27/10/2026

կնիք

Դավիթ.

Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տաք: ԱՁ եմ, ունեմ սննդի խանութ, ունեմ բանկային հաշիվ և կնիք: Կարո՞ղ եմ շինանյութի վաճառք իրականացնեմ նույն ԱՁ-ով: Եթե այո, ինչպե՞ս եմ դա կատարում և ձևակերպում հարկայինում: Ձեռքբերումներս հաշիվ-ապրանքագրով են: Որևիցե գիրք պե՞տք է գրանցումների համար: Սա իմ էլեկտրոնային հասցեն է, գրեք, խնդրեմ, կանխավ շնորհակալ եմ: d19742004 շնիկ mail.ru

Նունե.

Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել վճարման հանձնարարականների պարտադիր վավերապայմանների ցանկը: Նայել եմ վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրականացման մասին օրենքում, այնտեղ չկա: Իսկ հնարավո՞ր է արդյոք թղթային վճարման հանձնարարական ներկայացնել առանց կազմակերպության կնիքի: Նախապես շնորհակալություն:

Անժելա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք` ինչպես վարվեմ հետևյալ իրավիճակում: Կազմակերպությունը փոխել է անվանումը և հետևաբար կնիքը, մինչ անվանումը փոխելը աշխատողներ է ազատել աշխատանքից, սակայն աշխատանքային գրքույկներում ազատման գրառման տակ կնիք չի դրվել: Ի՞նչ պետք է անեմ հիմա, որպեսզի այդ մարդիկ հետագայում խնդիրներ չունենան: Միգուցե դնե՞մ այժմյան կնիքը, բայց միևնույն ժամանակ տեղեկանք տամ, որ կազմակերպությունն անվանափոխվել է: Նախապես շնորհակալություն:

Էդգար.

Բարև Ձեզ,
2010թ. օգոստոսի 15-ին ՍՊԸ հիմնադիր ժողովի արձանագրությամբ նշանակվել է տնօրեն, և մասնակիցներից մեկը լիազորվել է ՍՊԸ անունից տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին, այսինքն` տնօրենը պետռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել սեպտեմբերի 1-ին: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` որ ամսաթվով ՍՊԸ-ն պետք է տնօրենի հետ կնքի աշխատանքային պայմանագիր.
1. Պետռեգիստրի կողմից գրանցվելուց հետո /առանց կնիք ունենալու/
2. Թե ՀՎՀՀ եւ կնիք ունենալուց հետո /այս դեպքում ինչպես են կարգավորվում տնօրենի հետ աշխատանքային հարաբերությունները պետռեգիստրում գրանցվելու եւ աշխ.պայմանագիր կնքելու միջև ընկած ժամանակահատվածում/:

Շնորհակալություն:

Հասմիկ Ոսկանյան.

Բարև Ձեզ: Մի քանի հարց:
1. Ինչով է զիջում շտամպ ասվածը կնիքին: Կարող եմ արդյոք ինձ ներկայացված հ/ապրանքագրի 2-րդ օրինակի վրա ոչ թե կնիք, այլ շտամպ դնել?
2. Պատահաբար պատռվել է առաքման գրքից 2 էջ, այդ էջերը լրացված են: Սոսնձով երևի թե հնարավոր է կպցնել:Հնարավոր է ՍՊԸ – ն ենթարկվի ինչ-որ պատասխանատվության?