Tag: դրոշմապիտակ

Արդյո՞ք թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման

Narine.

Ընկերությունը աշխատելու է ընդհանուր հարկման դաշտում և հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերելու տեղական թեյ (չփաթեթավորված), օրինակ՝ ուրց։ Փաթեթավորելուց և ապրանքային տեսքի բերելուց հետո վաճառելու է այն։ Մեկ տուփի պարունակությունը լինելու է 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 108գ։

Ունենք նաև երկրորդ տարբերակը. մեկ տուփի պարունակությունը՝ 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 115գ։
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի`
ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող՝ մինչև 100 գրամ՝ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով, պարունակություն ունեցող տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման։
Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք վերը նշված թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման, թե՞ ոչ:

0

Ինչպե՞ս կարելի է “Վերո” համակարգում գրանցված դրոշմապիտակները դուրս գրել

Սյուզան.

Խնդրում եմ, կասե՞ք` ինչպե՞ս կարող եմ “Վերո” համակարգում գրանցված դրոշմապիտակները դուրս գրել, հարկային հետ վերադարձնելուց հետո:

0

Որքա՞ն է կազմում ակցիզային հարկը

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք, թե որքա՞ն է կազմում ակցիզային հարկը օծանելիքի արտադրության և դրոշմապիտակի գինը։

0

ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն:

Կանխավ շնորհակալություն:

1+

Ընկերությունը ապրանք է ներմուծում

Լուսինե.

Բարև ձեզ:

Ընկերությունը ներմուծում է հատակամաքրիչ, մաքրող հեղուկ և լաթ, որոնք և վաճառում է որպես մեկ հավաքածու: Նշված հավաքածուն հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ոչ ենթակա ԱՏԳ կոդով: Սակայն միջի հեղուկը առանձին ներմուծելու դեպքում հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ենթակա կոդով և օրենքին համապատասխան վերագրվում և դրոշմապիտակավորվում է: Ինչպե՞ս պետք է վարվել նման դեպքում համապատասխան հավաքածուի հետ: Արդյո՞ք պետք է առանձին վերագրել միջի հեղուկը և դրոշմապիտակը փակցնել տուփի վրա:

Նախապես շնորհակալություն:

0

Դրոշմապիտակների վերագրման համակարգի վերաբերյալ

Արա.

Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս պետք է գործարկել «Վեռոն» համակարգը (դրոշմապիտակների վերագրման համակարգ), որտեղի՞ց գտնել այդ համակարգը գործարկելու ուղեցույցը, հարցեր առաջանալու դեպքում ու՞մ դիմել:

0

Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ

Անուշ.

Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձի գործունեությունը կոտլետների պատրաստում է: Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ:

0

Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար

Արամ.

Հարգելի հաշվապահներ,
Իմ ԱՁ-ով ներմուծել եմ ստոմատոլոգիական պլոմբանյութեր: Ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցողներին խնդրում եմ հուշեք` արդյո՞ք պետք է ակցիզներ ձեռք բերեմ այն իրացնելու համար (և ինչպե՞ս է դրանց ձեռք բերման կարգը): Շնորհակալություն:

0

Կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով: Նշված ապրանքների վաճառքը կատարվում է և՛ փաթեթավորված, և՛ առանց փաթեթավորման կգ-ով: Փաթեթավորված ապրանքերի վրա փակցվում են դրոշմապիտակներ, իսկ ինչպե՞ս է կատարվում չփաթեթավորված ապրանքների իրացումը, արդյո՞ք դրանց նույնպես անհրաժեշտ է վերագրել դրոշմապիտակներ, եթե այո, ապա ինչի՞ վրա պետք է փակցնել դրոշմապիտակները:

0

Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարի հաշվանցման վերաբերյալ

Մանե.

Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման դիմումի ձևերը հանվել են, և տվյալ օրենքը ուժը կորցրած են ճանաչել, որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչ պետք է լինեն այդ գումարները և ինչպես պետք է հաշվանցվեն, եթե այլևս այդ օրենքը չի գործում:

0

Դրոշմապիտակների ձեռքբերման հայտի լրացման կարգ

Լուսինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք տեղական դրոշմապիտակների ձեռքբերման հայտի լրացման կարգը: 2018-ին առաջին հայտը հաջողությամբ հանձնվել է, բայց հիմա մնացած ապրանքատեսակների համար չի ստացվում լրացնել: Կարմիրով գրվում է, որ հաշվետվությունը լրացված չէ: Եթե տեղյակ եք, թե ինչ պետք է անել, խնդրում եմ շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:

0

Ի՞նչ տուգանք է նախատեսված

Arsine.

Կազմակերպությունը ձեռք է բերել դրոշմապիտակներ, որոնք վերջանալուց առանց դրոշմապիտակի հարկային հաշվով վաճառել է ապրանքներ: Ի՞նչ տուգանք է նախատեսված տվյալ պարագայում:

0

ԱՁ ցանկանում է դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց

225

rudik.ganjalyan.

Ես ունեմ Ա/Ձ, ցանկանում եմ դրոշմապիտակների ձեռք բերման գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց: Ես ձեռք եմ բերել 5 000 հատ դրոշմապիտակ, որի համար սխալմամբ վճարել եմ 22 080 դրամ 17 740 ի փոխարեն: Ես այն ձեռք եմ բերել 26/06 -ին, օգտագործել եմ մինչև 20/07-ը: Ես դիմում-հայտ եմ ուղարկել հաշվանցելու համար, սակայն մերժվել եմ, խնդրում եմ ասեք` երկրորդ անգամ նույն դրոշմապիտակների համար կարո՞ղ եմ դիմում ուղարկել հոկտեմբեր ամսին, սեպտեմբերի եկամտային հարկը հաշվանցելու համար, և արդյո՞ք կարող եմ հաշվանցել իմ ավել վճարած գումարը` 4 340 դրամը: Շնորհակալություն:

0

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ընտանեկան Ձեռնարկություն ունեցողը: Ձեռնարկությունը զբաղվում է սպիտակեցնող հեղուկներ վաճառելով: Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմապիտակներ փակցնել ապրանքի վրա: Կանխավ շնորհակալ եմ:

0

ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ

Armine.

Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով:

0

Ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված

Ծովինար.

Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և որոշ խնդիրներ ունեմ ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված: Կխնդրեի ինձ բացատրել 10.1 և 11 կետերի լրացման ձևը: Նախօրոք շնորհակալություն:

0

Ակցիզային դրոշմանիշների վերաբերյալ

Սիրանուշ.

Հարգելի իրավասու պատասխանող, հանրային սննդի օբյեկտներում կարելի՞ է արդյոք ամբողջովին պոկել ալկոհոլի ակցիզը (թե՞ մասամբ այն պիտի մնա շշի վրա), և ի՞նչ ժամանակահատված կարելի է պահել առանց ակցիզի շիշը (որոշակի պարունակությամբ):

0

Շարժիչային յուղի ներմուծում

Գոհար.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. այս տարի ներմուծվել է մեքենայի յուղ, մաքսատանը հարկվել է 1 կգ-ի համար 400 դրամ գումար: Հարցս հետևյալումն է` այն դիտվում է ուղղակի հարկ և ավելանում ինքնարժեքիս, թե՞ ԱԱՀ-ի նման հարկ է դիտվում: Նախօրոք շնորհակալություն:

0

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ

Աղբյուր` Accountant.am

Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի:

2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Շարունակել կարդալ “2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ”

0

Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր

Աղբյուր` hraparak.am

Ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումը: Հասկանալի է, որ սրանք այն փոփոխությունները չեն, որ կառավարությունը նախապես ծրագրում էր ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, և դրանցում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ մեղմացումները տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտության արդյունքում, քանի որ նրան տարբեր խողովակներով փոխանցել են, որ ընտրություններից առաջ հարկային բեռի նման ծանրացումը կարող է մասսայական դժգոհության պատճառ դառնալ և ճակատագրական լինել իշխանության համար: Կառավարության ներկայացրած նոր փաթեթը նույնպես հարուցում էր որոշակի դժգոհություններ, սակայն այն իր նախորդի համեմատ այնքան հումանիստական էր, որ պատգամավորները դրական եզրակացություն էին տալիս: Երկուշաբթի հարկային փաթեթը կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, քանի որ նոյեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրն այս փաթեթը ճանաչել էր հրատապ: Շարունակել կարդալ “Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր”

0

Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը

“Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը”,-Բենջամին Ֆրանկլին

Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով:

Շարունակել կարդալ “Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը”

0

Ի՞նչ հարկեր են հաշվարկվում

Տաթև.

Ես չկարողացա հասկանալˋ ծխախոտը և բենզինը ի՞նչ հարկով են հարկվում, ակցիզայի՞ն, թե՞ հաստատագրված վճարով:

0

Ակցիզային հարկի մասին օրենք

Արմեն.

Հարգելի հաշվապահներ Ակցիզային հարկի մասին օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում նաև օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը:
Եթե որևէ մեկը առնչվել է նման հարցի հետ խնդրում եմ տեղեկացնել ինձ, որոշ մանրամասներ քննարկելու համար:

0

Օրենսդրական փոփոխություններ

Հարկեր

Այս թեմայում կփորձենք անդրադառնալ այն բոլոր հիմնական օրենսդրական փոփոխություններին, որոնք կատարվել են վերջերս: Շարունակել կարդալ “Օրենսդրական փոփոխություններ”

0