25/10/2026

հաշվետվություն

Գոհար.

Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Լիլիթ․

Հարգելի գործընկերներ, տեղյա՞կ եք՝ հետաձգվելու՞ է արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

Նարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ -ի տարեկան հաշվարկն եմ ցանկանում ներկայացնել, գրանտ ենք ստացել հայկական հիմնադրամից, ո՞ր ձևն եմ լրացնելու՝ 240, թե 251, շնորհակալություն։

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Միկրոձեռնարկատիրության հայտարարագիրը ուղարկելուց հետո ինչպե՞ս պետք է ուղարկել եկամտայինի հաշվետվությունը (189-ի փոխարեն): Կանխավ շնորհակալություն:

Նաիրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ երբ ֆիզ. անձից գույք ենք ձեռք բերում, պե՞տք է նրան գրանցել taxservice-ով քաղաքացիաիրավական հարաբերություն, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եկամտահարկի հաշվետվության մեջ ցույց տալ նրանից պահված հարկը:

Վարդուհի․

Բարև Ձեզ։ 2019թ-ի ապրիլ ամսին ՍՊԸ-ն հիմնադրի որոշման համաձայն տրամադրել է 2017թ շահաբաժին, սակայն էլ․ հաշվետվության մեջ չի գրանցել։ Խնդրում եմ օգնել՝ հետագա քայլս ո՞րը կլինի։ Տա՞լ ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար։

Գրիգոր.

Բարև ձեզ:
Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի:
Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:

Քնարիկ.

Ի՞նչ գործողություններ պետք է կատարի ՍՊԸ-ն գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար։ Դադարեցման դիմումի ձևը taxservice-ի հաշվետվություններ բաժնում չեմ գտնում, ո՞ր բաժնում է։ Կարո՞ղ եմ աշխատակիցներին ազատել և առանց աշխատակից հաշվետվություններ հանձնել։

Նարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։

Հայկ.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը, ով միկրոձեռնարկատիրության՝ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակներից մեկով է զբաղվում, ՀԴՄ սարք ունենալու և ՀԴՄ տալու պարտականություն ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ նույն ֆիզ. անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու համար հայտարարություն տալուց հետո ի՞նչ պարտականություն է ունենում հաշվետվություն տալու հարկային մարմնին: Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն տալու պարտականությունը ֆիզ. անձին է՞լ է վերաբերում, թե՞ միայն Ա/Ձ-ին ու կազմակերպությանը, որովհետև հարկային օրենսգրքով նայում եմ, գրված է ՀԴՄ սարք ունենալու պարտականություն ունեցողների ցանկը, մեջը ֆիզ. անձ չկա, միկրոձեռնարկատիրության դեպքում հաշվետվություն տալու մասով էլ գրված է միայն ԱՁ ու կազմակերպություններ, բայց նմանատիպ հարցեր կան այստեղ գրված, այլ պատասխաններ են տրված: Խնդրում եմ, հստակ կասե՞ք այս հարցերի պատասխանները:

Շողիկ․

Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։

Հայկ.

Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում, վարձու աշխատող չունի։ Ամսական ի՞նչ վճարումներ (օր․՝ եկամտային հարկ, դրոշմանիշային վճար) պետք է անի և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Շնորհակալություն։

Լուսինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել։ Գրանցել եմ ԱՁ հունվարի վերջում, զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ու ժամկետները։ Նախապես շնորհակալություն։

Անահիտ․

Բարև ձեզ: Մի այսպիսի հարց ունեմ. գնել եմ տուն Երևան քաղաքում և տվել եմ վարձակալության: Գրանցվել եմ որպես ԱՁ: TaxService համակարգում ինչպե՞ս կարող եմ տալ հաշվետվություն ամենամսյա եկամտային հարկի համար։ Կանխավ շնորհակալություն:

Արսեն.

Բարև ձեզ: Մարզում ԱՁ ունեմ, խանութ, որը զբաղվում է առևտրով: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար ուղարկել եմ 257 հաշվետվությունը, այլ հաշվետվություն ունե՞մ ուղարկելու, խոսքս 205-ի մասին է, որը Ը/Ձ-ի մասով է:

Շնորհակալություն: