Tag: ելքի օրդեր

Դրամարկղային գրքի գործառնություններ

Lina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:

Կարդալ ավելին Դրամարկղային գրքի գործառնություններ

Կազմակերպությունը փոխառություն է ստացել

Գուրգեն.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունը որպես փոխառություն ֆիզ. անձից ստացել է 2 մլն դրամ: Ասացեք խնդրեմ, կա՞ արդյոք իրավունք այդ չափի գումարը մուտքագրել դրամարկղ և որոշակի ժամանակ անց նույն չափի գումարը դրամարկղից վերադարձնել ֆիզ. անձին (մուտքի և ելքի օրդերներ): Եթե ոչ, ապա ինչպիսի՞ սահմանափակումներ են սահմանված օրենքով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը փոխառություն է ստացել

Ավել վճարված գումար

Սվետլանա.

Բարեվ ձեզ: Հարգելի կոլեգաներ, ես հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղ ճիշտ ելքը չեմ գտնում: Մայիս ամսին ես 3 աշխատողի արձակուրդային եմ տվել, և գումարը ինչպես հարկն է 3 օր առաջ դուրս եմ գրել ելքի օրդերով դրամարկղի գրքից: Այս ամսին բացահայտել եմ, որ ծրագիրը սխալ կերպով է հաշվել մեկ աշխատողի եկամտահարկը, և դրա հետևանքով ես դրամարկղից մոտ 3000 դրամ ավել եմ ելքագրել: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս կարող եմ ես այս իրավիճակից դուրս գալ: Իհարկե, դրամակղի գրքում ուղղակի չեմ կարող այդքան էջ սխալ համարել և գրել ճիշտը: Ստուգման ժամանակ եթե բացահայտվի այդ թյուրիմացությունը, ի՞նչ է սպասվում ինձ: Ո՞ր հոդվածը որպես խաղտված կարձանգրեն հարկային տեսուչները: Խնդրում եմ պատասխանեք, ինձ շատ է հարկավոր ձեր խորհուրդը:

Կարդալ ավելին Ավել վճարված գումար

Ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ

Անի.

Հարգելի հաշվպահներ, կազմակերպությունը պետք է գումար մուտքագրի բանկ, սակայն դրամարկղում գումար չունի: Տնօրենի կողմից նշված գումարը մուտքագրվել է դրամարկղ, դրամարկղից էլ համապատսխան ելքի օրդերով ելք է արվել և մուտքագրվել բանկային հաշվին: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ դրամարկղ մուտքագրված գումարի գծով:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ

Դրամարկղային ելքի օրդերի լրացման հետ կապված

Sabina.

Ապրիլ ամսվա աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ(26 օրվա համար), ֆիզ. արձակուրդ տրված է 26.04.11-12.09.11: Ամսի քանիսի՞ն ես դրամարկղից ելքի օրդեր գրանցեմ աշխատավարձի և ֆիզ. արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Դրամարկղային ելքի օրդերի լրացման հետ կապված

Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

Arpine.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Կարդալ ավելին Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

Դրամարկղային մուտքի և ելքի օրդերներ

Գայանե.

Բարև ձեզ:
Ձեզ գրում եմ խնդրանքով ինձ տրամադրել մուտքի և ելքի օրդերների անգլերեն և հայերեն ձևերը կամ որևէ կայք խորհուրդ տալ, որտեղից կարող եմ գտնել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղային մուտքի և ելքի օրդերներ

Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, հունվարի 10-ով դրամարկղից ելք է եղել, և փակել են այդ ամիսը այդ մեկ գործարքից հետո, և այլևս ոչ մի գործարք տեղի չի ունեցել, և ոչ էլ գրանցել են: Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ եմ արդյոք նոր էջից նորից հունվար ամսով ելք կատարեմ:

Կարդալ ավելին Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ

Լրացվու՞մ է արդյոք ելքի օրդեր

Կարինե.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. ես աշխատում եմ գրավատանը, կցանկանայի իմանալˋ հաճախորդին գրավի դիմաց գումարը տրամադրելիս ելքի օրդեր լրացվու՞մ է, թե՞ ոչ, և տոկոսները վճարելիս մուտքի օրդեր կազմվու՞մ է արդյոք: Յուրաքանչյուրը քանի՞ օրինակ:

Կարդալ ավելին Լրացվու՞մ է արդյոք ելքի օրդեր

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե.

Բարի երեկո բոլորին:

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, դրամարկղային գիրքը լրացնելուց դրամարկղային մուտքի և ելքի օրդերները պարտադիր պետք է լրացվի և դրամը դրամարկղ մուտք լինելու դեպքում թղթակցող հաշվը կարո՞ղ եմ գրել 6111:

Կանխավ շնորհակալ եմ……………

Կարդալ ավելին ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականացնում ՀՀ դրամով և արտարժույթով

Մելինե.

Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականցնում ՀՀ դրամով, եվ արտարժույթով, պահում է 2 դրամարկղային գիրք, ինչպես է կատարվում մուտքի եվ ելքի օրդերների համարակալումը. Յուրաքանչյուր արժույթինը տարվա սկզբից սկսվում է 1-ին համարից, թե տարվա սկզբից համարակալվում է 1-ից, բայց ոչ յուրաքանչյուր գրքի համար, այլ ըստ ամսաթվերի հերթականության, նայած թե որ արժույթով երբ է գործարք կատարվել

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականացնում ՀՀ դրամով և արտարժույթով

Հիմք հանդիսացող փաստաթուղթ

Դիանա.

Բարև Ձեզ
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ելքի օրդերին կցվում է ՀԴՄ կտրոն կամ ուրիշ հիմք հանդիսացող փաստաթուղթ:
Շնորհակալություն

Կարդալ ավելին Հիմք հանդիսացող փաստաթուղթ

ՍՊԸ-ն կանխիկ դրամով մեքենա է ձեռք բերել

Gohar.

Բարև բոլորին.Խնդրում եմ պատասխանեք այս հարցիս.2008 թ ՍՊԸ կանխիկ դրամով ,որը արժե 2500000 դրամ,Վրաստանից մեքենա է ձեռք բերել և բոլոր հարկերը վճարել է:Դրամարկղային գրքում մեկ ելքի օրդերով դուրս է գրվել;Արդյոք սխալ է թե ճիշտ:Մեքենայի առք ու վաճառքի բոլոր թղթերը կցված են գործին

Կարդալ ավելին ՍՊԸ-ն կանխիկ դրամով մեքենա է ձեռք բերել

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Դիանա.

Ողջույն հարգելի կոլեգաներ
Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին`
1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք:
2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված:

Կանխավ շնորհակալ եմ

Կարդալ ավելին Դրամարկղի գրքի վերաբերյալ