25/10/2026

հաշվետվություն

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % – ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:

Hakob Avagyan.

Հարգելի հաշվապահներ,
Ցանկանում եմ կոլեկցիոներների հասարակական միություն ստեղծել (որը շահույթ չի հետապնդելու) և գրանցվել պետական ռեգիստրում: Արդյո՞ք պետք է որևէ տեսակի հարկային հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

Արմինե Գրիգորյան.

Պատասխանեք խնդրում եմ իմ հետևյալ հարցին: Ես նոր եմ բացել ԱՁ, վիճակագրականում գրանցված չեմ: Կուզենայի իմանալ` արդյո՞ք ես պետք է դիմեմ, թե՞ նամակով կտեղեկացվեմ: Կանխավ շնորհակալություն:

Ռոյալ.

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն ու եռամսյակային հաշվետվությունները պարտաճանաչ տրվում են:

Հարց՝ այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում, խնդրում եմ, աղբյուրի հղումն էլ լինի:

Շնորհակալություն:

Արամ.

Հարգելի գործընկերներ,
ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ մինչև տարվա վերջ, որի երկրորդ մասը փոխանցվել է ուշացումով 2016թ. ապրիլին՝ 145 000 դրամ: Տվյալ գումարը փոխանցվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձ մեկ աշխատողի և մատուցված ծառայությունների համար: Եկամտային հարկերը աշխատողի փոխանցվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին (գումարի առաջին բաժնեմասից) և 2016թ.-ին այլ մուտքեր չեն եղել: Հիմա հարկային տարեկան հաշվետվությունը կարո՞ղ է ներկայացնել զրոյական: Դա ճի՞շտ է, թե ոչ:
Պատասխանողներին կանխավ շնորհակալություն:

Arsine.

ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:
Կանխավ շնորհակալություն:

Իննա.

Բարև ձեզ: ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը 2016 թվականին և հիմա ցանկանում է լուծարվել: Ի՞նչ պետք է անել լուծարելու համար: Եվ արդյո՞ք պետք է ներկայացնել 2017 թվականի տարեկան եկամուտների զրոյական հաշվետվություն:

Arsine.

ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:

Կանխավ շնորհակալություն:

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս արդեն չպետք է երևան դրոշմանիշային վճարները (1 000 դր), չէ՞ որ հունվարի համար արդեն պետք է կատարենք դրանք: Ինձ մոտ հաշվարկը լրացնելիս դրանք չեն հաշվարկվում: Նաև խնդրում եմ գրել դրոշմանիշային վճարը կատարելու հաշվեհամարը: Շնորհակալություն:

Վարդուշ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք, եթե Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով` ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ վճարումններ պետք է կատարի և ի՞նչ կտրվածքով, որ մարմիններին պետք է տա հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս “7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար” կետը թողնել առանց լրացնելու։ Շնորհակալություն։

Սեդա.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնեք Ա/Ձ ի հաշվետվություների հարցում: Ա/Ձ-ն զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով: Ես եմ վարում իմ Ա/Ձ-ի հաշվապահությունը, ի՞նչ վճաներ ունեմ անելու, վարչականի տակ չընկնեմ: Շնորհակալ կլինեմ մանրամասն խորհրդատվության համար, Սեդա (043 16 52 39):

Tigran.

Բարև ձեզ:
Հաշվապահական հաշվետվությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը վճարում է տուգանք ըստ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի, թե՞ ըստ “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքի:

Sona.

Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, տուրիստական գործակալությունը վիճ. վարչություն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:

Սաթե.

Խնդրում եմ պատասխանել, թե հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:

ArGalstyan.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ. Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Խնդրում եմ գրել` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Նախապես շնորհակալ եմ:

Ալլա.

Բարև ձեզ, մի հարց ունեմ ձեզ: Աշխատողի ամսական սոցիալական վճարը և եկամտային հարկը վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվություն չենք ուղարկել, հիմա նամակ են ուղարկել, որ տուգանվելու ենք: Դրա տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 000 – 20 000 դրամ է: Ինչպե՞ս են որոշում` ինչքան են տուգանելու:

Arsine.

Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:

Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:

Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով:
1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել
2. Ճշգրտող հարկային հաշվում “Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են” ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի

Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, որքա՞ն ժամանակ է սահմանված ԵՏՄ երկրներից ներմուծման/արտահանման դեպքում վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու համար:

Sona Avagyan.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյոք կա՞ որևէ կայք, կամ որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կայքից քանի կազմակերպություն կամ անհատ է օգտվում, այսինքն քանիսն են, որ իրենց հաշվետվությունները ուղարկում եմ էլեկտրոնային եղանակով: Կամ ամեն տարի որքանո՞վ է փոփոխվում այդ թիվը:

Ռիմա.

Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և ֆինանսական հաշվերվության մեջ հանդիպել եմ շրջանառու միջոցներ դաշտին և չեմ հասկանում` ինչ լրացնել այնտեղ: Կօգնե՞ք հասկանալ` ինչ պետք է լրացնեմ: