27/10/2026

հյուրանոց

Հասմիկ․

Բարև ձեզ, հարցս այսպիսին է՝ եթե հյուրանոցը ձեռք է բերում խմիչք, բայց միայն սննդի մատուցման ժամանակ է օգտագործում, որպես վաճառք չի իրացնում, այս պարագայում պե՞տք է արդյոք տեղադրի e- mark ծրագիրը և դրանով անցկացնի։

Եթե հյուրանոցը տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 000 000 դրամը, պարտադի՞ր է անվանացանկով ՀԴՄ կտրոնի տպելը։

Լիանա․

Բարև ձեզ։ Զբոսաշրջության ոլորտում աշխատող ՍՊԸ-ն գործակալական պայմանագիր է կնքել հյուրանոցի հետ, որտեղ նշված է հետևյալը․

3.2 Ենթագործակալի վարձատրությունը համարվում է հաճախորդի (զբոսաշրջիկ) կողմից վճարված գումարի (Ծառայության արժեքի) և Գործակալին փոխանցված գումարի տարբերությունը։ Ենթագործակալը, այնպես ինչպես Գործակալը, հանդես է գալիս իր անունից, բայց ոչ իր հաշվին։

Կարո՞ղ ենք եկամուտ ճանաչել միայն տարբերության մասը և հարկել միայն դա։

Մարիա․

Բարև Զեզ։ Ա/Ձ -ն զբաղվում է հյուրատնային բիզնեսով (Booking և Airbnb կայքերով օրավարձով բնակարան է տալիս), 24 մլն շեմը չի անցնում (1 բնակարան), միկրոձեռնարկատիրության տակ կարո՞ղ է աշխատել և հարկ չվճարել: Իսկ շրջհարկի դաշտ մտնելու դեպքում կոմունալ ծախսերը և մյուս սպասարկման ծախսերը կարո՞ղ է ներառել:

Անտոն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք․

1. ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձն իր սեփական բնակարանում կարո՞ղ է որպես զբոսաշրջային տուն մատուցել հյուրանոցային ծառայություն՝ անցնելով միկրոձեռնարկատիրության դաշտ։

2. Արդյո՞ք այդ ծառայության համար նա տրամադրելո՞ւ է ՀԴՄ կտրոն։ Ինչպե՞ս են հաշվառվում ստացվող եկամուտները։

3. Նախաճաշի տրամադրումը և այդ բնակարանում մնալը պարտադի՞ր պայման է։

Գոռ․

Բարև ձեզ։ Կխնդրեմ օգնել։ Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia – ով, Expedia – ան շվեցարական կազմակերպություն է, Expediа – ն իր միջնորդական ծառայության գումարը պահում է, նոր փոխանցում հյուրանոցին։ Ես պե՞տք է հյուրի ամրագրած համարի գումարի չափով հաշիվ ապրանքագիր գրեմ հյուրի անունով, իսկ միջնորդական ծառայության համար ինքնահաշիվ։ Կազմակերպությունն ԱԱՀ ով է աշխատում։

Սոնա․

Ես զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ հետևյալ երեք տարբերակով՝

1. Ֆիզիկական անձանց համար ձեռք եմ բերում ավիատոմսեր՝ օնլայն գնելով ավիատոմսը,

2․ Ֆիզիկական անձանց տրամադրում եմ տուր փաթեթ (ներառում է ավիատոմս, հյուրանոց) , օնլայն գնում եմ ավիատոմսն ու հյուրանոցը,

3․ Իրանից ժամանած քաղաքացիների համար հյուրանոց եմ ամրագրում, օրինակ 60․000 ՀՀ դրամնով, իսկ ՀՀ-ում գտնվող հյուրանոցը ինձ տրամադրում է 50․000 հաշիվ։ Մինչ այսօր ես աշխատել եմ միկրոձեռնարկատիրության ոլորտում, և իմ հասույթը եղել է այդ միջնորդական գումարը։ Ցանկանում եմ իմանալ՝ այսուհետ ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու։

Իրինա․

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է Զբոսաշրջության ոլորտին։ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 48-րդ կետի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարք է համարվում օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, իսկ Զբոսաշրջության մասին օրենքում հստակ թվարկում է զբոսաշրջային ծառայությունները որոնք են։

Հիմա հարց․ ինչու՞ է մեկնաբանվում, որ պարտադիր պետք է մեկից ավելի ծառայություն լինի, այսինքն տուր փաթեթ լինի, որ համարվի ազատված։ Օրինակ, եթե օտարերկրյա զբեսաշրջիկին միայն մատուցվել է ՀՀ-ի սահմանում ուղևորափոխադրման, կամ գիդի , կամ միայն հյուրանոցի ծառայություն, էդ դեպքում վերջը համարվու՞մ է ազատված ԱԱՀ-ից, թե՞ ոչ։

Հասմիկ․

Բարև Ձեզ․ եթե հյուրատունը գտնվում է մարզում, ՍՊԸ-ն հարկվում է շրջհարկով, տրամադրում է նաև սնունդ։ Հարցս այսպիսին է՝ սնունդի մասը պետք է առանձնացվի և հարկվի 6% որպես հանրային սնունդ, թե՞ էլի 5% է հարկվելու։

Մարգարիտա․

Ողջույն, կարո՞ղ եք տալ տեղեկատվություն հետևյալ հարցերի շուրջ:

1. Հյուրատնային գործունեություն ծավալող կամ քոթեջներ տրամադրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

2. Առաջին կետին զուգահեռ, եթե հանգստի կազմակերպան մեջ ներառվի նաև նախաճաշ (տեղում պատրաստելու եղանակով կամ սննդի կետերից գնելով և հյուրասիրություն կազմակերպելով), արդյո՞ք տվյալ դեպքում էլ կարող է ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ (Հարկային օրենսգրքի հոդված 267, 5-րդ կետի 2-րդ ենթակետ), թե՞ դա համարվում է հանրային սնունդ, որի համար թույլտվություն է պետք ստանալ

Լուսինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ հետևյալ նրբությունը։ Դեռևս 2020 թվականից գրանցված եմ որպես ֆիզ անձ, միկրոձեռնարկատեր։ Բնակարանը որպես հյուրատուն եմ շահագործում։ Ամեն տարի հանձնել եմ հաշվետվություն ԱՁ չհանդիսանալու վերաբերյալ, նշելով 13-րդ կետը՝ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում։ Արդյո՞ք հիմա պետք է այլ հաշվետվություն հանձնեմ, և ի՞նչ նրբություններ և փոփոխություններ կան։ Կանխավ շնորհակալություն։

Արթուր․

Բարև Ձեզ։

Ուզում եմ իմանալ՝ օրավարձով բնակարանների տրամադրման գործունեությունը կարո՞ղ է համարվել հյուրատնային գործունեություն I55 տնտեսական դասակրգչի տակ և հարկվել շրջանառությոան հարկով 5% ով։

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ կազմակերպության աշխատակիցը կազմակերպությանը պատկանող մեքենայով գործուղվել է ՌԴ, ճանապարհի և մնացած բոլոր ծախսերը կատարել է իր գրպանից, վերադառնալուց ներակայացրել է սնունդի և վառելիքի ծախսերը հիմնավորող ՀԴՄ կտրոններ։

2335-Ն որոշումը ուսումնասիրել եմ, կխնդրեմ ուղղորդել՝ ինչպե՞ս կատարեմ ծախսերի փոխհատուցումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պատրաստել բացի գործուղման հրամանից։

Նշեմ նաև, որ ծախսերը կատարվել են ռուբլով, իսկ հյուրանոցի գիշերավարձը հիմնավորող փաստաթղթեր առկա չեն։

Ընկերությունը զբաղվում է հյուրանոցային գործունեությամբ: Ընկերությունը գործում է ընդհանուր հարկման դաշտում: Տուրիստների գերակշիռ մասը օտարերկյա քաղաքացիներ են: Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներ են գործում, ի՞նչ առանձնահատկություններ կան հարկման գործընթացում։

Հայկուհի․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. Կազմակերպության աշխատակիցը մեկնել է գործուղման, հյուրանոցի համար վճարել է կազմակերպության քարտով, գումարը գերազանցում է մեկ անձի համար նախատեսված սահմանաչափը: Բացի այն , որ ավել մասը ենթակա չէ շահութահարկի հարկման բազայից նվազեցման, նաև հարկում ենք եկամտային հարկո՞վ: Հյուրանոցի ինվոյսը ունենք:

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հասկանամ․

1․ Եթե վճարումներն քարտից քարտ է լինում, ՀԴՄ կտրոն տրամադրեմ, հերիք է, չէ՞

2․ Եթե ես ունեմ հյուրատուն, և ինձ կանխիկ են վճարում, իսկ ես հաշիվ եմ գրում, արդյո՞ք ճիշտ եմ աշխատում

Գոհար․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ։ ԱՁ-ն, ով ունի հյուրատուն և գործում է միկրոյով, կարո՞ղ է արդյոք հաշվարկային հաշիվներն ֆիզ անձանց դուրս գրի ծառայությունից օգտվելուց որոշ ժամանակ հետո, օրինակ՝ մարտ ամսով ծառայությունների հաշիվն դուրս գրեմ մարտի վերջում։

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ–ն վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում։ Լրացվել է ՀԴՄ–ի գրանցման 101 ձևը՝ գործունության տեսակը նշելով հանրային սնունդ։ Այժմ նույն հասցեում պետք է մատուցվի նաև հյուրանոցային ծառայություն։ Արդյո՞ք պետք է նորից ՀԴՄ–ի գրանցում տալ, թե՞ բավական է միայն շրջ․ հարկի հաշվետվության մեջ գործունեության տեսակների առանձնացումը։

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ Միկրո-ով աշխատող ԱՁ-ն մատուցել է հյուրանոցային ծառայություն և վճարումը ստացել փոխանցումով դոլարով (airbnb) ոչ ռեզիդենտ ֆիզանձից։ Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է դուրս գրվի հաշվարկային փաստաթուղթ, և արդյո՞ք պարտադիր է նշել անձնագրի սերիա համարը և հասցեն (այդ տվյալները չունեմ)։ Կանխավ շնորհակալ եմ։

Բարև բոլորին։ Այսպիսի հարց` արդյո՞ք հյուրանոցային աշխատակիցները հերթափոխով աշխատելու դեպքում պետք է աշխատավարձը հաշվարկել որպես հատուկ ռեժիմով աշխատող բնագավառի աշխատակցի համար։
Ինչպե՞ս և քանի՞ ժամ հավելավճար և գիշերային վճար պետք է հաշվել 100 000 դրամ աշխատավարձի դեպքում, եթե աշխատողն աշխատում է 12 ժամ մեկընդմեջ երեկոյան 7-ից մինչև առավոտյան 7-ը։ Փաստացի ամսական 15 օր՝ 12 ժամ ընդհանուր գրաֆիկով, որից օրական 8 ժամ գիշերային։

Nona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ: