26/10/2026

համավարակ

Վարդան․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ այս պահին կա՞ անհրաժեշտություն առաքմամբ զբաղվող կազմակերպությունում կատարել մեքենաների և տարածքի ախտահանում, դրա հիման վրա լրացնել գրանցամատյանները, նաև աշխատողներին ջերմաչափել և կրկին գրանցամատյան լրացնե՞լ:

Կարինե.

Բարև ձեզ։ 1 տարի և ավել գործող Ա/Ձ է, հարկ չեմ վճարում, հաշվապահական գրասենյակի վճար + զինվորի հիմնադրամի վճար եմ տալիս։ Հարկ որպես չեմ վճարում, կարող եմ ներկայանալ որպես համավարկառու տղայիս հետ հիփոթեկային վարկավորման նպատակով։

Հայկ.

Բարև Ձեզ։ Խնդրեմ կասե՞ք՝ հիմա աշխատողին աշխատանքի ընդունելիս գործատուն այլևս պարտավոր չէ՞ պահանջել քովիդի պատվաստման սերտիֆիկատը կամ բացասական թեստի թուղթը: Կխնդրեմ օրենքի հղում անել: Շնորհակալություն։

Հասմիկ.

Բարև Ձեզ: Ես հարց ունեմ անաշխատունակության թերթիկի հետ կապված: Լսել եմ, որ այս տարվանից քովիդով պայմանավորված անաշխատունակության թերթիկի դեպքում վճարման կարգը այլ է: Կա՞ էդպիսի մոտեցում, եթե այո, ինչպե՞ս է: Շնորհակալ եմ նախօրոք:

Լուսինե.

Ողջույն: Արդյո՞ք քովիդի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողից նույն պահումներն են արվում, որոնք որ արվում են նաև մյուս դեպքերում։ Եվ եթե այո, ապա այն հանգամանքը, որ հիվանդը մինչ այդ պատվաստված է եղել, չի՞ տալիս որևէ արտոնություն։

Սոնա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` արդեն հաստատվե՞լ է ՊՇՌ թեստի հանձնելը 7 օրը մեկ` դեկտեմբերի 1-ից:
Եթե այո, կարո՞ղ եք հղում ուղարկել:

Քրիստինե.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. ես հիվանդացել եմ կորոնավիրուսով և ներկայացնելու եմ 14 օրվա անաշխատունակության թերթիկ։ 100 % պիտի վճարվե՞մ հիվանդացած օրերի համար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն։

Գուրգեն.

Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։
Շնորհակալ եմ:

Անի.

Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը հրաման է ստացել, որտեղ նշված է, որ բոլոր աշխատակիցները պետք է 01.10.2021թ. դրությամբ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Նաև նշված է, որ պետք է 01.10.2021թ.-ից ուղարկել հաշվետվություն աշխատակիցների ցուցակի, ովքեր են պատվաստված, ովքեր ունեն թեստի պատասխան, ովքեր հրաժարվում են պատվաստումից, չունեն թեստի պատասխան իրենց իսկ ստորագրված բացատրագրով: Նշված է՝ 1-ին հաշվետվությունն ուղարկել մինչև 15.10.2021թ.: Էլ ու՞մ է նման հրաման եկել և որտե՞ղ պետք է լրացնել այդ հաշվետվությունը: Շնորհակալ եմ:

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չգիտեմ արդյո՞ք հարցս այս հարթակում ճիշտ է գրել, թե՞ ոչ, պարզապես Առողջապահության նախարարության հետ չեմ կարողանում կապ հաստատել: Ուզում եմ իմանալ ֆիզարձակուրդում գտնվող աշխատողի համար նույնպես պարտադի՞ր է պատվաստվելը կամ տեստ հանձնելը:

Արմեն․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ նորություն կա հոկտեմբերի 1-ից աշխատակիցների պարտադիր պատվաստման հետ կապված։ Արդյո՞ք որոշումն ուժի մեջ է մտնելու, և ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու չպատվաստված աշխատակիցները կամ կազմակերպությունը։ Առհասարակ, ի՞նչ եք անելու այս հարցի հետ կապված։

Մարինե.

Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, չգիտեմ որքան տեղին է հարցս։
Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը, քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Եվ ի՞նչ ընթացակարգով է իրենից ենթադրում։
Շնորհակալ եմ
Նշեմ, որ ֆրիլանս եմ անում, և որևէ հաճախորդի հետ շփում չի ենթադրվում։

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացնի գործատուն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ենթարկվել Առողջապահության նախարարի 2021թ-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս գտնեմ ԱՆ-ի 20.08.2021թ.-ի հրամանը Քովիդի հետ կապված սահմանափակումների վերաբերյալ։ Եվ ինչպիսի՞ գործողություններ է պետք իրականացնել ոչ պետական կազմակերպությունում այդ հրամանով պայմանավորված:

Մարինե.

Եթե միկրոյով աշխատող ԱՁ զբոսավար է, որը 2020-ի ընթացքում գործունեություն չի ծավալել ու փետրվարին հայտով դադարեցրել է գործունեությունը, սակայն կորոնայի ընթացքում աջակցություն է ստացել, պե՞տք է այդ մասով մինչեւ 2021-ի ապրիլի 20-ը շահութահարկի հաշվետվություն տար (որը մինչ այդ չէր ներկայացնում) եւ շահութահարկ վճարեր ստացված աջակցության համար:

Գայանե.

Հարց 1. Համավարակի պատճառով կազմակերպությունը 2020թ. պարապուրդում է գտնվել և աշխատողները վարձատրվել են 2/3-ով: 2020թ. համար ամենամյա արձակուրդ վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Հարց 2. Աշխատողը 12 ամսում՝ 5 ամիսը լրիվ դրույքով աշխատել է, իսկ 7 ամիսը ստացել է 2/3-ով /պարապուրդի մեջ է գտնվել/, ինչպե՞ս վճարեմ հասանելիք արձակուրդը:

Անուշ.

Բարև Ձեզ: Խորհրդի կարիք ունեմ: Թոշակառու մանկավարժը, վիրուսով պայմանավորված, 2020 թվականի սեպտեմբերից չի աշխատել, բայց վճարվել է մասնակի՝ ըստ գործող օրենքի: 2021թ. ապրիլի 1-ին գրել է ազատման դիմում: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն վերջնահաշվարկ է տրվելու նրան, եթե մաքուր, լրիվ աշխատավարձը կազմել է 100 000 դրամ։

Անյա.

Բարև Ձեզ։ Ընտանիքում կորոնավիրուսով վարակված անդամ ունենք և դրանով պայմանավորված 14 օր աշխատանքի չեմ գնում։ Վճարվելու՞ եմ արդյոք 14 օրը տանը մնալու համար, թե՞ վճարելու են փաստացի աշխատած օրերի դիմաց։

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ՔՈՎԻԴ-ի պատճառով ուսուցչի համար բացված անաշխատունակության թերթիկի աշխատավարձի չափը ինչպե՞ս է հաշվարկվում, երբ նրան փոխարինել են, իսկ այդ ընթացքում դասերի մի մասը եղել է օնլայն: Փոխարինող ուսուցիչն էլ պե՞տք է վարձատրվի այդ գումարից /ընդհանուր օրերը 02.03-22.03/:

Վարդան.

ՍՊԸ-ն ստացել է դրամաշնորհներ կորոնավիրուսի 5-րդ, 18-րդ և 21-րդ ծրագրերի շրջանակներում։
1. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման ԱԱՀ-ի ամսական հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում՝ 13, և ո՞ր հիմքով:
2. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման շահութահարկի հաշվետվության մեջ: Համարվում են արդյո՞ք շահութահարկի հաշվարկման նպատակով նվազեցվող, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալություն։