22/10/2026

հարկեր և տուրքեր

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց ունեմ։ Ընկերներով ցանկանում ենք համերգ կազմակերպել, սրահ վարձակալել։ Բացի վարձակալության գումարից, որի մեջ ներառված են հարկերը, այլ հարկեր է՞լ պետք է վճարենք։

Գայանե․

Բարև Ձեզ։ Yandex տաքսոպարկի հաշվապահություն պետք է վարեմ առաջին անգամ, շրջանառության հարկով է աշխատում, ունի 60+ վարորդ։ Կարո՞ղ եք օգնել վարման կարգը հասկանալու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Նարեկ․

Հարգելի կոլեգաներ, M73.12.0 – Գովազդի տարածման հետ կապված գործունեությամբ զբաղվող տնտեսվարողը կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկի համակարգում։

Անահիտ․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկում 5․11 (Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար) տողին, նախորդ տարվա 4-րդ եռամսյակի 5․11 տողի գումարը չեմ ներառել հաջորդ եռամսյակի 5․7 (Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար), ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված հաշվարկը։

Անի․

Սիրելի հաշվապահներ,

Շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն իրականացնում է Software Quality Assurance։ Արդյո՞ք J62.09.0 կոդը համապատասխանում է այս գործունեությանը։ Եթե այո, ապա 1% արտոնությունից օգտվելու համար անհրաժե՞շտ է արդյոք որևէ լրացուցիչ գործողություն կատարել, թե՞ բավարար է եկամուտը նշել հաշվետվության 19-րդ կետում։

Նախապես շնորհակալ եմ արձագանքների համար։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է «Քաղաքաշինության ներկա և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։

Անդրադառնալով ոլորտի ցուցանիշներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ 2025 թվականին շինարարության ոլորտից պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 210 միլիարդ դրամ՝ աճելով 39 տոկոսով։ 2026 թվականի առաջին ինը ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 184 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 22 տոկոս աճ։

Դրական դինամիկա է արձանագրվել նաև կառուցապատողների մասով։ Մասնավորապես, 2025 թվականին նրանց կողմից վճարված հարկերը կազմել են 69 միլիարդ դրամ՝ աճելով 115 տոկոսով, իսկ 2026 թվականի առաջին ինը ամիսներին՝ շուրջ 70 միլիարդ դրամ՝ 40 տոկոս աճով։

Անահիտ․

Բարև բոլորին։ Նման դեպք ունեցե՞լ եք։

Աշխատակիցը մինչև մարտի 31-ը աշխատել է այլ կազմակերպությունում և արդեն եղել է համընդհանուր ապահովագրավճար վճարող։ Ապրիլի 1-ից ընդունվել է մեզ մոտ՝ նույնպես 200 000 դրամը գերազանցող աշխատավարձով։ Ապրիլի համար հաշվարկել ու փոխանցել ենք 4 800 դրամ ապահովագրավճար, բայց ՊԵԿ-ում պարտավորություն չի առաջացել, գումարը մնացել է որպես գերավճար։

Այս դեպքում նոր գործատուն պետք է վճարի ապրիլի՞ց, թե՞ մայիսից։ Եթե մայիսից, ապա ապրիլի համար աշխատակիցը պե՞տք է ինքնուրույն վճարեր։ Առողջ․ամ-ից ասել են, որ ինքնուրույն վճարելու պարտավորություն չունի։ Ինչպե՞ս է կարգավորվում այս դեպքը։

Արմինե․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ՌԴ-ում առևտուր է իրականացնում Wildberries հարթակի միջոցով։ Ապրանքը ձեռք է բերում ռուսական ընկերությունից՝ թղթային հաշիվ-ապրանքագրի հիման վրա։ Այդ հաշիվ-ապրանքագիրը համարվո՞ւմ է ապրանքի փաստաթղթավորված ձեռքբերումը հավաստող փաստաթուղթ, և արդյո՞ք դրա հիման վրա հնարավոր է նվազեցնել շրջանառության հարկը։

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։

ԱՁ-իս համար 129 600-ի վճարումը ճիշտ ժամանակին կատարել եմ և դիմում եմ ներկայացրել այդ գումարը ետ ստանալու համար, որքա՞ն ժամանակում է դիմումի պատասխանը գալիս։ Մոտ 2 ամիս առաջ դիմումը ներկայացրել եմ, դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել։

Լիլիթ․

Բարև Ձեզ։Հարգելիներս, ԱՁ զբաղվել է նախկինում բեռնափոխադրմամբ և հիմա դադարեցված է (փակվել է)։Մի հարց` հնարավո՞ր է նույն ԱՁ բացել և փոխել գործունեության տեսակը (այժմ զբաղվելու է շինարարական աշխատանքների և ծառայությունների մատուցմամբ), թե՞ նոր ԱՁ պիտի բացվի։Եվ այդ դեպքում միկրոյով հնարավո՞ր է գրանցել, եթե տարեկան շրջանառությունը 24 միլիոնը հաստատ չի գերազանցի։

Հասմիկ․

Ունեմ փոքր առցանց կրթական/լեզու սովորելու վեբ հավելված։ Ուզում եմ սկսել վճարովի պլաններ ավելացնել և հասկանալ՝ հարկային ու իրավական տեսանկյունից ճիշտ է ԱՁ բացել, թե ՍՊԸ։

Վճարումները հնարավոր է լինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտասահմանից։
Կուզեի խորհրդատվություն ստանալ՝ ո՞ր հարկման ձևն է ճիշտ, ի՞նչ հարկեր/փաստաթղթեր են պետք, և արդյո՞ք IT ոլորտի արտոնություններ կարող են կիրառվել։
Նաև կուզեի հասկանալ՝ եթե սկզբում միայն ես եմ աշխատում պրոդուկտի վրա, պարտադիր կա՞ գրանցված աշխատող ունենալու պահանջ։

Շնորհակալություն։

Գոհար․

Բարև ձեզ: 2026թ-ի հուլիսի 29-ին գրանցել եմ ԱՁ, նույն օրն այցելել եմ Հարկային, գրանցվել Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգում որպես լիազոր, ստացել եմ օգտվողի անուն և գաղտնաբառ: Օգոստոսի 17-ին, մինչ հարկատեսակի ընտրության հայտ ներկայացրելու 20 օրը լրանալը, Պետռեգիստրի կայքում առցանց լուծարել եմ ԱՁ-ն: Հարկատեսակի ընտրության հայտ չեմ ներկայացրել: Էլ. հասցեիս ստացել եմ ԱՁ-ի լուծարման մասին տեղեկանքը: Արդյո՞ք հարկայինի հետ կապված որևէ լրացուցիչ քայլեր ունեմ ձեռնարկելու, որ հետագայում պարտքեր չգոյանան: Շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՏՏ ոլորտի հետ կապված հարց ունեմ․ J62.02.9 – Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում՝ չներառված ուրիշ խմբավորումներում, այս դասակարգիչը կարո՞ղ է օգտվել ՏՏ արտոնությունից և հարկվել 1%: Խորհրդատվությունը իրականացնում է դրսի կազմակերպությունների հետ։

Արամ Առաքելյան․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն նախապատրաստվում է լուծարման։ Առաջացել է հետևյալ հարցը․

Լուծարման համար ՍՊԸ-ն պետք է վճարի ԱԱՀ և Գույքահարկ։ Սակայն կադաստրային գինը այնքան բարձր է, որ ԱԱՀ ՍՊԸ-ն վճարել չի կարող։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան լուծարման գործընթացը ավարտելու համար։

Սոնա․

Բարև Ձեզ։
Եթե շրջանառության հարկ վճարող ԱՁ-Ն ապրանքները ձեռք է բերում ռուսական արտադրամասից, ինչպե՞ս կարող է հիմնավորել ծախսերը՝ շրջանառության հարկի գումարից նվազեցնելու համար, արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվներ դուրս գրել։

Ռուսլան․

Բարև ձեզ։ Եթե գյուղմթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով։

Սերգեյ․

Բարև Ձեզ։ Ես մատուցում եմ հնչյունային ռեժիսորի ծառայություններ։ Տեխնիկայի վարձակալությամբ չեմ զբաղվում, այլ հրավիրվում եմ մատուցելու իմ ծառայությունները։ Կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատեր գրանցվել։

Անահիտ Բադեյան․

Եթե կազմակերպությունը զբաղվում է այլ գործունեությամբ (ատամնաբուժություն), ծախսերը նվազեցնելուց հետո հարկի գումարը 4,5%-ից փոքր է լինում, ինչքա՞ն հարկ պետք է վճարել։

Ալինա Մեխակյան․

Եթե գյուղ մթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով, և արդյո՞ք եկամտային հարկում գնման ակտը որևէ տողում արտացոլվում է։

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, շրջ․ հարկով աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ինտերնետ ծառայությունների մատուցում, այլ կազմակերպության վաճառել է իր հիմնական միջոցներից և արագամաշ առարկաներից, վաճառված բոլոր իրերը եղել են կապի սարքավորումներ և մալուխներ։ Խնդրում եմ օգնել` վաճառքի մասով շրջ․ հարկի հաշվարկի ո՞ր տողը պետք է լրացնել և վերջում տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ նշել։

Լիլիթ․

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ։ Խնդրեմ կուղղորդե՞ք, թե ինչ հարկման ռեժիմով պետք է աշխատի գարեջրատունը և ինչպիսի առանձնահատկություններ կան՝ կապված տվյալ գործունեության հետ։ Շնորհակալ եմ նախապես։

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը այլ երկրներից ներմուծված ապրանքի դեպքում, ո՞ր գումարները իրավունք ունի նվազեցնել, առաջ օրենքում հստակ գրված էր մաքսային արժեք+մաքսատուրք+ԱԱՀ։ Եվ եթե փոխվել է՝ կխնդրեմ թողնել հղում կամ նշել, թե երբվանից է փոխվել։

Անի․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկում 5․11 (Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար) տողին, նախորդ տարվա 3-րդ եռամսյակի 5․11 տողի գումարը չեմ ներառել հաջորդ եռամսյակի 5․7 (Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար) տողում, կարո՞ղ եմ արդյոք ներառել 2026թ 2-րդ եռամսյակի 5․7 տողում, թե՞ անպայման պետք է ճշգրտեմ 2025թ․ 4-րդ եռամսյակը։

Նարե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե աշխատողի աշխատավարձը բարձր է եղել 500 000֏-ից, հիմա նվազում է և պակաս է դառնում 200 000֏-ից, ապա ապահովագրության գումա՞րն էլ է նվազում` 10 800-ից դառնալով 4 800֏։