22/10/2026

հիմնական միջոց

Իզաբելա.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հիմնական միջոցի տեղադրման ծառայություն է մատուցել ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը, ապա ՀՀ ռեզիդենտը քանի՞ տոկոս շահութահարկ պետք է հաշվարկի` 10՞, թե՞ 20:

Գրիգոր.

Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ: Եթե այո, ապա բեռնատա՞ր մեքենա է, թե՞ մարդատար (p.s. տեխ. վկայագրում ձիաուժ նշված չէ): Եթե ոչ, ապա քանի՞ տարով պետք է մաշեցնել:

Վարդուհի.

Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը:

Կանխավ շնորհակալություն:

Գուրգեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.

Ընկերությունն իր հիմնական միջոցների համար սահմանել է ամորտիզացիոն ավելի երկար ժամկետ, քան սահմանված նվազագույն ժամկետը “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում: Ներկայումս ընկերությունը ցանկանում է փոփոխել ամորտիզացիոն ժամկետը և սահմանել այն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում նշված ժամկետի չափով, այսինքն նվազեցնել: Արդյո՞ք հնարավոր է դա անել, և խնդրում եմ նշել իրավական հիմքերը:

Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:

Մարիանա.

Քաղաքապետարանում հիմնական միջոցների մաշվածությունը ինչպե՞ս հաշվարկել՝ օգտակար ծառայության տարիներո՞վ, թե՞ 12 %, 15 % և այլ տոկոսներով: Կանխավ շնորհակալություն:

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:

Նարե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել ու խնդրում եմ՝ հնարավորինս շուտ օգնեք ինձ: Հնարավո՞ր է արդյոք գործուղման ծախսի հետ դուրս գրել նաև գումար ինչ-որ ապրանք (ՀՄ) ձեռք բերելու համար: Դա այն դեպքում, երբ ապրանքը գնված է նույն վայրից, որտեղ որ գործուղված է աշխատակիցը: Նշեմ նաև, որ գործուղման նպատակը լրիվ այլ է:

Վլադիմիր.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:

Անդրանիկ.

Ողջույն:
Դիցուք ՍՊԸ-ն առուվաճառքի պայմանագրով ֆիզանձից ավտոմեքենա (1115) գնելու դեպքում պետք է որպես հարկային գործակալ ֆիզանձի փոխարեն վճարի 10 տոկոս եկամտահարկ: Իսկ եթե մեքենան ոչ օգտագործվում է ՍՊԸ-ի գործունեության համար, ոչ էլ ծախս է պետք գրանցել, համ էլ հարկեր իզուր չգոյացնել… Այսինքն, եթե Պետավտոտեսչությունում փաստացի գնումը իրականացվի, ՍՊԸ-ի անունով տեխանձնագիր տան, ու հաշվապահը չմուտքագրի հիմնական միջոցը բալանս, չներառի դա ընդհանրապես… Ի՞նչ կլինի որ:

lusine.

Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.

Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որը ենթակա է տեղակայման, գնման գինը 1 200 000 դր, կատարվել են տեղակայման հետևյալ ծախսումները`
նյութեր – 120 000
արագամաշ առարկաներ – 15 000
դրամարկղ – 100 000
աշխատավարձ – 100 000
սոց. վճար – 19 000

Տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները և սարքավորումները հանձնել շահագործման:

Accountant.1985.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե առաքման և տեղափոխման գրքում լրացվել է հիմնական միջոցի տեղափոխման բեռնագիրը, ապա պե՞տք է ուղղում կատարել, թե՞ ոչ, և արդյո՞ք որևէ տուգանք է սահմանվում գրքում ավել գրառում կատարելու համար: Շնորհակալություն:

Изабела.

Հարգելի հաշվապահներ, ներմուծել ենք հիմնական միջոց և վճարել ԱԱՀ և մաքսավճար: Արդյո՞ք մաքսավճարը պետք է միացվի հիմնական միջոցի արժեքին, և ԱԱՀ-ի հաշվարկ 15Ա տողում այն երևալու՞ է մաքսային արժեքի մեջ:

Համազասպ.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ինչպե՞ս կարելի է Հայաստանում մաքսազերծել արտադրական հոսքագիծ, որը ներկրված է սեփական արտադրության կարիքների համար: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում մաքսային արտոնություններ կան արտադրական հոսքագիծ ներկրելիս:

Թեհմինե.

Ընկերությունը ունի 1 առաքման հասցե և ևս մեկ այլ հասցեում գտնվող ոչ առևտրային տարածք, որտեղ ունի հիմնական միջոցներ: Այդ հիմնական միջոցների վաճառքի դեպքում տեղափոխման բեռնագրի կամ հ/հ-ի մեջ ո՞ր հասցեն պետք է նշվի:

Արթուր.

ԱԱՀ-ը վճարող կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց` հեռուստացույց, սառնարան կամ շինություն, բոլորի համար էլ ԱԱՀ է վճարվել: ԱԱՀ-ն ձեռք բերման պահին հնարավո՞ր է հաշվանցել, վճարումը կատարված է ամբողջությամբ փոխանցումով:

Lara.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2011 թ-ի մարտին ձեռք է բերել 2011 թ. տրասնպորտային միջոց, որը գնել է 5 700 000 դրամով (ԱԱՀ վճարող չէ և չի հաշվանցել) : Հարցերս հտևյալն են`
1. Ին՞չ մինիմալ գնով իրավունք ունի դա վաճառել
2. Վաճառքի գումարը համարվելու՞ է որպես հասույթ և հարկվելու՞ դա է արդյոք:

Շատ եմ խնդրում` պատասխանը գրեք ձեր բառերով, ոչ թե օրենքից մեջբերումով:

Էդգար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, հնարավո՞ր է արդյոք ընկերության հիմնական միջոցներ (բացառությամբ շենք/շինությունների) հաշվառել սկզբնական արժեքով, իսկ շենք/շինությունները հաշվառել վերագնահատման արժեքով:

Lusin87.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: ՍՊԸ-ն ունի շինություն, որն իր սեփականությունն է: Այժմ այն ցանկանում է վաճառել ֆիզ. անձի և նրանից վարձակալել նույն այդ շինությունը: Ի՞նչ օպտիմալ տարբերակով կարելի է այս գործարքն իրականացնել, որպեսզի և մինիմալ հարկեր առաջանան, և, միաժամանակ, լինի օրենքի սահմաններում: Ասեմ, որ ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե իրավաբանական անձը ձեռք է բերում արդեն մաշված հիմնական միջոց, ապա կարիք կա՞ արդյոք հաշվարկել այդ հիմնական միջոցի համար մաշվածություն, եթե այո, ապա ինչպե՞ս: Խնդրում եմ, եթե գիտեք` օրենքում կա հարցիս վերաբերյալ հոդված, հղում արեք: Նախապես շնորհակալություն: