26/10/2026

ծախս

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը իր տարածքում կատարում է շինարարական աշխատանքներ, որի համար օգտագործվող շինանյութի համար հարկային հաշիվներ է ստանում։ Կասե՞ք՝ այդ հարկային հաշիվներում ստացված ԱԱՀ-ն կարո՞ղ եմ հաշվանցել, և ծախս ճանաչելու համար ինչպե՞ս պետք է փաստաթղթավորեմ։

Կարեն․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն գնել է 5 000 000 դրամի սարքավորում ֆիզ․ անձից, որից հետո այդ սարքավորումը արտահանել է։ 10 տոկոսը որպես գույքից եկամուտ ֆիզ․ անձի փոխարեն եկամտային հարկ ԱՁ-ն վճարել է։ Կարո՞ղ է այդ 5 000 000 դրամի 4 տոկոսը շրջհարկից ծախս ճանաչել։

Վազգեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվսպահներ։ Եթե կազմակերպությունը ձեռք բերել ոչ նյութական ակտիվ 1 000 000 դրամ, որի ժամկետը սահմանված է մեկ տարի, նախքան 1 տարին լրանալը 7 ամիս անց կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը։ Հարց՝ տվյալ տարվա համար կարո՞ղ է հարկ վճարողը ծախսագրել ոչ նյութական ակտիվի 1 000 000 դրամը ամբողջությամբ։

Անի․

Բարև Ձեզ, հնարավո՞ր է միջազգային փոխանցման պահումներն որպես ծախս ձևակերպել: Եթե այո, հոդվածին հղում կանե՞ք: ԱՁ-ն զբաղվում է freelance աշխատանքով ընդհանուր հարկման համակարգում, ծառայություններն արտահանում է` 0-ական ԱԱՀ:

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել այս հարցում: Արտադրությունը ունի դուրս գրված թափոններ և կրկնակի օգտագործման համար հումք, որն առաջացել է արտադրանքը արտադրելիս: Արդյո՞ք պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: Իսկ արտդրությունից առաջացած տաշեղները (стружка), որը նորից պետք է մուտք արվի և օգտագործվի արտադրություն ստանալու համար, այդ մուտքը պե՞տք է եկամուտ ճանաչվի: Կանխավ շնորհակալություն։

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս է լրացվում “Հաշվարկ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի” (244 ձև) հաշվետվությունը, ամբո՞ղջ տարվա եկամուտը, թե՞ տարվա եկամուտից հանած ծախսի մնացորդը։ Օգնության համար շնորհակալ կլինեմ։