Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ

Meri.

Խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ և ցանկանում է կատարել օնլայն վաճառք, այսինքն հենց ինտերնետային էջից հաճախորդը կատարում է օն-լայն փոխանցում բանկ և իր ծառայությունը ակտիվանում է, ես նման հայկական կազմակերպություններ տեսել եմ ինտերնետում, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հուսով եմ ձեր մեջ էլ կգտնվի մեկը, որը կպատասխանի թե ինչպես կարելի է այդ եկամուտը հիմնավորել, համաձայն կառավարության 525 որոշման պետք է պարտադիր լինի փաստաթուղթ կնիքված: Անչափ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Մերի ջան այս գործում առընչություն չեմ ունեցել բայց մտացում եմ հետևյալ կերպ, որ այդ օնլայն վճարումները պետք է անկախ ամեն ինչից կատարվեն բանկերի միջոցով, իսկ բանկերը իրենց հերթին տալիս են քաղվածքներ, որը իր հերթին ցախսերը հաստատող փաստաթուղթ են, այսինքն ձեր եկամուտը երևալու է բանկային քաղվածքների միջոցով:

Էդիկ

Բարև Ձեզ Մերի: Ես կփորձեմ պատասխանել Ձեր հարցին:
Նախ իմ կարծիքով եկամուտները հիմնավորելը այնքան էլ բարդ չէ, որքան ծախսերը, բայց անհրաժեշտ է: ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, եկամուտները հիմնավորող փաստաթղթերը հենց նրանք են, որոնք գործարքի մյուս կողմի համար համարվում են ծախսերը հիմնավորող: Մեջբերում եմ ՀՀԿ 25.08.1998թ.-ի թիվ 525 ՈՐՈՇՈՒՄԻՑ.
“2-րդ կետ………բ) սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան կազմված ծախսերը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում, համարվում է նաև գործարքի մյուս կողմի եկամուտները հիմնավորող փաստաթուղթ.”:

Հետևաբար, Ձեր եկամուտները կարելի է հիմնավորել.
1. հաշիվ ապրանքագրով,
2. հարկային հաշվով,
3. կրճատ հ/ա-ով,
4. բանկային քաղվածքով,
5. ՀԴՄ կտրոնով և այլն:

Միաժամանակ հասկանում եմ, որ Ձեր մոտ խնդիրն այն է, որ Դուք գուցե և ֆիզիկապես չեք տեսնում և չեք ճանաչում Ձեր գնորդներին, քանի որ նրանք օգտվում են Ձեր ծառայություններից օն-լայն: Ուստի առաջարկում եմ.
-ձեր իրացման համակարգչային օն-լայն ծրագիրը կառուցել կամ ձևափոխել այնպես, որ օն-լայն գնման դեպքում, երբ կատարվում է վճարում, բանկային քաղվածքում երևա հնված ապրանքի կամ ծառայության կոդը և քանակը: Դա Ձեզ հնարավորություն կտա վարել ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ առանց խնդիրների և հիմք կարող է հանդիսանալ, ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, եկամուտների հաշվառման համար:
Հակառակ դեպքում կարող է առաջանալ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի Հոդված 22-ի վտանգը:

Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան
“ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել մեր կազմակերպություն
ens.info շնիկ yandex.ru

Մերի

Անչափ շնորհակալ եմ պատասխանների համար: