Թափոնների և կրկնակի օգտագործվող հումքի ձևակերպումներ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել այս հարցում: Արտադրությունը ունի դուրս գրված թափոններ և կրկնակի օգտագործման համար հումք, որն առաջացել է արտադրանքը արտադրելիս: Արդյո՞ք պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: Իսկ արտդրությունից առաջացած տաշեղները (стружка), որը նորից պետք է մուտք արվի և օգտագործվի արտադրություն ստանալու համար, այդ մուտքը պե՞տք է եկամուտ ճանաչվի: Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Արտադրությունում առաջացած թափոնները նախ պետք է իմանալ, դա արտադրական նորմերի մե՞ջ է , թե ոչ,ունե՞ք հրամանով նորմաներ ,սա իմանալուց հետո կպատասխանեմ.

Շուշանիկ

Այո, արտադրական նորմատիվ ծախսերից առաջացած թափոններ են, որոնք ենթակա են կրկնակի օգտագործման արդադրություն ստանալու համար: Ինձ համար պետք է հասկանալ կրկնակի օգտագործման համար թափոնը շահութահարկի գծով համարվում է եկամուտ, թե՞ ոչ և ի՞նչ հոդվածով և որոշումով է կարգավորվում:

Knarik

Կրկնակի օգտագործման համար թափոնը լրիվ շահույթ է համարվում/իհարկե հիմնավորումներով/,նաև կարող է մտնել ինքնարժեքի հաշվարկի մեջ։

Tigran

1 Այո պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: իսկ այդ հարցում բնապահպանական հարկի հարց չունեք,
2 ոչ եկամուտ պետք չի ծանաչել թափոնների օգտագործումը, կդառնա կրկնակի հաշվարկի խնդիր, այն արդեն ձեր մուտք եղել է որպես առաջնային հումք,

Շուշանիկ

Ես կարող եմ, դա հիմնավորել 122 հոդվածի և 1261-Ն որոշումով, կարգը սահմանելով։

Tigran

կարծում եմ այդպես ավելի ճիշտ կլինի,