Tag: հարկեր և տուրքեր
Ընկերությունը վճարում է ֆիզ. անձին
Լևոն․
Բարի օր: Եթե ընկերությունը գործակալության պայմանագրով վճարում է մասնավոր անձին, ընկերությունը պե՞տք է եկամտային հարկ պահի, թե՞ մասնավոր անձը վճարում է ինքնուրույն:
Արձակուրդայինի ձևակերպում
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է վարվեմ: Աշխատանքի տեսչության հանձնարարագրի հիման վրա քիչ վճարված արձակուրդայինի գումար եմ վճարել, տվյալ աշխատակիցը ազատված է աշխատանքից։ Ինչպե՞ս պետք է ձևակերպում տամ, և հարկեր առաջանու՞մ են, թե՞ ոչ:
ԱՁ-ն իր անձնական հաշվին գումար է փոխանցում
Եվա․
Խնդրում եմ կասե՞ք՝ եթե ԱՁ-ն իր անձնական հաշվին գումար է փոխանցում, ինչպե՞ս պետք է ձևակերպել, ի՞նչ պարտավորություն կառաջանա։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում, շրջ․ հարկի դաշտում է աշխատում։
Կար ու ձևի գործունեություն
Ռոզա․
Բարև Ձեզ։ Կար ու ձևի գործունեություն եմ ուզում ծավալել իմ տանը, կասե՞ք՝ ԱՁ եթե բացեմ, ի՞նչ հարկեր պիտի վճարեմ, որպես միկրոձեռնարկատեր կարո՞ղ եմ գրանցվել։
Wildberries կետը որպես միկրո
Արթուր․
Հարգելի հաշվապահներ, Wildberries ПВЗ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել, եթե ոչ, խնդրում եմ նշել, թե ինչու։
Ի՞նչ հարկեր են առաջանում
Լուսինե․
Բարև ձեզ։ Ռեզիդենտ կազմակերպությունը գումար է ստանում Ղազախստանի ֆիզիկական անձից ծառայության դիմաց։ Այս դեպքում ի՞նչ հարկեր կարող են առաջանալ։
Գումարի տրամադրում աշխատակցին
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է գումար տալ իր աշխատակցին 1 600 000 ՀՀ դրամի չափով։ Եթե դա ձևակերպեմ որպես հավելավճար աշխատավարձ, պետք է հարկվե՞մ 25 տոկոսի չափով։ Կարո՞ղ եմ արդյոք դա ձևակերպել որպես փոխառության տրամադրում։ Այդ դեպքում պե՞տք է 16,67 տոկոսի չափով ԱԱՀ վճարե՞մ։
Արդյո՞ք կգոյանա մաքսավճար
Anjelika.
Բարև Ձեզ։ Amazon-ից ցանկանում եմ ականջակալներ պատվիրել, Globbing-ի միջոցով, կցանկանայի իմանալ՝ մաքսավճար կգոյանա՞ այդ դեպքում, թե՞ միայն առաքման գումարն է ենթակա վճարման:
Գումարի փոխանցում տնօրենին
Կարեն․
Բարև Ձեզ: Ընկերությունը իր ստացած շահույթից գումար է ցանկանում փոխանցել տնօրենին։ Կասե՞ք կարգը՝ դրա համար ի՞նչ պետք է անել, և օրենքի ո՞ր մասը կարդամ։
Հարկեր նվիրատվության ժամանակ
Գոհար․
Բարև Ձեզ։ Աշխատում եմ շրջ. հարկի 5 տոկոս դաշտում։ Հիմնական միջոցը նվիրատվություն եմ անում տղայիս, ճի՞շտ եմ հարկում – 10 տոկոս կադաստրային արժեքի և 10 տոկոս եկամտային հարկ։ Խնդրում եմ ասեք։
Ավտոմեքենայի ներմուծում ԱՄԷ-ից
Խաչիկ․
Բարև Ձեզ, ես ունեմ ՍՊԸ, որը գործում է շրջանառության հարկով, և ցանկանում եմ Արաբական Էմիրությունից գնել մեքենա 2017-2018 թվականի և ներմուծել Հայաստան: Խնդրում եմ ասել, թե ի՞նչ ռիսկեր են առկա, ի՞նչ հարկման խնդիրներ կարող են ի հայտ գալ, գնումը պետք է ՍՊԸ-ի հաշվի՞ց կատարվի արդյոք, վաճառելուց ի՞նչ հարկ կգոյանա:
Առցանց վաճառք
Իրինա․
Բարև ձեզ։ Ես ուզում եմ զբաղվել օնլայն կահույքի վաճառքով (Ֆեյսբուք և Ինստագրամ)։ Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու այդ գործունեությունը։
Արդյո՞ք ԱԱՀ դրույքաչափը զրոյական է
Տիգրան․
Բարև ձեզ: ԱՁ եմ, աշխատում եմ ՏՏ ոլորտում, մատուցում եմ ծրագրային ապահովում և մշակում ոչ Հայաստանում գտնվող կազմակերպությանը։ Մինչև 2023թ․ աշխատել եմ շրջանառության հարկով։ Չեմ իմացել, որ օրենքով սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեի հաշվետվություն, որպեսզի շարունակեմ շրջանառության հարկով հարկվելը։ Հիմա հարկվում եմ ԱԱՀ–ով։ Հարց․ իմ պարագայում ես ընկնու՞մ եմ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող դաշտում, թե՞ ոչ՝ ըստ Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2 մասի 11-րդ կետի։ Շնորհակալություն։
Համակարգչային խաղերի կենտրոն
Կարեն․
Բարև Ձեզ: Playstation համակարգչային խաղերի կենտրոնը ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Եթե հնարավոր է՝ օրենքի հղում կտա՞ք։
ԱՁ-ն փոխել է հարկման դաշտը
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2022 թվականի 1-ին եռամսյակին աշխատել է շրջ հարկով, այնուհետև ապրիլ ամսին անցել է ԱԱՀ, 2023 թվականին կրկին սկսել է աշխատել շրջ հարկի դաշտում։
Հարց․ 2023 թվականին առաջին եռամսյակի հաշվարկում 2022 թվականին 1-ին եռամսյակի հաշվարկով առաջացած փոխհատուցվող գումարը կներառվի՞, թե՞ ոչ։ Կասե՞ք, թե որ հոդվածով է կարգավորվում այս հարցը։
Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Լուսինե․
ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն ներմուծում է ապրանք ՌԴ-ից։ Բեռնափոխադրումը կատարում է Ռուսական ընկերություն։ Այս դեպքում ոչ ռեզիդենտի շահութահարկ վճարվու՞մ է։
Բնակարանի վարձակալություն
Մելինե.
Տան վարձակալության պայմանագիր է կնքվել, ՀՎՀՀ է ստացել տան տերը և այդ կոդով կատարվել են եկամտային հարկի վճարումները, սակայն հաշվետվություն չի ներկայացվել։ Որևէ խնդիր կառաջանա՞։ Անցյալ տարվանը այդպես է վճարվել, այժմ այս տարվանն ենք պատրաստվում վճարել։ Խնդրում եմ հուշել՝ խնդիր կառաջանա, թե՞ ոչ։
Էլեկտրական մեքենայի ներմուծում
Լուսինե․
Բարև ձեզ։
ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ցանկանում է ներմուծել էլեկտրական մեքենա։ Այս դեպքում կարո՞ղ է օգտվել արտոնությունից, և ի՞նչ հարկեր կառաջանան, եթե ձեռք բերի ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից։
Տույժերի նվազեցում շահութահարկի հաշվարկի ժամանակ
Գայանե․
Բարև Ձեզ։ Հարկային պարտավորություններից առաջացած տուժերը ներառու՞մ ենք շահութահարկի նվազեցումների մեջ։ Շնորհակալություն։
Ակցիզային հարկ
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ակցիզային հարկի հաշվարկաման ժամանակ 96%-ոց էթիլ սպիտի 100%-ի բերման վերահաշվարկը հետևյալ կե՞րպ է կատարվում՝ X լ / 96 x 100
Ֆիզ. անձը ավտոմեքենա է վաճառել
Գոհար․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հասկանամ, թե ի՞նչ անեմ ֆիզ․ անձի կողմից ավտոմեքենայի օտարման ժամանակ առաջացած հարկային պարտավորության համար։ Պետք է ԱՁ բացի, և ներկայացնեմ 163 ձևը ու էլի փակե՞մ։
Անշարժ գույքի բրոքեր
Արարատ․
Անշարժ գույքի բրոքերությամբ զբաղվելու համար ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու։
Տուգանք հարկերի ուշացման համար
Արթուր․
Բարև Ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ ձեզ հետ նման դեպք պատահե՞լ է, ու ի՞նչ եք արել։
2023-ի հունվարի 9-ին ՊԵԿ միասնական հաշիվ 2022-ի չորրորդ եռամսյակի շրջանառության հարկի չափով գումար եմ փոխանցել՝ իմ ԱՁ-ի «2022-ի չորրորդ եռամսյակի հարկային պարտավորություն» նպատակով։ Միասնական հաշվից առաջին հերթին 2022-ի սոցվճարի գանձում է կատարվել, իսկ մնացորդից՝ 2022-ի չորրորդ եռամսյակի շրջանառության հարկի մարում է կատարվել, որը բնականաբար ավելի քիչ է եղել, քան իրական գումարը։
Հիմա ՊԵԿ-ը տուգանել է՝ հարկերը ժամանակին չվճարելու համար։ Այնինչ 2022-ի սոցվճարի, շահութահարկի ու դրոշմանիշային վճարի համար մինչև 2023-ի ապրիլի 20-ը կարող ենք փոխանցել։
Հարկերի ուշացման տույժ և տուգանք
Անի․
Բարև Ձեզ։ ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Այս ամիս պետք է վճարեմ՝
1․ Շրջանառության հարկ,
2․Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճար,
3․ՀԱՇՎԱՐԿ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
4․ Դրոշմանիշային վճար
Ցավոք անձնական խնդրների պատճառով չեմ կարողանա վճարել մոտակա 2 ամսվա ընթացքում։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ տույժ և տուգանք է նախատեսվում յուրաքանչյուրի ուշացման համար։
Կանխավ շնորհակալություն։
Շահութահարկի կանխավճար
Հայկ․
Բարև Ձեզ: 2022թ․ շահութահարկի հաշվարկի հիման վրա ամենամսյա կանխավճարի չափը հաշվարկել եմ, ուզում եմ իմանալ՝ շահութահարկի կանխավճարները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ մասով հարկային հաշվետվություն պետք է ներկայացնել, թե՞ միայն մեզ համար է դա արվում: Շնորհակալություն։
Հացի արտադրություն
Լիլիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընտանիքով սկսել ենք զբաղվել հացաթխման արտադրությամբ։ Օգնեք խնդրեմ՝ ինչպիսի՞ իրավաբանական ձևակերպում տանք այս արտադրական ձեռնարկությանը, որ մտնենք հարկային դաշտ, եթե ունենք մեկ հիմնական աշխատող, և աշխատողն էլ պատերազմի մասնակից 22 տարեկան երիտասարդ է։ Եթե բիզնեսը հաջողվի՝ ո՞ր ձեռնարկատիրական ձևն է հարմար ընտրել, եթե աշխատողների թիվը հասնի 5 և ավելիի։
Վարկի տոկոսի ծախսագրում
Անահիտ․
Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ՝ վարկերի համար վճարված տոկոսները շահութահարկի հարկման բազայից նվազեցման ենթակա՞ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
ԱՄՆ-ից մեքենաների ներմուծում
Արսեն․
Բարև Ձեզ։ ԱՄՆ-ից մեքենաների ներմուծման և վաճառքի գծով օրենքներին կարո՞ղ եք ծանոթացնել։ ՍՊԸ եմ բացում, ցանկանում եմ իմանալ՝ ինչ հարկեր պետք է մուծեմ:
Կայքով թվային ապրանքների վաճառք
Տաթև․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ 🙃 ԱՁ-ն շրջհարկով է գործում, կայքով թվային ապրանքներ պետք է վաճառվեն, փոխանցումները իդրամով, ինչպես նաև բանկային քարտերով կայքում կլինի: Խնդրում եմ օգնել հասկանալ.
1. ՀԴՄ կտրոնի գեներացումը բավարա՞ր է, թե՞ նաև հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել
2. Եթե գնորդը ՀՀ-ից դուրս է, այլ հարկեր առաջանու՞մ են
3. Վճարման համակարգից պահումները ինչ որ ձևով ծախս հնարավո՞ր է ձևակերպել, եթե արտադրություն է (ապրանքները մշակվում են ԱՁ-ի կողմից / չեն գնվում )։
Շնորհակալ եմ:
