Մատակարարվող ապրանքի նշանակման վայրի նշումը հաշվի մեջ

228

Nshan4.

Կարո՞ղ է որևէ մի ընկերությանը մատակարարվող ապրանքի նշանակման վայրը նշվել այնպիսի հասցե, որի հետ ապրանքը ստացող ընկերությունը իրավական կապ չունի, և հաջորդ հարցս` եթե ամեն դեպքում վերը նկարագրված գործողությունը տեղի է ունեցել, ապա ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հետագայում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Khoren Nasibyan
10 տարի առաջ

Հարգելի Նշան,
Մատակարարման վայրը կարող է նշվել ցանկացած վայր, և այս առումով որեւէ իրավական արգելք օրենսդրական առումով մեզ հայտնի չէ:

Նշան
Նշան
10 տարի առաջ
Ի պատասխան  Khoren Nasibyan

Հարգելի Խորեն, շնորհակալություն արձագանքելու համար, բայց այդ դեպքում ես ունեմ մեկ հարց՝ իսկ նշանակվաման վայր (որը իրավական կապ չունի ստացող ընկերության հետ) առաքված ապրանքը ստացող ընկերությունը ի՞նչ ուղեկցող փաստաթղթով է տեղափոխելու ցանկացած այլ վայր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ “Հարկերի մասին” օրենքը առաքման վայր է ընդունում միայն այն տարածքը (պահեստ՝ վաճառքի կետ), որը օրենքի շրջանակներում օգտագործում է (վարձակալություն և այլն) կամ ունի սեփականության իրավունք տվյալ տարածքի նկատմամբ: