27/10/2026

իրավաբանական հասցե

Սվետլանա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ ԱՁ գրանցել է բնակության հասցեով, բայց գործունեության հասցեն այլ է։ Կա նաև վարձակալական պայմանագիր։ Եթե ՀԴՄ գրանցվի գործունեության հասցեով, դա բավարա՞ր է, թե՞ պետք է դիմել ՊԵԿ գործունեության հասցեն փոխելու։

2. Եվ կասե՞ք՝ վարձակալական պայմանագիրը արտացոլվու՞մ է 189 ձևում։

Կանխավ շնորհակալ եմ։

Մովսես․

Բարև Ձեզ։ Այլ ընկերություն (ոչ հայկական) ինձ որոշակի ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում, և ինձանից պահանջվում է իրավաբանական հասցե և հարկ վճարողի համար: Մոտակա 1 տարին ոչ մի գումար չեմ աշխատելու, միայն ընկերություն է հարկավոր գրանցել, ԱՁ կամ ՍՊԸ, ո՞րն է ավելի հարմար, որպեսզի քիչ հարկեր վճարեմ։

Արեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Ա կազմակերպությունը հանդիսանում է ոչ ռեզիդենտ և Բ կազմակերպությանը ՀՀ տարածքում ծառայություն է մատուցում։ Պետք է դուրս գրեմ մատակարարի անունից հարկային հաշիվ: Ծառայություն մատուցող դաշտում և ստացող դաշտում ավոտոմատ նշվում է Բ կազմակերպության ՀՎՀՀ-ն, երբ նշվում է հարկային հաշվի տեսակը մատակարարի անունից: Ստացող դաշտում կազմակերպության անվանումն ու հասցեն բացակայում է: Հարց՝ ստացող դաշտում պետք է գրել Ա կազմակերպությա՞ն, թե՞ Բ կազմակերպության տվյալները։

Արմանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխման ընթացակարգը, պայմանները, կա՞ն արդյոք նախատեսված  պետական տուրքեր կամ վճարումներ։

Ու՞ր պիտի դիմել։

Ի՞նչ է ասում օրենքը ՍՊԸ գրանցման վայրի և ծավալած գործունեության վայրի մասին, արդյո՞ք դրանք պիտի համընկնեն։

Կարիք կա՞ ամեն անգամ գրասենյակ փոխելիս փոխել իրավաբանական հասցեն։ 

Կանխավ շնորհակալություն։

Արսեն․

Բարև Ձեզ: Որ խնդրեմ կհուշե՞ք՝ ոնր է տարբերությունը ընկերության կանոնադրության փոփոխության և նոր խմբագրության միջև: Պետ. ռեգիստրի կայքում երկու տարբեր փաստաթղթեր են հրապարակված. օրինակ, իրավաբանական հասցեի փոփոխության համար, բայց հասկանալի չէ՝ տարբերությունը որն է: Նախօրոք շնորհակալություն:

Վահան.

Բարև ձեզ։ Ես օնլայն առևտրի միջնորդ կազմակերպություն եմ ուզում հիմնել, որտեղ վաճառողները միջնորդավճար են վճարում իրենց վաճառած ապրանքից։ Գրանցված աշխատողներ չեն լինելու սկզբնական շրջանում։ Հարցերս հետևյալն են.
1) Ի՞նչ տարբերակով է ձեռնտու գրանցել բիզնեսը՝ Ա/Ձ, ՍՊԸ:
2) Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու տվյալ բիզնեսը:
3) Եթե առանձին տարածք չունեմ, որպես բիզնեսի գրասենյակ, կարո՞ղ եմ արդյոք գրանցել այն իմ բնակության հասցեով։
Նախապես շնորհակալություն:

Լիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն տնօրենի բնակարանի հասցեն է, արդյո՞ք պետք է ունենալ անհատույց վարձակալական պայմանագիր,(կցանկանայի ճշտել, ո՞ր տեսակն է այս դեպքում տեղին` բնակելի տարածքի վարձակալական պայմանագիր, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր), և եթե ՍՊԸ վարձակալելու է տարածք` գրասենյակի համար, արդյո՞ք պետք է փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, և վարձակալությունից ի՞նչ հարկեր կառաջանա ՍՊԸ-ի համար։
Շներհակալություն:

Արփինե․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն, միայն ՀԴՄ-ն վերագրանցելը բավարա՞ր է, թե՞ պետք է պետռեգիստրում էլ տեղյակ պահվի և փոփոխություն արվի։ Նախապես շնորհակալ եմ։

Արման.

Հարգելի հաշվապահներ:

Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.

  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ունեմ ԱՁ, որն զբաղվում է վարսավիրական ծառայությամբ: ՀԴՄ-ի ձեռք բերման հայտում ՀԴՄ-ի տեղադրման հասցեի
մասում գործունեության իրականացման հասցեի փոխարեն նշել եմ իրավաբանական հասցեն և արդեն 2 ամիս աշխատում եմ: Խնդրում եմ ինձ օգնեք, թե ինչպես կարող եմ ուղղել:

Մարի.

Բարև ձեզ:

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը (միակ մասնակից) փոխել է իր բնակության ու գրանցման հասցեն: Պարտադի՞ր է արդյոք, որ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն փոխվի: Հասցեն փոփոխելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ՊԵԿ տարածքային գրասենյակներ:

ՀԳ: e-register.am-ում ամբողջական տեղեկատվություն չկա, միայն նմուշային կիսատ-պռատ ձևեր են:

Աննա.

Բարև ձեզ: ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում: Ներմուծված ապրանքը մաքսատնից տեղափոխվել է իրավաբանական հասցե, իսկ հիմա դա պետք է տեղափոխվի պահեստ: Այդ դեպքում էլեկտրոնային ո՞ր փաստաթուղթն են դուրս գրում: Այսինքն, e-invoicing ծրագրով ապրանքի տեղափոխման փաստաթուղթ են դուրս գրում, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Կարինե.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի նշել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխության համար, և որտեղի՞ց կարող եմ վերցնել նմուշային ձևերը:

Նախապես շնորհակալ եմ:

228

Nshan4.

Կարո՞ղ է որևէ մի ընկերությանը մատակարարվող ապրանքի նշանակման վայրը նշվել այնպիսի հասցե, որի հետ ապրանքը ստացող ընկերությունը իրավական կապ չունի, և հաջորդ հարցս` եթե ամեն դեպքում վերը նկարագրված գործողությունը տեղի է ունեցել, ապա ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հետագայում:

Վրույր.

Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունն այնպիսին է, որ այն տեղի է ունենում տարբեր վայրերում, օրինակ` ոռոգման ցանցերի նախագծում և այլն: Այդ դեպքում հարկային պարտավորությունները կատարվում են գրանցման վայրու՞մ, թե՞ որտեղ: Կանխավ շնորհակալություն:

Արթուր.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե իմ տան հասցեում մեկ ուրիշին թույլ տամ ՍՊԸ բացի, այսինքն՝ իմ տան հասցեն դառնա նրա ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, դա իր մեջ որևէ վտանգ կարո՞ղ է պարունակել: Ես ինչ-որ ձևով պատասխանատու՞ եմ նրա գործունեության համար:

Gurgen.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. հաշվետվությունների մեջ “հարկ վճարողի գտնվելու վայրը” տողը լրացնելիս նշվում է կազմակերպության իրավաբանակա՞ն հասցեն, թե՞ փաստացի գործունեության: Շնորհակալություն:

Նարինե.

Եթե կազմակերպությունը գրանցված է Մաշտոցի հարկայինում, սակայն փոխել է իրավաբանական հասցեն, որն այժմ Կենտրոն համայնքում է, հնարավո՞ր է արդյոք սոցապ ներկայացվող անհատական հաշվի մասին հայտը ներկայացնել օրինակ Կենտրոն սոցիալական ապահովվածության տարածքային գրասենյակ:

Նարինե.

Ասացեք խնդրեմ, եթե կազմակերպության իրավաբանական հասցեն փոխվում է, հարկային հաշվետվություները պետք է հանձնել հի՞ն հասցեի հարկային տեսչությունում, որտեղից և ստացել ենք ՀՎՀՀ և կնիքը:

Անժելա.

Բարև Ջեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալը: Եթե կազմակերպությունը իր իրավաբանական հասցեն փոխում է, ՀԴՄ-ի ապարատը նույնպե՞ս պետք է վերագրանցել: Եթե այո, ապա ի՞նչ հերթական քայլեր պետք է անել: Նախապես շնորհակալ եմ:

Anush.

ՍՊԸ-ն ձևակեպել է ոչ բնակելի տարածքի անհատույց ստացման պայմանագիր ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, թե՞ այդ պայմանագիրը բավարար է, որպեսզի գործունեության ծավալման վայր հանդիսանա այդ տարածքը (իրավաբանական հասցեն այլ քաղաքում է):

Շնորհակալ եմ: