Tag: էլեկտրոնային

Հունվարից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն

Հաջորդ տարվա հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, նախկինում գրանցվել են բազամթիվ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները կեղծ հարկային հաշիվներ են ներկայացրել, անգամ քրեական գործերի հարուցման դեպքեր են եղել։ Շատ դեպքերում անգամ բարեխիղճ հարկատուներն են ԱԱՀ մասով կեղծ հաշիվեր ներկայացրել։ Մանրամասն

Կարդալ ավելին Հունվարից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն

Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ

Meri.

Խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ և ցանկանում է կատարել օնլայն վաճառք, այսինքն հենց ինտերնետային էջից հաճախորդը կատարում է օն-լայն փոխանցում բանկ և իր ծառայությունը ակտիվանում է, ես նման հայկական կազմակերպություններ տեսել եմ ինտերնետում, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հուսով եմ ձեր մեջ էլ կգտնվի մեկը, որը կպատասխանի թե ինչպես կարելի է այդ եկամուտը հիմնավորել, համաձայն կառավարության 525 որոշման պետք է պարտադիր լինի փաստաթուղթ կնիքված: Անչափ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ

Էլեկտրոնային հաշվետվություններ սոցապին

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում: Սոցապին ներկայացվող անհատական հայտերն ու հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել, որտեղի՞ց կարող եմ ստույգ տեղեկություններ իմանալ : Եվ եթե գիտեք, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ ձևաթղթերին է այն վերաբերում: Հուսով եմ Ձեր միջոցով կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշվետվություններ սոցապին

Հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով

Hayk.

Հարգելի գործընկերներ,ով կարող է ինձ պատասխանել, հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով հուլիսից է , թե հունիս ամսվանը նույնպես պիտի այդ եղանակով ներկայացվի:

Կարդալ ավելին Հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով

Էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման ծրագիր

Հերմինե.

Հարգելի հաշվապահներ,
ես էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման ծրագիրը, ծրագրի անունը Vat e-Invoicing ստացել եմ ՀՏ-ից, մի քանի օր անց նաև ինչ-որ լոգին և գաղտնաբառ` տեստավորման համար: Բայց ոչ մի կերպ չի լինում մուտք համակարգ: Եթե ինչ-որ մեկը կարողացել է օգտագործել ծրագիրը, խնդրում եմ, գրեք:

Կարդալ ավելին Էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման ծրագիր