Tag: աշխատավարձ

Գործատուն ուշացնում է աշխատավարձը

Արթուր․

Բարև, Ձեզ: Եթե գործատուն ուշացնում է աշխատավարձը (1 ամիս տալիս է, 1 ամիս չի տալիս, հասավ նրան, որ աշխատողը հուլիսի 20-ի դրությամբ չի ստացել ապրիլ ամսվա աշխատավարձը, մարտ ամսվա աշխատավարձը ստացել է հունիսի 4-ին), կարո՞ղ է դա դիտվել որպես պայմանագրի էական պայմանների խախտում, և դրա հիման վրա աշխատողը աշխատանքից ազատվելու դիմումը ներկայացնի ոչ թե 30 օր առաջ, այլ 5 օր: Բացի դա, կարո՞ղ է արձակման նպաստ պահանջել միջին աշխատավարձի 1 ամսվա չափով (15 տարուց ավել եմ աշխատում): Նաև, ե՞րբ ամենաուշը կարող եմ պահանջել վերջնահաշվարկը, եթե վերջնահաշվարկի պահանջագիրը հանձնվի աշխատանքից ազատվելու դիմումի հետ միասին:

Կարդալ ավելին Գործատուն ուշացնում է աշխատավարձը

Ավել փոխանցված աշխատավարձը ինչպե՞ս ձևակերպել

Աննա․

Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ձեր մասնագիտական խորհուրդը և կարծիքը հետևյալ իրավիճակի վերաբերյալ.Աշխատողի պայմանագրային (հաշվարկային) աշխատավարձը կազմում է 156,800 դրամ: Նախորդ ամիսներին աշխատողին բանկով փաստացի ավել է փոխանցվել 31,200 դրամ մաքուր աշխատավարձ: Ընթացիկ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվետվությունը լրացնելիս ո՞ր տարբերակն է ճիշտ և անռիսկ.

  1. Հաշվետվության մեջ ցույց տալ ամբողջական հաշվարկային հիմքը՝ 156,800 դրամ, իսկ ավել վճարված 31,200 դրամի հետպահումը (նվազեցումը) կատարել բացառապես բանկային փոխանցման փուլում:
  2. Թե՞ հաշվետվության մեջ արհեստականորեն նվազեցնել հաշվարկային բազան և գրել 125,600 դրամ:

    Կանխավ շնորհակալ եմ արձագանքների և ձեր փորձով կիսվելու համար:
Կարդալ ավելին Ավել փոխանցված աշխատավարձը ինչպե՞ս ձևակերպել

Ապահովագրավճարի նվազեցում աշխատավարձի նվազեցման դեպքում

Նարե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե աշխատողի աշխատավարձը բարձր է եղել 500 000֏-ից, հիմա նվազում է և պակաս է դառնում 200 000֏-ից, ապա ապահովագրության գումա՞րն էլ է նվազում` 10 800-ից դառնալով 4 800֏։

Կարդալ ավելին Ապահովագրավճարի նվազեցում աշխատավարձի նվազեցման դեպքում

Նպաստի հաշվարկման համար ո՞ր գումարը հիմք վերցնել

Աննա․

Բարև ձեզ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի փետրվարին և մայիս ամսին մի քանի օր գտնվել է բյուլետենի մեջ, աշխատում է 0,25 դրույքով։ Նպաստի հաշվարկի համար հիմք ենք վերցնում 46 875 դրա՞մ (75 000÷0.8÷2)։

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկման համար ո՞ր գումարը հիմք վերցնել

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով վարձատրությունը հաշվի կառնվի արձակուրդայինի հաշվարկման ժամանակ

Կարինե․

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց․ եթե քաղիրավական պայամնագրով աշխատել է աշխատողը, հետո նույն կազմակերպությունում ընդունվել է հիմնական աշխատանքի, ամենամյա արձակուրդի միջին աշխատավարձի հաշվարկի մեջ քաղիրավականի աշխատավարձը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով վարձատրությունը հաշվի կառնվի արձակուրդայինի հաշվարկման ժամանակ

Արձակուրդայինի հաշվարկման համար հիմք ընդունվող ամիսներ

Հասմիկ Համբարյան․

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 2025 թվականի նոյեմբերի 7-ին, արձակուրդայինի հաշվարկի մեջ նոյեմբեր ամիսը ընդգրկվու՞մ է, թե՞ ոչ։ Այն համարվու՞մ է կիսատ ամիս։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկման համար հիմք ընդունվող ամիսներ

Շինարարական ընկերությունը գործունեություն չի ծավալում

Էլեն․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի իրավիճակ, կա նորաբաց շինարարական ընկերություն, որն ունի գրանցված աշխատողներ, սակայն որոնք դեռ աշխատավարձ չեն ստանում, քանի որ աշխատանք չկա փաստացի, բայց պետք է նրանց գրանցված լինելը քանի որ մասնագետների անունով են լիցենզիաների ներդիրները:

Մի քանի օր առաջ հարկայինից ինչ-որ ծանուցում էր եկել, որ աշխատակիցների 189 ձևը 0 ական – ով է հանձնում, և դա ռիսկային (կոնկրետ չգիտեմ ծանուցման բովանդակությունը), հաշվապահը բոլորին ինքնակամ ազատել է՝ առանց տնօրենին զգուշացնելու։

Հիմա ի՞նչ տարբերակներ կարող եք առաջարկել աշխատողներին պահելու մինչև աշխատանք լինելը առանց աշխատավարձ տալու (նրանք բոլորը համատեղ աշխատում և դեմ չեն՝ հասկանալով իրավիճակը) օրենքի սահմաններում, որ հարկայինը ինչ որ անօրինական գործունեություն չդիտարկի, և 2 հարց՝ հաշվապահի քայլը ազատել աշխատողներին մասնագետներին արդյոք լիցենզիան կորցնելու պատճառ չի՞ դառնա։

Կարդալ ավելին Շինարարական ընկերությունը գործունեություն չի ծավալում

Պարգևավճարների վճարում նվագախմբի աշխատակիցներին

Կարինե․

Բարև ձեզ, մեկ հարց, եթե կարելի է․ Կամերային նվագախումբ ՀՈԱԿ-ը ծառայություն է մատուցել (փառատոնի շրջանակում համերգ), և փոխադարձ պայմանագրով դրա դիմաց փոխանցումով գումար է ստացել։ Կարո՞ղ է արդյոք այդ գումարը վճարել իր աշխատակիցներին որպես պարգևավճար։ Կա՞ օրենքի որևէ կետ, որով կարելի է առաջնորդվել։

Կարդալ ավելին Պարգևավճարների վճարում նվագախմբի աշխատակիցներին

Արձակուրդի չեղարկում

Արմեն․

Աշխատողը պլանավորել է արձակուրդ, որի համար արձակուրդային ստացել է պլանավորված արձակուրդի սկզբի օրվանից 14 օր առաջ։ Վճարումից 4 օր անց աշխատողը ցանկանում է չեղարկել արձակուրդը, ղեկավարը ևս չի առարկում չեղարկմանը։ Ինչպե՞ս է հնարավոր ձևակերպել արձակուրդի չեղարկումը, օրինակ հնարավո՞ր է վճարված գումարը ձևակերպել որպես աշխատավարձի կանխավճար, և չեղարկել արձակուրդի ձևակերպումը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Կարդալ ավելին Արձակուրդի չեղարկում

Ո՞վ պետք է փոխանցի ապահովագրավճարը

Աննա․

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը մինչև մարտ ստացել է 300 000 դրամ աշխատավարձ, այժմ ստանում է 75 000, ապահովագրավճարի 4 800 դրամը պետք է փոխանցվի ընկերության հաշվից, թե՞ ահնատը իր հաշվից վճարի։

Կարդալ ավելին Ո՞վ պետք է փոխանցի ապահովագրավճարը

Ինչպե՞ս ճիշտ նշում կատարել հրամանի և համաձայնագրի մեջ

Մարիա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ ձևակերպման հարցում։ ​Համայնքի ավագանու որոշմամբ աշխատողների աշխատավարձը բարձրացել է հունվարի 1-ից (որոշման մեջ նշված է, որ ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից)։ Քանի որ հունվարի 1-ը և 2-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, և կազմակերպությունը սկսել է աշխատել հունվարի 3-ից, տնօրենը հրամանը տալիս է հունվարի 3-ին։ Արդյո՞ք ճիշտ է հունվարի 3-ին տրված հրամանի և համաձայնագրի մեջ նշել, որ աշխատավարձը բարձրանում է (փոփոխությունը տարածվում է) հունվարի 1-ից։ Ինչպե՞ս է ճիշտ ձևակերպել տեքստը, որպեսզի իրավական առումով խնդիր չլինի։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ճիշտ նշում կատարել հրամանի և համաձայնագրի մեջ

Մայրության նպաստի հաշվարկ 6 ամիս աշխատելու դեպքում

Liana.

Բարև Ձեզ։ Նոր եմ վերադարձել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից։ Արդեն աշխատում եմ գրեթե 1 ամիս։ Կրկին հղի եմ։ Հանդիսանում եմ քաղծառայող՝ Մասնագիտական պաշտոնների 2-րդ ենթախմբի աշխատակից եմ։ Նվազագույն պաշտոնային դրույքաչափը՝ ըստ իմ պաշտոնի խմբի 267.072 դրամ է, որի ժամանակ ստացել եմ մաքուր եկամուտ 193.000 դրամ։ Հիմա Ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո իմ գործակիցը դարձել է 3.53, հիմնական աշխատավարձս կազմում է 293.696 դրամ, մաքուր գալիս է 214.000 դրամ։ Հղիությունով պայմանավորված աշխատելու եմ մոտ 6 ամիս։ Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կկազմի մոտավոր իմ հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստի չափը այն պարագայում, երբ ես ֆիզարձակուրդի անցնելիս կաշխատեմ միայն 6 ամիսը, և ոչ մեկ տարի։ Ինչպե՞ս է հաշվարկվելու չաշխատած մյուս 6 ամիսների գումարի չափը։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, ներկայացնել նաև հաշվարկի կարգը՝ հաշվարկելով միայն աշխատավարձի հիման վրա, քանի որ դեռևս տեղյակ չեմ, թե արդյոք որևէ այլ կողմնակի գումարներ ես կստանամ այս ամիսների ընթացքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ 6 ամիս աշխատելու դեպքում

Անաշխատունակության թերթիկը չի ներկայացվել գործատուին

Եղսիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել․ աշխատողը ժամանակին չի ներկայացրել անաշխատունակության թերթիկը։ Թերթիկի բացակայության պատճառով հունվար ամսին տվյալ աշխատողին տրվել է աշխատավարձ, իսկ փետրվար ամսին չի տրվել։ Հունվար ամսվա եկամտայինը տրվել է աշխատավարձին համապատասխան։ Պարզվում է՝ անաշխատունակության թերթիկը 05․01․26թ-19․05․26թ օրերի համար արդեն լրացված է բժշկի կողմից, աշխատողն էլ 302 000 դր ստացել է իր նպաստը։ Ինչպե՞ս վարվեմ, կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Անաշխատունակության թերթիկը չի ներկայացվել գործատուին

Ո՞ր օրն է համարվում պահանջն առաջանալու օրը

Սերժ․

Հարգելի մասնագետներ, ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: ՀԱՐՑԸ՝ եթե անձը դիմել է ամենամյա արձակուրդ գնալու համար մարտի 11-ին և արձակուրդ գնալու սկիզբ նշել է մայիսի 20-ը, այս դեպքում ո՞ր օրն է համարվում պահանջն առաջանալու օրը:

Կարդալ ավելին Ո՞ր օրն է համարվում պահանջն առաջանալու օրը

Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ

Սերգեյ․

Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է համատեղությամբ աշխատանքին: Եթե աշխատանքային օրենսգրքի Հոդված 139 կետ 5-ով՝ Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Իսկ Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից: Ապա արդյո՞ք կարելի է հետևություն անել, որ եթե հիմնական աշխատավայրում մարդ աշխատում է 40 ժամ, ապա այլ գործատուի մատ կարող է աշխատել միայն 8 ժամ, ընդհանուր՝ 48 ժամ:

Եվ երկրորդ հարցս. Եթե աշխատող ընդունում ենք միայն շաբաթ և կիրակի օրերի համար՝ համատեղության կարգով, ապա կիրակի օրվա համար կրկնակի ենք վարձատրելու, թե՞ դա մտնում է աշխատանքային գրաֆիկի մեջ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Աստղիկ․

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ աշխատում եմ սեպտեմբեր ամսից, աշխատավարձս եղել է 4 ամիս 83 250 դրամ, իսկ հունվար ամսից բարձրացել է 103 100 դրամ է դարձել։ 5 օր բացակայել եմ և բերել եմ բյուլետեն 5 օրվա համար։ Նշեմ, որ 5 օրյա եմ աշխատում։ Ինչքա՞ն պետք է ստանամ փետրվար ամսին։

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Դրոշմանիշային վճար ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողի համար

Հայկ․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է դրոշմանիշային վճարներին։ Ինչպես գիտենք՝ 2026 թ. հունվարից մինչև 1 մլն աշխատավարձ ստացողներինը դրոշմանիշային վճարը դարձել է 1 000 դրամ ։ Իսկ եթե օրինակ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողը ստանում է ամսական մաքուր 60 000 դրամ, ապա այդ 1 000 դրամը գործատու՞ն է շարունակում վճարել։ Այս մասով փոփոխություն կա՞, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճար ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողի համար

Պարապուրդի հաշվարկ

Գայանե․

Հարգելի գործընկերներ, անկեղծ ասած հարկադիր պարապուրդի հաշվարկի մեջ եմ դժվարանում, ո՞ր տարբերակն է ճիշտ, եթե աշխատողն աշխատում է 123 000 դրույքաչափով, 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, հարկադիր պարապուրդի հաշվարկը 1 ամսվա համար այսպե՞ս է․

  1. 123 000 * 2 / 3 = 82 000 ու դրանից պահվի հարկերը,
  2. թե՞ այս եղանակով` 90 020(մ.) / 21 / 8 = 535.8 535.8*21 = 11 252.5 վճարման ենթակա

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Պարապուրդի հաշվարկ

Որքա՞ն կկազմեն ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը

Լիլիթ․

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Աշխատակիցները աշխատում են գործավարձով և ամեն ամիս խիստ տարբեր աշխատավարձ են ստանում։ Եթե նոյեմբերի աշխատավարձը կազմել է 285 000, դեկտեմբերը 620 000, հունվարը 450 000, խնդրում եմ ասեք՝ ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը որքա՞ն պետք է պահվի դեկտեմբեր և հունվար ամիսներին։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմեն ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը

Հարկադիր պարապուրդի վարձատրություն

Արմինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ եթե աշխատողը 0.5 դրույքով է աշխատում, 4 ժամ օրական, հարկադիր պարապուրդի ընթացքում ինչպե՞ս է վարձատրվում, եթե առհասարակ աշխատանքի չի գնում և աշխատանք չի կատարում: Անչափ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդի վարձատրություն

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկ

Յանա.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս է հաշվարկվում 3-ամյա ֆիզ արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկը:

Կարդալ ավելին Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկ

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկ

Յանա․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում 3-ամյա ֆիզ արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկը:

Կարդալ ավելին Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի վերջնահաշվարկ

Արդյո՞ք կհաշվարկվի ապահովագրավճար

Արմենուհի․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ ՀԿ-ի աշխատակիցը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2025թ նոյեմբերին ստացել է 200 000-ից ավելի աշխատավարձ։ Դեկտեմբերին դրամաշնորհային ծրագիրը ավարտվել է, և հունվարից աշխատակիցը ստանալու է նվազագույն աշխատավարձ։ Ապահովագրավճար հաշվարկվելու՞ է։ Սովորաբար ՀԿ-երի աշխատակիցները աշխատավարձ ստանում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և կոնկրետ ժամկետներում։

Կարդալ ավելին Արդյո՞ք կհաշվարկվի ապահովագրավճար

Արդյո՞ք աշխատակիցը համարվում է ապահովագրավճար վճարող

Սուսաննա․

Բարև Ձեզ, եթե 2025թ-ին պարգևավճարի հիման վրա է դրույքը հասել և անցել 200 001 դրամը, սակայն 2026թ-ին ստանալու է 200 000 դրամից ցածր, ապա այս դեպքում է՞լ մեկանգամյայի համար պետք է դեկտեմբեր ամսից դառնար ապահովագրական վճար տվող և 2026թ-ին էլ մնար նույն կարգավիճակում։

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատակիցը համարվում է ապահովագրավճար վճարող

Որքա՞ն է կազմելու դեկտեմբեր ամսվա դրոշմանիշային վճարը

Արմինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատողի 2025թ.-ի նոյեմբեր ամսվա աշխատավարձը կազմել է մինչև 200000 դրամ, իսկ դեկտեմբեր ամսվանը 200 001-ց բարձր, որքա՞ն է կազմելու դեկտեմբեր ամսվա դրոշմանիշային վճարը: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Որքա՞ն է կազմելու դեկտեմբեր ամսվա դրոշմանիշային վճարը

Եթե աշխատավարձը և արձակուրդայինը միասին գերազանցում են 200 000 դրամը, ապահովագրավճար վճարվու՞մ է

Նարինե․

Բարև Ձեզ։ Հասկանալի է, որ եթե աշխատավարձը 200 000-ից ցածր է և տարվա ընթացքում ինչ որ չափով ավելանում է, ապա աշխատողն անկախ ամեն ինչից վճարում է ապահովագրավճարը, իսկ եթե արձակուրդայինի հետ միասին աշխատավարձը գերազանցում է 500 000 դրամը, այդ դեպքում նու՞յն կերպ է ստացվում, այսինքն 10 800 դրամը վճարում է միայն աշխատակիցը։

Կարդալ ավելին Եթե աշխատավարձը և արձակուրդայինը միասին գերազանցում են 200 000 դրամը, ապահովագրավճար վճարվու՞մ է

Ինչպե՞ս հետ հաշվարկ կատարել արհմիության վճարի դեպքում

Կարինե․

Բարև ձեզ։ Եթե պետք է վճարել մաքուր 25 000 պարգևավճար, ինչպե՞ս ստանալ կեղտոտը, արհմիության վճար էլ պետք է հարկել (0.7%)։

Կարդալ ավելին Ինչպե՞ս հետ հաշվարկ կատարել արհմիության վճարի դեպքում

Աշխատավարձի ուշացման համար վճարվող տույժի հարկում

Հայկ․

Բարև Ձեզ։ Աշխատանքային օրենսգրքի Հոդված 198 համաձայն, երբ գործատուն աշխատավարձը ուշացնում է, պետք է աշխատակցին վճարի տույժ 0.15 տոկոսի չափով։ Եթե օրինակ աշխատավարձը գործատուն ուշացրել է և 5 000 դրամ տույժ է վճարել, այդ տուժանքը հարկվու՞մ է եկամտային հարկավ։ Կխնդրեի նաև պատասխանը հիմնավորել եկամտային հարկի համապատասխան հոդվածով։

Կարդալ ավելին Աշխատավարձի ուշացման համար վճարվող տույժի հարկում

Լրացուցիչ պաշտոնի նշանակում

Բելլա․

Անվտանգության կազմակերպության պահնորդներից մեկին ցանկանում ենք տալ ևս մեկ պաշտոն՝ տնօրենի տեղակալ/փոխտնօրեն։ Հարցերը հետևյալն են․

1․ Արդյո՞ք ունենք այդ իրավունքը․ օրական 48 ժամ գրանցելու դեպքում՝ 1-ին պաշտոնը պահնորդ՝ 24ժ, 2-րդը՝ տնօրենի տեղակալ՝ 24ժ։

2․ Աշխատանքային պայմագիրը կնքվելու՞ է արդյոք ինչպես աշխ․ պայմանագիրը տնօրենի հետ։

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Լրացուցիչ պաշտոնի նշանակում