28/10/2026

դրամարկղ

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, էլ․ դրամարկղային գրքի համար հայտը 24թ-ի համար չկարողացա դիմել դեկտեմբերին, հետևաբար դիմեցի 29.12.23թ-ի ամսաթվով։ Ասացեք խնդրեմ՝ պե՞տք է արդյոք դեկտեմբերի համար էլ դրամարկղը լրացնել։

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է բիլինգային ծրագրով, օրվա ընթացքում կարող է լինել 40-50 վճարում կանխիկով, յուրաքանչյուր վճարման համար բիլինգային ծրագիրը տալիս է դրամարկղի մուտքի օրդեր: Ես կարո՞ղ եմ մեկ նոր օրդերով ամբողջ օրվա գումարը մուտք անեմ դրամարկղային գիրք։

Լուսինե․

Հաշվապահներ ջան, էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտը մինչև ե՞րբ կարող ենք հանձնել։ Հունվարի սկզբին կանխիկ գործարքներ նախատեսված չեն, կարո՞ղ ենք հանձնել ավելի ուշ։ Շնորհակալություն։

Լուսինե․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ամեն օր ունենում է կանխիկ գործարքներ ՀԴՄ – ով։ 2024թ․ հունվարի 1-ից արդյո՞ք անհրաժեշտ է ամեն օր գրանցել դրանք էլեկտրոնային դրամարկղային գրքում, թե՞ հնարավոր է խմբավորել գործարքները որևէ կերպ։ Շնորհակալություն։

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային դրամարկղային գրքին անցնելու ժամանակ թղթային գրքի մնացորդը տեղափոխվելու է, թե՞ պետք է եղած գումարը հաշվին փոխանցել, ու 0-ով սկսել էլեկտրոնայինը:

Թամարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե ես ՍՊԸ եմ ներկայացնում, ունեմ դրամարկղի գիրք, բայց չեմ վարում կանխիկ գործարքներ չունենալու պատճառով, 2024թ․ հուվարի 1-ից հայտ պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային գիրք հաստատելու համար, թե՞ ոչ, և հայտի ներկայացման ժամկետն ասեք, խնդրում եմ: Շնորհակալություն։

Հասմիկ Դավթյան․

2024 թվականի հունվարի 1-ից ո՞ր տնտեսվարողների համար է պարտադիր էլեկտրոնային դրամարկղային գրքի վարումը։ Որտե՞ղ կարելի է ծանոթանալ էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգին։ Շնորհակալություն։

Կարեն․

Բարև Ձեզ։ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գիրքը դառնալու է էլեկտրոնային։ Կարո՞ղ եմ օրինակ 2024 թվականին հունվարի մուտքի և ելքի օրդերները գրանցեմ մի քանի ամիս հետո, թե՞ ամեն ամսվա վերջով պետք է տվյալ ամսվա գործարքների մուտքի և ելքի օրդերները գրանցեմ։

Դավիթ․

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը բոլոր գործառույթները իրականացնում է անկանխիկ եղանակով, արդյո՞ք պարտադիր է վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Շնորհակալություն։

Նարե․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, իր բոլոր գործարքները կատարում է անկանխիկ եղանակով, դրամարկղ չունի, արդյո՞ք պետք է դրամարկղային գիրք վարի, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է լրացնի եթե կանխիկ գործարք չունի։

Հայկ․

Բարև Ձեզ: ՍՊԸ հիմնադիր և տնօրեն հանդիսացող անձը բանկի տերմինալով կատարել է ընկերության հաշվի համալրում: Արդյո՞ք ճիշտ կլինի դա ձևակերպել որպես նրան մինչ այդ տրված փոխառությունների մարում, եթե բանկի քաղվածքում նպատակը նշված է հաշվի համալրում: Եթե ոչ, ապա ի՞նչ ձևակերպել (դրամարկղում բավարար գումար չկա դրամարկղից ելք ցույց տալու համար): Շնորհակալություն։

Հենրիկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով և բանկում ունի հաշվի համար, արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ տնօրենին ամսվա մեջ մեկ անգամ դրամարկղից տրվում է առհաշիվ գումար գնումներ կատարելու համար, և տնօրենը առհաշիվ տրված գումարի համար հաշվետվություն է ներկայացնում, հարցս այն է՝ արդյո՞ք ոչ կանխիկ՝ ՍՊԸ-ի հաշվից տնօրենի հաշվեհամար փոխանցվող գումարի համար էլ պետք է տնօրենի ներկայացնի նույն հաշվետվությունը։ Նշեմ, որ տնօրենի հաշվին փոխանցվում է շուկայից գնում կատարելու նպատակով, ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկի դաշտում։

Կարինե.

Ձևակերպել հիմնական միջոցների՝ որպես վաճառքի համար պահվող դասակարգումը, իրական արժեքով վերաչափումը և դրանց վաճառքի հետ կապված գործառնությունները։ Որոշել և ձևակերպել վաճառքից շահույթը կամ վնասը։

Տվյալներ․

Հաստոցների սկզբնական արժեքը 600․000 դրամ, օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, մնացորդային արժեքը 0, մաշվածությունը հաշվարվել է գծային մեթոդով։ Ձեռքբերումից երկու տարի անց հաստոցները վերադասակարգվել են որպես վաճառքի համար պահվող։ 6 ամիս հետո կատարվել է դրանց վերաչափումն իրական արժեքով՝ հանած վաճառքի ծախսումները, որոնք սահմանվել է 380․000 դրամ։ Տարվա վերջում հաստոցները վաճառվել են 420.000 դրամով՝ գումարած ԱԱՀ։ Վաճառքից գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Դրամարկղից վճարվել է միջնորդավճար հաստոցների վաճառքի համար՝ 9600 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ֆիրման իրականացնում է մանրածախ վաճառք։ Օրենք թույլ տալի՞ս է արդյոք 5 օրվա կատարված մանրածախ վաճառքից կանխիկ ստացված ընդհանուր գումարի մուտքը գրանցեմ դրամարկղային գրքում, այլ ոչ թե ամենօրյա մանրածախ վաճառքից ստացված կանխիկ գումարը։