Tag: հարկեր և տուրքեր

Անձը ԱՄԷ-ից ներմուծել է գյուղտեխնիկայի պահեստամասեր

Հասմիկ.

Բարև ձեզ: ԱՄԷ-ից ներմուծել եմ գյուղտեխնիկայի պահեստամասեր, բայց դրանք հայտարարագրում ձևակերպված են որպես ավտոմեքենայի: Երրորդ երկրից ներմուծման դեպքում նման պարագայում ինչպե՞ս հաշվեմ ԱԱՀ-ն:

Կարդալ ավելին Անձը ԱՄԷ-ից ներմուծել է գյուղտեխնիկայի պահեստամասեր

Ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար աշխատել

Մարինե.

Բարև ձեզ։ Սպասարկման ոլորտում ԱՁ բացելիս ո՞ր հարկատեսակով ավելի հարմար կլինի աշխատել (օդորակիչների վերանորոգում և սպասարկում)։

Կարդալ ավելին Ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար աշխատել

ՀԿ-ն կանխիկ գնումներ է կատարել

Վիգեն.

Եթե հանդիպման կամ միջոցառման համար ՀԿ-ն գնումներ է կատարում առանց փոխանցման, կտրոնի հիման վրա, արդյո՞ք գումարի ինչ-որ տոկոս հարկվում է:

Կարդալ ավելին ՀԿ-ն կանխիկ գնումներ է կատարել

Անձը առցանց ծառայություններ է մատուցելու օտարերկրյա ընկերությանը

Արմինե.

Հարցս հետևյալն է՝ եթե անձը պատրաստվում է օնլայն ծառայություններ (ֆրիլանս, օր.՝ թարգմանություններ, տեքստեր գրել և այլն) մատուցել արտասահմանյան ընկերությանը, աշխատելու է տնից, բայց աշխատանքը կայուն բնույթ է կրելու, և աշխատողը աշխատաժամանակին համապատասխան ամեն ամիս որոշակի գումար է ստանալու իր բանկային հաշվի վրա: Նշեմ նաև, որ տվյալ անձի համար արտասահմանում հարկեր չեն վճարվելու: Պարտավո՞ր է տվյալ անձը ՀՀ-ում մտնել հարկային դաշտ և հարկեր վճարել: Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ պետք է արվեն, ու՞մ պետք է դիմի, որքա՞ն կկազմեն հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձը առցանց ծառայություններ է մատուցելու օտարերկրյա ընկերությանը

Հաշվապահական ձևակերպումները տույժի հաշվարկման դեպքում

Սաթեն.

Խնդրում եմ, պատասխանեք: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2017թ. ընդհանուր հարկային պարտավորությունը կազմել է 700 000 դրամ, վճարել եմ 560 000 դրամ, իսկ ՀԱՔ-ում մնացորդը առ 16.01.18թ. կազմում է 180 000 դրամ: Այսինքն՝ 40 000 դրամ տույժ: Կատարել եմ ճշգրտում, որից 2017թ. հարկային պարտավորությունը կազմել է 570 000 դրամ: 71-52423-700 000, 52423-2521-560 000, 714-52423-40000՝ տույժ: Ի՞նչ թղթակցություն պետք է կատարեմ ճշգրտումից հետո:

Կարդալ ավելին Հաշվապահական ձևակերպումները տույժի հաշվարկման դեպքում

Ծանուցվու՞մ է արդյոք կազմակերպությունը վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին

Ամալյա.

Հարցս հետևյալն է.
Կազմակերպությունը պետական ռեգիստրում գրանցելուց հետո ՊԵԿ-ը ծանուցու՞մ է արդյոք վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին, թե՞ տնտեսվարողն ինքը պարտավոր է իմանալ համապատասխան իրավական ակտերը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծանուցվու՞մ է արդյոք կազմակերպությունը վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին

Կազմակերպությունն ունի հարկային պարտավորություն

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով: 2017թ. 4 եռամսյակի ընդհանուր հարկային պարտավորությունը կազմել է, օրինակ, 700 000 դրամ, վճարել եմ 560 000 դրամ, իսկ հարկային տեղեկանքում 20.01.2018թ. երևում է 180 000 դրամ, այսինքն՝ 40 000-ը տույժն է: Կատարել եմ ճշգրտում, որից ընդհանուր հարկը կազմել է 570 000 դրամ: Ինչպե՞ս վարվեմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունն ունի հարկային պարտավորություն

Ինչպե՞ս է հարկվելու ԱՁ-ն

Նարինե.

Ես բացել եմ ԱՁ և պետք է առուվաճառքի պայմանագրով ձեռք բերեմ ապրանք ֆիզիկական անձից, որքա՞ն է լինելու որպես գործակալ իմ վճարվելիք հարկը, արդյո՞ք 20 տոկոս:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հարկվելու ԱՁ-ն

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․
Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։

Կարդալ ավելին Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության

Մանվել.

Եթե իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության, որի գումարը չի գերազանցում 24 մլն դրամը, արդյո՞ք նա կհամարվի միկրոձեռնարկատեր:

Կարդալ ավելին Իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության

Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործելու 2020թ.-ից

Ալբերտ.

Բարև ձեզ: Իրավաբանական անձը (նոր գրանցված Ա/Ձ) ցանկանում է հագուստ ներմուծել 3-րդ երկրից (Թուրքիայից): Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործում և գործելու 2020թ.-ից:

Կարդալ ավելին Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործելու 2020թ.-ից

Արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից: Ինչպե՞ս է աշխատելու կազմակերպությունը

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ունեմ ԱՁ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ: Աշխատում ենք արտոնագրային հարկով, որը այլևս, ինչպես հասկացա, չի գործելու 2020 թվականից: Խնդրում եմ, ինձ օգնեք իմանալ՝ ինչ հարկատեսակով պետք է աշխատենք և ինչպես: Նշեմ նաև, որ ունենք նաև գրանցված 3 աշխատող:

Կարդալ ավելին Արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից: Ինչպե՞ս է աշխատելու կազմակերպությունը

Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Գարեգին.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է):
2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Առաջանու՞մ է արդյոք ոչ ռեզիդենտի հարկ

Սաթեն.

Խնդրում եմ, պատասխանեք՝ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը արտասահմանյան կազմակերպությանը 600 $ գումար է փոխանցել (ինվոյսի հիման վրա) նրանց ինտերնետային կայքում կազմակերպության գործունեության վերաբերյալ հայտարարություն տեղադրելու իրավունք ունենալու համար: Ոչ ռեզիդենտի հարկ առաջանու՞մ է: Ինչպե՞ս ձևակերպեմ՝ ծառայությու՞ն, թե՞…:

Կարդալ ավելին Առաջանու՞մ է արդյոք ոչ ռեզիդենտի հարկ

Կարո՞ղ է արդյոք գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Մարինե.

Կազմակերպության շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այսինքն՝ շրջանառության չափը թույլ է տալիս լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն քանի որ գործունեությունը առք ու վաճառքն է, ուստի չի կարող այդ մասով հանդիսանալ միկրոձեռնարկատիրություն: Հարցս այսպիսին է՝ իսկ կարո՞ղ է արդյոք մանկական կարուսելների ծառայության գործունեության համար համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (կարուսելների աշխատանքը բացօթյա է, այսինքն՝ սեզոնային է):

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը

Արփի.

Բարև ձեզ:

Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը, արդյո՞ք սա դիտվում է որպես մյուս կողմից տրված եկամուտ և հարկվում է եկամտային հարկի դրույքաչափերին համապատասխան:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Արման Հարությունյան.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է դասավանդումներով և կոնֆերանսների կազմակերպմամբ:
1. Արդյո՞ք կարող եմ որպես օֆիս նշել Co working տարածքը:
2. Աշխատակից գրանցելուց ի՞նչ պետք է անեմ:
3. Եվ ի՞նչ հարկատեսակ է կիրառվելու այս դեպքում և ի՞նչ դրույքաչափով:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արամ.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը 2019թ.-ին գերազանցել է 18 մլն. դրամը, իսկ 24 մլն. դրամը չի գերազանցել, արդյո՞ք 2020թ.-ին կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ․ հունվարի 1-ից հետո

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ. հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով բոլոր փոփոխությունները: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ․ հունվարի 1-ից հետո

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Մուշեղ.

Բարև ձեզ: Աշխատավարձս առանց հարկման կազմում է 195 000 դրամ + 45 % հավելավճար, ամսվա ընթացքում հինգ օր եղել եմ վատառողջ և ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, որքա՞ն պետք է լինեն պահումները, և որքա՞ն աշխատավարձ պետք է ստանամ:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անձը ցանկանում է զբաղվել պատճենահանմամբ

Թամարա․

Բարև ձեզ: Ուզում եմ ԱՁ բացեմ և զբաղվեմ պատճենահանմամբ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, և արդյո՞ք ՀԴՄ սարքը պարտադիր է: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել պատճենահանմամբ

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել

Մարիամ.

Մի հարց, եթե կարելի է՝
1. եթե աշխատակիցը taxservise-ում գրանցվել է նոյեմբերի 25-ին, իսկ աշխատելու է 26-ից, ապա նոյեմբեր ամսվա համար պետք է հաշվարկենք նույն 23 տոկոս եկամտային հարկ և 5 տոկոս սոց. վճա՞ր, թե՞ պետք է հաշվենք 1 օրվա կտրվածքով և բազմապատկենք աշխատած օրերի թվով:
2. taxservise-ում կան եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվետվության տարբեր օրինակներ, կասե՞ք՝ որ ձևը պետք է օգտագործի ԱՁ-ն, որը շրջանառության հարկ վճարող է:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել

Հայաստանում կսահմանվի 6% առողջության հարկ. ինչպես են հավաքվելու առողջության ապահովագրության գումարները

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77274 դրամ:

Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից: Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:

Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կկազմի 106.3 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 122.8 միլիարդ դրամ: Այդ դեֆիցիտը լրացվելու է առողջության հարկի միջոցով, որը կազմելու է 6%: Փաստացի, պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46.4%, իսկ 53.6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

Հրապարակված նախագծում նշված է, որ նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:

Աղբյուր՝ Lragir.am

Կարդալ ավելին Հայաստանում կսահմանվի 6% առողջության հարկ. ինչպես են հավաքվելու առողջության ապահովագրության գումարները

Անձը ցանկանում է զբաղվել զգեստների վարձակալությամբ

Աննա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել ԱՁ և վարձակալությամբ տրամադրել զգեստներ, ինչպիսի՞ հարկեր են նախատեսված նման դեպքում:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել զգեստների վարձակալությամբ

Նոր աշխատող գրանցելու վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ: Մեր ընկերությունը ԱՁ է, հարկվում է շրջանառության հարկով:
Եթե taxservise-ում աշխատող ենք գրանցում՝
1.աշխատողին գրանցում ենք այսօրվա ամսաթվով, նա կարո՞ղ է այսօր անցնել աշխատանքի:
2.taxservise-ում գրանցելիս աշխատավարձի չափը գրանցում ենք 55 000 դրա՞մ, թե՞ ավելի մեծ գումար, որ պահումները հանած ստացվի 55 000 դրամ:
3.Կարո՞ղ ենք գումարը առձեռն վճարել աշխատողին:
4.Այդ դեպքում հարկային պարտավորությունները ինչպե՞ս ենք փոխանցում:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նոր աշխատող գրանցելու վերաբերյալ

Շրջանառության հարկի հաշվարկ միջնորդային պայմանագրի դեպքում

Գագիկ.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք միջնորդային պայմանագիրը թույլ կտա, որպեսզի հարկային դաշտում միջնորդը գանձվի միայն կոմիսիայի 5 %-ը: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկ միջնորդային պայմանագրի դեպքում