22/10/2026

ավտոտրանսպորտային

Պերճ․

Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս, հետագայում նաև վաճառելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Ինչպե՞ս նաև՝ կանխիկով գնելու սահմանաչափ գոյություն ունի՞: Շնորհակալ եմ:

Արեգ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերելու ավտոմեքենայի անհատույց օգտագործման պայմանագրի ձև։ Եվ ունեմ երկու հարց.

1.Պայմանագիրը կնքելուց հետո կարո՞ղ եմ օգտագործված վառելիքը համարել ծախս ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկում

2.ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռք բերված վառելիքը կարելի՞ է դեբետագրել, եթե դա ձեռք է բերվել ՀԴՄ կտրոններով

Գայանե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Շարժական գույքի /բեռնատար/ հաշվեկշռային արժեքը 0 է, սակայն այս տարի կատարվել են ծախսեր, որոնք պետք է կապիտալացվեն, այս դեպքում ամորտիզացիոն ժամկետը ինչքա՞ն պետք է հաշվեմ:

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի դեպքում ինչպիսի՞ հարկեր պետք է վճարի։

Արայիկ․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզիկական անձը 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. հունիս 29-ը ընկած ժամանակահատվածում վաճառել է մեքենա, որպես ձեռնարկատիրական գործունեություն ինչպե՞ս է դիտարկվելու։

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ԱՁ-ն 2019 թվականին իրականացրել է միջազգային բեռնափոխադրումներ (Հայաստան-Ռուսաստան) և համարվել է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: 2020թ.-ին միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ԱՁ-ները կարո՞ղ են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Քրիստինե.

Բարև ձեզ: Ներեցեք, կօգնե՞ք ձևակերպել՝ կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից, որի գնման գինը՝ 600 000 դրամ, չի վճարվել: Շնորհակալություն:

Հայկ Մ.

Վաճառել եմ երկու ավտոմեքենա մարտ և մայիս ամիսներին, երկրորդ մեքենայի գինն է 1 600 000դր: Ինձ ծանուցագիր է եկել, որ ես պետք է վճարեմ 20% ԱԱՀ: Բայց չէ՞ որ ես մեքենայի մեջ աշխատել եմ ընդամենը 250 000դր, արդյո՞ք չպետք է հենց 250 000-ի ԱԱՀ-ն վճարեմ, ինչու՞ վճարել 1 600 000-համար, եթե ես պետք է իմ աշխատած 250 000-ի գումարի 20%-ը մուծեմ:

Արմեն.

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում տարբեր խանութների: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուղեկցող փաստաթղթի հարցը: Գրե՞լ տեղափոխման փաստաթուղթ, հետո որ խանութը ինչ ապրանք որ ցանկանում է, այդ մասով դուրս գրել հաշիվ, թե՞ գրել հաշիվներ, հետո ճշգրտող հաշիվներով ձևակերպել վերադարձը: Նախապես շնորհակալություն:

Ա.

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝

1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ:
2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու:

Կանխավ շնորհակալություն:

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել մեկ հարցով: 2016թ-ին ռուսական կազմակերպությունից տրանսպորտային ծառայության դիմաց ստացել ենք հաշիվ, սակայն այդ գումարը դեռ չենք փոխանցել: Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ մինչև փետրվարի 20-ը:

Աննա Պլուզյան.

Բարև Ձեզ: Ես իմ սեփական փոխադրամիջոցի 2016 թ-ի տարեկան գույքահարկը վճարել եմ ամբողջությամբ և վերցրել զրոյական տեղեկանք: Տարեվերջին բանկերում տեխզննման կտրոն չլինելու պատճառով ավտոմեքենան տեխզզնում չի անցել: 2017 թ-ին ինձնից պահանջում են տվյալ տարվա ամբողջ գումարը զրոյական տեղեկանք տրամադրելու համար: Արդյո՞ք ես կարող եմ վճարել միայն հունվար ամսվա գումարը, և ինձ տրամադրեն տեղեկանք, որ ես հունվարի 30-ի դրությամբ գույքահարկի պարտք չունեմ: Եթե այո, ապա ո՞ր օրենքով:

Հասմիկ.

Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Ֆորդ էքսպեդիցիոն մակնիշի է, շարժիչի հզորություը 160/218 ԿՎՏ/Ձ.ՈՒ: հաշվարկում եմ տարեկան գույքահարկը ըստ մեքենայի տեսակի.

(218*300)+ (218-150*1000)*0.5 = 133 400 դրամ: Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հաշվարկել:

258

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:

229

Vaal.

Բարև ձեզ: Խնդրում եմ հստակեցնել՝
Եթե ունեմ երկու ավտոմեքենա, երկուսի ձեռքբերման պահից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, կարո՞ղ եմ արդյոք երկուսը միաժամանակ (առանց մեկ տարվա ընդմիջման) վաճառել առանց ԱԱՀ կամ այլ հարկ վճարելու:

Ինչքան հասկացա ԱԱՀ մասին օրենքից` կարող եմ: Միգուցե այլ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է կարգավորվում, կամ ուղղակի` ԱԱՀ մասին օրենքի 6-րդ հոդվածի թյուրըմբռնման պատճառով է այս հարցը ծագել (խոսքը տվյալ գույքի ձեռքբերմանը, այլ ոչ թե` գործարքի իրականացմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածի մասին է)
Շնորհակալություն:

207

Արթուր.

Բարև ձեզ:

Ինձ անհրաժեշտ է հաշվապահական և հարկային տեղեկատվություն և խորհրդատվություն, թե միջազգային և միջշրջանային բեռնափոխադրում իրականացնելու համար ԱԱՀ-ով աշխատող ընկերություն է պետք բացել, թե՞ հաստատագրված վճարով, եթե.

1. Բեռնատար մեքենան սեփական է,
2. Բացվող ընկերությունը հանդիսանալու է միջնորդ բեռի տիրոջ և բեռնափոխադրում իրականացնողի միջև

Եթե հնարավոր է հանդիպել և ստանալ մանրամասն անհրաժեշտ և բավարար հաշվապահական և հարկային խորհրդատվությունը անմիջական բանավոր հարց ու պատասխանի միջոցով, ապա կոնտակտ թողեք, ես կկապվեմ Ձեզ հետ:

Շնորհակալություն: