22/10/2026

աշխատավարձ

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես մարզադպրոց ՊՈԱԿ-ի հաշվապահն եմ: Մեր մարզիչներից մեկը, որը աշխատում է վեցորյայով, դրույքը 42900դրամ է, և նրա արձակուրդը 35 օրացույցային օր է, որը, ինչքանով որ տեղյակ եմ, դարձել է 30 աշխատանքային, վերջին արձակուրդը գնացել է 2010թ-ի օգոստոսին, 2011թ հունվարի 20-ից ազատվել է աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպես կատարեմ վերջնահաշվարկը: Հունվարի աշխատավարձն հաշվե՞մ այսպես 42900/23*13: Աշխատավարձն ու վերջնահաշվարկը գումարե՞մ իրար, հետո կատարե՞մ պահումները: Նախապես շնորհակալ եմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք:

Արմեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք. օրինակ, ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրեն, որի աշխատավարձը 60000 դրամ է: Ի՞նչ հարկեր է վճարում ՍՊԸ-ն և ի՞նչ ժամանակացույցով: Խնդրում եմ առավել մանրամասն, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ:

Gayane.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. մեր կազմակերպությունում կա 12 աշխատող, որից մեկը դեկտեմբերի 1-ից վերցրել է իր հաշվին արձակուրդ: Մեր աշխատավարձը դեկտեմբերին եղել է ընդ. 774676 դրամ, իսկ գործատուի սոցըˋ 160002 դրամ, այս գումարից կա մեկ աշխ.102000 հզ.դրամ, սոցը 19100: Դեկտեմբերին ունեցել ենք 4 հոգու պարգևատրում ընդ.396360 դրամ, 75452 սոց: Սոցի թվերը իրար չեն համապատասխանում սոցի հաշվետվությունում, խնդրում եմ պատասխանեք սկսնակիս:

Ժաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Հարցս այսպիսին է. հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխման հետ կապված յուրաքանչյուր աշխատողի հետ արդյո՞ք պետք է համաձայնագիր կազմել, թե՞ մեկ ընդհանուր հրամանը բավական է:
Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս է հաշվառվում 2010թ. դեկտեմբերի 1-ից օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկը և ըստ դրա վճարվող եկամտահարկի գումարը:

Գոհար.

Ես ՊՈԱԿ-ի սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել ինձ աշխատավարձի հարցում. եթե աշխատողին հրաման է տրվում դեկտեմբերի 24ին, ապա նրա աշխատավարձը հունվար ամսում ինչպե՞ս է հաշվարկվում, եթե աշխատավարձը գրվում է ամսվա կեսին: Նա վարձատրվում է աշխատա՞ծ օրերի համար, թե՞ ինչքան որ հաստիքով հասնում է:

Սուրեն.

Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:

Անուշ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Ես սովորում եմ պետական ԲՈՒՀ-ում և միաժամանակ աշխատում եմ պետական հիմնարկում: Արդյո՞ք իրավունք ունեմ աշխատանքից բացակայելու դասերին մասնակցելու համար, և աշխատավարձից պահումներ նախատեսվու՞մ են, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:

Նարինե.

Եթե աշխատողը ֆիզ արձակուրդ է գնում, և աշխատավարձը ցածր է ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից, ապա նպաստը հաշվարկվում է միջին ամսական եկամտից, թե՞ նվազագույն աշխատավարձից: Աշխատողը համատեղող է:

Անի.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբեր ամսին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Հոկտեմբեր ամսին նախորդած 3 ամիսներից մեկ արձակուրդի ամիս է, այդ դեպքում պետք է 2 ամսվա աշխատավարձին գումարել արձակուրդի 1/12, այնուհետև բաժանել 3-ի և բաժանել 30,4-ի: Խնդրում եմ պատասխանեք, այդ տարբերակը ճի՞շտ է:

Մարիամ.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք.
1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում:

2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան:

Marine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ թվարկել բոլոր այն իրավական ակտերի անուններն ու համարները, որոնք վերաբերվում են աշխատավարձին, հատկապես ինձ ինֆորմացիա է հարկավոր մասնավոր ուսումնական կենտրոնում դասավանդող մասնագետների աշխատավարձի հաշվարկման վերաբերյալ:

Սիլվա.

Հարգելի հաշվապահներ, պատասխանեք, խնդրեմ, այս հարցիս: Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի: Բնականաբար նա պետք է աշխատի օրվա երկրորդ կեսից՝ 19-22-ը` 3 ժամ, քանի որ առավոտյան հաճախում է դասի, իսկ շաբաթ և կիրակի՝ 8 ժամյա աշխատանքային ռեժիմով: Կպահպանվի նաև 2-օրյա հանգիստ: Արդյո՞ք նա պետք է տեղեկանք բերի ԲՈՒՀ-ից և ի՞նչ ձևակերպումով: Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետˋ համատեղությա՞մբ, պե՞տք է արդյոք պայմանագրի մեջ նշել ժամերը: Տվյալ դեպքի համար ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը՝ ժամավարձային, գործավարձային, թե՞ դրույքաչափով: Մի խոսքովˋ այն ամենը, ինչ վերաբերում է այս խնդրին: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի մի մասը ընկնում է օրինակ հոկտեմբերին, իսկ մյուս մասը նոյեմբերին, մենք պետք է յուրաքանչյուր մասը հարկենք համապատասխան ամսվա մեջ….. հարցս հետևյալն է, երբ աշխատողը վերադառնա արձակուրդից, օրինակ ամսի 10-ին և 15-ին պե՞տք է ստանա աշխատավարձի կանխավճար, ապա պետք է նոյեմբեր ամսվա 5 օրերի հասանելիք աշխատավարձին ավելացնել նոյեմբերի մեջ ընկած արձակուրդայինի գումարը ու նոր հարկել, թե կարելի է դրանք առանձին-առանձին հարկել, որտեղո՞վ է դա կանոնակարգվում, ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ:

Արտյոմ.

Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, երբ որ աշխատողին ազատելիս վճարվում է վերջնահաշվարկ, որը ներառում է չօգտագործած արձակուրդայինը և տվյալ ամսվա չվճարված աշխատավարձի գումարները, հարկումը կատարելիս դրանք պե՞տք է առանձին հարկել, թե պետք է գումարել իրար, ստանալ 1 համախառն եկամուտ ու նոր հարկել:

Նանա.

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն

Arpin.

Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում:
Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:

Մարինա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ: