտոնի, սակայն աշխատակիցը 2 ամիս աշխատելուց հետո, սեփական դիմումի հիման վրա դուրս է գալիս աշխատանքից, ապա վերջնահաշվարկը ինչպե՞ս է կատարվում, միջին աշխատավարձը ո՞ր ժամանակահատվածով է կատարվում:

Marina.

Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` ես աշխատում եմ պետակամ հիմնարկում, մաքուր աշխատավարձս կազմում է 156 000 դրամ, բայց ստանում եմ մոտ 110 000 դրամ, աշխատում եմ արդեն 5 տարի, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ, ինչքա՞ն կկազմի արձակուրդիս վճարը, շնորհակալություն: Ֆիզ-ը հաշվարկվում է մաքու՞ր աշխատավարձից:

Սոնա.

Բարև ձեզ: Աշխատում եմ դպրոցում: Մաքուր աշխատավարձս` 54 000 դրամ, կեղտոտը` 78 000 դրամ: Նոյեմբերի սկզբին գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Որքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե հուլիս – օգոստոս ամիսներին եղել եմ արձակուրդում 20 օր: Շատ շնորհակալ եմ նախապես:

Մերի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել ֆիզարձակուրդի հաշվարկման հարցում: Դպրոցում աշխատում եմ 01.09.2013թ, մաքուր աշխատավարձս կազմում է 51 700 դրամ: Դեկտեմբերի 1-ից գնալու եմ ֆիզարձակուրդ, որքա՞ն է կազմելու իմ ֆիզարձակուրդի գումարը: Նախապես շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև ձեզ: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 19.10.2014 թվից: 2016-ի նոյեմբերի 1-ից գտնվելու եմ ֆիզարձակուրդում, միջին ամսական աշխատավաչձը կազմում է 120 000 դրամ, ունեմ 22 օր չօգտագործված արձակուրդ: Որքա՞ն կկազմի նպաստի գումարը:

Լիլիթ.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսական մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:

Արթուր.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հաշվել վստահորդիս արձակուրդայինը: Աշխատում է վեցօրյա ռեժիմով: Ստանում է ամսական 700 000 դր. մաքուր աշխատավարձ: Օգոստոսի 8-ից մինչւ օգոստոսի 20-ը գտնվել է արձակուրդում: Անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում ենք իմանալ` ինչքա՞ն արձակուրդային պետք է ստանար և ինչքա՞ն աշխատավարձ օգոստոս ամսվա համար: Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նշել հաշվարկը: Կանխավ շնորհակալ եմ:

Ծովինար.

Բարև ձեզ: Ես պատրաստվում էի ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալ: Ինձ ասացին, որ կվճարվի միայն նվազագույն աշխատավարձով, ոչ իմ իսկական աշխատավարձով: Դա արդյո՞ք ճիշտ է:

Սիրանուշ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք.
1) ես ուզում եմ ընդունել աշխատանքի աշխատողին 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպես ես պետք է ձևակերպեմ աշխատանքային պայմանագիրը` կրճատ աշխատաժամանակ, թե՞ կես դրույք, թե շաբաթական ինչ որ թիվ պետք է գրեմ:
2) կարո՞ղ է ծառայություն մատուցող ՍՊԸ-ի տնօրենը ստանալ 40 000, թե՞ պետք է ապահովվի մինիմալ աշխատավարձը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա ձևակերպել աշխատանքային պայմանագրում:

Խնդրում եմ ինձ օգնեք:
Շնորհակալ եմ:

Անի.

Խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.07.2015թ., ազատման հրամանը տրվելու է 01.09.2016թ., աշխատավարձը կազմում է 77 751 դրամ, 6-օրյա աշխատանքային շաբաթ: Արձակուրդը չի օգտագործել: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը: