22/10/2026

հիմնական միջոց

ԳՈՌ.

31.12.2013թ. դրությամբ ընկերության ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ առկա է հետևյալ տեղեկատվությունը՝
hիմնական միջոցներ սկզբնական արժեք $860 000, կուտակված մաշվածություն $397 000, 2014թ. ընթացքում վաճառվել է սարքավորում, որի հաշվեկշռային արժեքը $37 000 էր, սկզբնական արժեքը $80 000, և վաճառվել էր $49 000-ով: Տարվա ընթացքում ձեռք է բերվել նոր սարքավորում՝ $180 000 սկզբնական արժեքով: Ընկերության մաշվածության հաշվառման քաղաքականությամբ հիմնական միջոցի ձեռք բերման տարում մաշվածությունը հաշվառվում է ամբողջ տարվա համար, իսկ օտարման տարում մաշվածություն չի հաշվարկվում: Մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով՝ 10% դրույքաչափով:
Հիմնական միջոցները ի՞նչ գումարով կարտացոլվեն 31.12.2014թ. ֆինանսական վիճակի հաշվետվությունում։

ԳՈՌ․

Ընկերությունը ձեռք է բերում հիմնական միջոց 1 000 000 դրամ արժեքով` տեղափոխման համար ծախսելով 500 000 դրամ: Տեղակայման համար ծախսել է նյութեր 300 000 դրամի, հաշվարկել է աշխատավարձ 100 000 դրամ։
Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և որոշել ակտիվի սկզբնական արժեքը:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում ֆիզ. անձից առ ու վաճառքի պայմանագրով: Հարց 1․ արդյո՞ք գնման ակտ պետք է: Հարց 2․ ՀԾ հիմնական միջոցներում մուտք անելիս հաշվառման բաժնում քանի՞ ամսով է ձևակերպվում և գումարը գրվում է ամբո՞ղջը, թե՞ եկամտայինը արդեն հանած: Շնորհակալ եմ:

Մելանյա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը կադաստրի կոմիտեում սեփականության վկայականով գրանցված է 2006թ.-ից: Քանի որ գործունեությունը դադարեցված է եղել կամ աշխատել է ոչ լրիվ տարի, հիմնական միջոցի համար մաշվածություն չի հաշվարկվել: Նշեմ, որ գույքը միշտ տրվել է վարձակալության: Խնդրում եմ` օգնեք տալ ճիշտ ձևակերպում 31.12.2021թ.-ի դրությամբ:

Գայանե.

Ինչպե՞ս են որոշում հիմնական միջոցի պիտանելիության ժամկետը, օրինակ` գրասեղանը ձեռք է բերվել 1998թ., 2018թ. կատարվել է վերագնահատում: Ինչքա՞ն պետք է սահմանել նրա պիտանելիության ժամկետը:

Գոհար.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է էքսկավատոր՝ լիզինգի պայմանագրով, տրանսպորտային միջոցը ներկրվել է դրսից, վճարվել մաքսատուրք, ԱԱՀ, վառելիքի ծախս, գործուղում: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Անի.

Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք տալ ստույգ ձևակերպումներ.
1. Շինարարությունում օգտագործելու նպատակով ձեռք բերված ցեմենտի վաճառքի արտացոլում
2. Հիմնական միջոցների կառուցման ընթացքում օգտագործված նյութերի արտացոլում
3. Գործուղման ծախսերի արտացոլում
4. Հաստոցի ձեռքբերման նպատակով տրված կանխավճարի հետ ստացում
5. Արտացոլվում են երկարաժամկետ վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերը:

Անի.

Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:

Սեդա.

Բարև Ձեզ: Ընկերության մարդատար ավտոմեքենան վթարից հետո այլևս ենթակա չէ շահագործման, դրա համար այն ուզում ենք լուծարել: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Լիլիթ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները:
1. Անհատույց ստացվել է ներդումային գույք:
2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝
Ա) սկզբնական արժեքով,
Բ) կուտակված մաշվածությունը:
3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:

Մարինե.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի շենք, որը ցանկանում է տալ անհատույց վարձակալության (ՍՊԸ-ի հիմնադիրի կնոջը)։ Կինն էլ իր հերթին տալու է վարձակալության (գումարով) այլ ընկերության։ Այս գործարքը ի՞նչ նրբություններ ունի (գիտեմ, որ պետք է գրանցվի կադաստրում, նաև նոտարով կարելի է հաստատել): Կառաջանա նաև եկամտային հարկ 10% վարձակալի համար։ Եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել:

Աննա.

Խնդրում եմ օգնեք ճիշտ գույքագրում անցկացնել: Ունենք հիմնական միջոցներ, որոնք ենթակա են դուրս գրման, օգտագործման համար ոչ պիտանի են: Ունենք մասնագիտական ակտ և եզրակացություն: Ինչպե՞ս կատարեմ խոտանում?

Բարև Ձեզ, կօգնե՞ք կազմել թղթակցություններ․

1. Հաշվարկվել է մաշվածություն
2. Երկարաժամկետ բանկային վարկի կարճաժամկետ մասի արտացոլում
3. Հաշվարկվել է շահութահարկ
4. Վերագնահատված հիմնական միջոցի արժեքի արտացոլում
5. Եկամուտներին վերաբերող շնորհների արտացոլում
6. Հաշվանցվել է անուղղակի հարկ
7. Ձևակերպվել է վերագիր ապրանքների համար
8. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում
9. Վճարված տոկոսները կապիտալացվել են

Հայկ․

Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ հիմնական միջոցների դուրսգրման հրաման տալու համար ի՞նչ օրենք կամ իրավական փաստաթուղթ է հիմք համարվում: Շնորհակալություն։

Արեգա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց՝ Չինաստանից ներկրված հիմնական միջոցի վերաբերյալ: Ապրանքի արժեքը ըստ ինվոյսի 2 500 USD, սակայն տարանցիկ հայտարարագրում ապրանքի մաքսային արժեքը 3 400 USD: Հարց 1. ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 17-րդ տողում՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքներ, ո՞ր արժեքն է գրվում: 2. Տեղափոխման ծախսերը ներառվու՞մ է ապրանքի արժեքի մեջ և արտացոլվում նույն 17-րդ տողում:

Անի․

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հիմնական միջոց ենք գնել հարկային հաշվով: Սարքավորման արժեքը 240 000 դր․ է, ներառյալ՝ ԱԱՀ: ՀԾ համակարգ մուտք անելիս հիմնական միջոցներ բաժնում ֆինանսական և հարկային հաշվառման դաշտերում ո՞ր թիվը պետք է մուտք անել՝ ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ: Ասեմ, որ taxservice համակարգից ներբեռնել եմ հաշիվը ՀԾ, ստացված հաշիվների մեջ ձևակերպել եմ պահեստի մուտք, տվել եմ ձևակերպումներ 1114-5215, 2261-5216: Կանխավ շնորհակալ եմ:

Աստղիկ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների և փաստաթղթերի կազմման հարցում։ Ընկերությունը ձեռք է բերել ՀՄ/սարքավորում/ ֆիզիկական անձից առանց որևէ փաստաթղթի։ Արժեքը կազմում է 3000$: Ինչպե՞ս ցույց տամ ՀՄ-ի ձեռքբերումը։

Ելենա.

Տարվա սկզբի դրությամբ սարքավորումի հաշվեկշռային արժեքը կազմում էր 150 000 դրամ։ Տարվա ընթացքում սարքավորումը վաճառվել էր 26 000 դրամով, և օտարումից եկամուտը կազմել է 2 000 դրամ։ Մաշվածությունը հաշվարկվում է տարվա սկզբի հաշվեկշռային արժեքի 10 % դրույքաչափով։ Տարվա վերջի դրությամբ հաշվեկշռային արժեքը կազմել է 145 000 դրամ։ Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորումը: Շնորհակալություն։

Սյուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից գնել է սարք (станок) և հիմա ցանկանում է այն վաճառել։ Արդյո՞ք ընկերությունը ֆիզ․ անձից գնման համար վճարելու է եկամտային հարկ 10%, և վաճառքի գնից հարկվելու՞ է 5%, թե՞ 1,5%։ Կանխավ շնորհակալություն։

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ-ն ցանկանում է դուրս գրել (դեն նետել) անսարք հիմնական միջոցներ և դրանց դետալները, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել:
Շնորհակալություն: