27/10/2026

առաքման գիրք

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցում և այդ գործունեությանը վերաբերող նյութեր է ձեռքբերում, արդյո՞ք կարող է այդ նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր: Նշեմ, որ առաքման գիրք չունենք: Եվ կխնդրեմ օրենքի հղում անել:

Կարեն.

Հարգելի գործընկերներ, “Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր” ծրագրում կա “Էլեկտրոնային գրքեր” բաժին: Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը: Շնորհակալություն:

241

Արթուր.

Կազմակերպությունը վարձակալել է պահեստ: Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու տվյալ հասցեում ապրանք տեղափոխել կազմակերպության հիմնական պահեստ էլեկտրոնային տեղափոխման բեռնագրի միջոցով:

Սասուն.

Հարգելի գործընկերներ,
ընկերությունը ԱԱՀ վճարող է և իրացնում է սեփական արտադրանքը, հարկային հաշիվներն էլ դուրս է գրում միայն էլեկտրոնային եղանակով: Ունի առաքման մեքենաներ: Ապրանքը տեղափոխում է պահեստից դեպի մեքենաներ և բեռնագիրը լրացնում է պահեստի առաքման գրքում: Առաքումը քանի որ նախօրոք հստակ հասցե չունի, ապրանքը հանձնելու պահին դուրս է գրվում էլեկտրոնային հարկային հաշիվ: Հիմա նկատի ունենալով, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները գրքում չեն գրանցվում, արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

212
Իզաբելա.

Հարգելի գործընկերներ, եթե ճիշտ եմ հասկացել, 2014թ. առաքվող, տեղափոխվող ապրանքների գրքերը լրացվելու են էլեկտրոնային եղանակով: Հարկային հաշիվների ծրագրում կա էլեկտրոնային գրքեր էջը, որը ակտիվ վիճակում չէ: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս ատիվացնել այն: Ես ունեմ Հարկային Տեսչության կողմից տրված անուն և գաղտնաբառ:

Հ.Ա..

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
ի՞նչ հարկային հետևանք կարող է ունենալ որևէ հասցեում առաքման գիրք չունենալը, եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը հարկային հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով և իրականացրել է ապրանքի վաճառք մի հասցեից, որի համար չունի առաքման գիրք, ինչպես նաև նշված հասցեից իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ:

Լուսինե.

Եթե կարող եք օգնեք խնդրում եմ. կազմակերպությունը, որը զբաղվում է ծառայություններ մատուցելով ընդհանուր հարկման դաշտում, այժմ ցանկանում է գինի արտահանել Ուկրաինա: Նշեմ, որ կազմակերպությունը չունի պահեստ և առաքման գիրք: Արդյո՞ք օրենքը հնարավորություն է տալիս այդ կազմակերպությանը իրականացնել արտահանում՝ ապրանքը մատակարար հանդիսացող գործարանի հասցեից անմիջապես մաքսատուն տեղափոխելու ճանապարհով: Եվ ընդհանրապես հարկային առումով ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Պատասխանը շտապ է հարկավոր:
Կանխավ շնորհակալություն:

Նաիրի.

ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, հետևաբար առաքման գիրք չի վարում, բայց մեքենայով պահեստից խանութ տարվող ապրանքների համար պարտավո՞ր է ուղեկցող փաստաթուղթ (բեռնագիր) ունենալ:

Sona.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և ունի X քանակի շինարարական հրապարակներ: Ինչ-որ շինարարական հրապարակից ավելացած շինանյութը տեղափոխում է մեկ այլ շինարարական հրապարակ: Կազմակերպությունը պարտավո՞ր է վարել առաքման գիրք այն առաքման վայրի համար, որտեղից տեղափոխում է կատարում միայն մեկ անգամ: Ինչպիսի՞ վավերապայմաններով լրացված ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ այս դեպքում:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, “Հարկերի մասին” օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):

Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում “արժեք” ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

arman.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
“Շրջանառության հարկի մասին” օրենքով հարկ վճարողները առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում, սակայն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր): Հարց` որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը, և ինչպե՞ս պետք է որոշվի հարկվող օբյեկտը: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Հարութ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի, և ինձ հետաքրքում է, թե ինչ փաստաթղթեր և գրասենյակային գրքեր են ինձ անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար: Կազմակերպության գործունեությունը նույնպես նոր է սկսվել: Այն գրանցված է որպես ՍՊԸ և զբաղվելու է արտադրությամբ: Շնորհակալություն:

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես ԱՁ եմ և վարում եմ առաքման գիրք: 2013 հունվար ամսից վարելու՞ եմ առաքման գիրք, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց` ես վճարում էի 11% առանց հիմնավորող փաստաթղթի ձեռքբերման դեպքում, այս նոր տարում ի՞նչ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում են ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ, ունենալու է պահեստ, որտեղից իր ապրանքը պետք է տեղափոխվի իր իսկ խանութ, ինչպես նաև ուրիշ խանութներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն 2 դեպքում (եթե կարելի է, օրինակելի ձևերը ուղարկեք)՝

1. իր պահեստից՝ իր իսկ խանութ (պահեստը լինելու է այլ հասցեում, խանութը՝ այլ),
2. իր պահեստից՝ ուրիշ խանութներ:

Եվ արդյո՞ք նոր օրենքով առաքման գիրք պետք է վարեմ:

Գագիկ.

Խնդրում եմ պատասխանեք մի հարցի: Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գիրքը ԱԱՀ չվճարողների համար գործածությունից դու՞րս է եկել, թե՞ ոչ:

Accountant.1985.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե առաքման և տեղափոխման գրքում լրացվել է հիմնական միջոցի տեղափոխման բեռնագիրը, ապա պե՞տք է ուղղում կատարել, թե՞ ոչ, և արդյո՞ք որևէ տուգանք է սահմանվում գրքում ավել գրառում կատարելու համար: Շնորհակալություն:

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:

Արթուր.

1. Եթե կազմակերպությունը իր պահեստը տեղափոխել է ուրիշ հասցե, ապա անհրաժե՞շտ է գրել տեղափոխման բեռնագիր ամբողջ ապրանքի համար և գրանցել առաքման գրքում, թե՞ ոչ

2. Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է կատարվում չեկի գրքույկով առևտուրը

Աստղիկ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: ՍՊԸ-ն զբաղվում է անհատական գրքերի պատրաստմամբ և իրացմամբ (անհատական ասելով` հասկանում եմ մեկ անձի համար և մեկ օրինակից` տվյալ անձի պատվերով), բաժակների, այլ սպասքի, ինչպես նաև հագուստի վրա ձեռքի աշխատանքի միջոցով նկարազարդմամբ և իրացմամբ (կրկին անհատական եղանակով): Այս դեպքում հարկավո՞ր է արդյոք պահել առաքման գիրք, արդյո՞ք այս գործունեությունն իրենից չի ներկայացնում ծառայությունների մատուցում:
Կանխավ շնորհակալ եմ:

Գոհար.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ՍՊԸ-ն գտնվում է ՓՄՁ դաշտում, հրատարակում է ամսագիր և ինքն էլ իրացնում: Սակայն այժմ ունի նաև տպարան և ինքն էլ հենց իր ամսագրերը տպագրում է: ՀԴՄ բնականաբար չունի, բայց իմ կարծիքով առաքման գիրք պետք է ունենա: Արդյո՞ք ճիշտ եմ ես: Շնորհակալություն:

Արթուր.

Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով, կատարում է նաև ապառիկ վաճառք և փոխանցումով մանրածախ վաճառք բանկի միջոցով` համաձայն պայմանագրի: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող: Արդյո՞ք նոր կարգով պետք է վարի առաքման գիրք, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Գոհար.

01.03-ին գրանցված ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Ունի վաճառքի 2 հասցեներ: Խնդրում եմ ասեք, բացի առաքվող ապրանքների գրանցման գրքից ես պե՞տք է ունենամ հրամանագիրք, դրամարկղի գիրք, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Եվ երկրորդ` ես պե՞տք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեմ ԱԱՀ վճարող համարվելու համար: Շնորհակալություն: