Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, էլ․ դրամարկղային գրքի համար հայտը 24թ-ի համար չկարողացա դիմել դեկտեմբերին, հետևաբար դիմեցի 29.12.23թ-ի ամսաթվով։ Ասացեք խնդրեմ՝ պե՞տք է արդյոք դեկտեմբերի համար էլ դրամարկղը լրացնել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Gevorg Grigoryan
Gevorg Grigoryan
2 տարի առաջ

Հարգելի Սոֆյա, եթե Ձեր դիմումը գրանցել եք 29.12.23թ.-ով, ապա դուք համարվում եք այդ ժամանակահատվածից դրամարկղի գիրք լրացնող։

Արմեն
Արմեն
2 տարի առաջ

Անհասկանալի է Ձեր հարցը։ Էնտեղ կարծես թե չի էլ թողնում, որ ամսաթիվ ընտրեք, ավտոմատ ընտրում է տվյալ օրվա ամսաթիվը։

Tigran
Tigran
2 տարի առաջ

եթե ունեցել եք գործարքներ կանխիկի, ապա կարող էիք սկսել լրացնել այդ օրվանիս սկսած

Սոֆյա
Սոֆյա
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն պատասխանների համար: Ասացեք խնդրեմ պարտադիր է տարեվերջին զրոյացնել դրամարկղը, թե՞ կարող ենք մնացորդով մտնել նոր տարեթիվ, և մնացորդի ի՞նչ սահմանափակում կա այդ մասով/եթե հղում կա օրենքի կխնդրեի կիսվել/:

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Սոֆյա

 մնացորդի սահմանափակում չկա, պետք է անկանխիկի օրենքի, գործարքների հետ համադրելի լինի,