Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արա Ա.
Արա Ա.
11 տարի առաջ

Հարգելի Արթուր, շատ հետաքրքիր ձևով եք շարադրել Ձեր հարցը: Հարցի պատասխանը կախված է կետադրական նշանից.

1. Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու` տվյալ հասցեում ապրանք տեղափոխել…

Այս դեպքում այո, կարող է, քանի որ հարկ վճարողը գրքում չի գրանցում առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխումը:

2. Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու տվյալ հասցեում` ապրանք տեղափոխել…

Ոչ, չի կարող: Փաստաթուղթը պետք է գրանցվի առաքման գրքում:

Արթուր
Արթուր
11 տարի առաջ

Հարգելի Արա,
Վարձակալած պահեստը գտնվում է ուրիշ հասցեում, հարցը հետևյալն է.
Հիմնական պահեստից ապրանք է տեղափոխվել վարձակալած պահեստ, այդ տեղափոխությունը բնականաբար գրանցվել է կազմակերպության հիմնական պահեստի առաքման գրքում: Որոշ ժամանակ անց պետք է վարձակալած պահեստից ապրանքը տեղափոխվի հիմնական պահեստ: Հարց` վարձակալած տարածքից ապրանք կարո՞ղ է առաքվել, եթե տվյալ հասցեում առաքման գիրք չկա գրանցված, սակայն կազմակերպությունը տեղափոխման բեռնագիրը դուրս է գրում էլեկտրոնային:

Արա Ա.
Արա Ա.
11 տարի առաջ

Հարգելի Արթուր, էլեկտրոնային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում այո, կարող եք, քանի որ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի հավելված 4-ի կետ 13-ում նշվում է.

13. Հարկ վճարողը գրքում չի գրանցում`

10) 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերով առաքումը և տեղափոխումը: