Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Marine Gh
Marine Gh
5 տարի առաջ

Դա կազմակերպության համար համարվում է հասույթ: Կախված է այն բանից, թե որ հարկային ռեժիմում է գործում, կգումարվի իր եկամուտներին ու հարկն ընդհանուր կհաշվարկվի:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Նայած թե դուք ՍՊԸ, թե՞ ԱՁ եք, ո՞ր հարկային դաշտում եք գործում։ Եթե գործում եք ընդհանուր հարկման դաշտում, պետք է վճարեք 20 տոկոս ԱԱՀ և 20 տոկոս շահութահարկ, եթե այլ գործարք չունեք, եթե շրջանառության հարկի դաշտում, ապա վաճառքի գումարից 10 տոկոս շրջհարկ։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Շահութահարկ` ելնելով ընդհանուր գործնեության արդյունքներից, հնարավոր է նաև ԱԱՀ, եթե դրա վճարողն եք հանդիսանում: Շրջհարկի համակարգով գործելու դեպքում հստակ է` վաճառքի գումարից 5 տոկոս:

Անահիտ
Անահիտ
5 տարի առաջ

Ընկերությունը ՍՊԸ է, գործում է ընդհանուր հարկման դաշտում, ԱԱՀ-ն հաշվարկվում է վաճառքի գնի նկատմամբ, այո՞, և մաշվածությունը հանելուց հետո հաշվեկշռային արժեքը ծախս ճանաչվում, ճի՞շտ եմ հասկանում:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Այո, կտ 721 դտ 111 վաճառված, այլ կերպ օտարված հիմնական միջոցների, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում: Դտ 112 կտ 111 վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում:
Սակայն մեքենայի օտարման արժեքը կարող է տարբեր լինել հաշվեկշռային արժեքից:

Karine
Karine
5 տարի առաջ

Ավելացնեմ նաև, որ մեքենայի օտարումը պետք է արտացոլեք հիմնսկան միջոցների տարեկան վիճակագրական շարժի մեջ։