Գործուղման ծախսեր

Հայկուհի․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. Կազմակերպության աշխատակիցը մեկնել է գործուղման, հյուրանոցի համար վճարել է կազմակերպության քարտով, գումարը գերազանցում է մեկ անձի համար նախատեսված սահմանաչափը: Բացի այն , որ ավել մասը ենթակա չէ շահութահարկի հարկման բազայից նվազեցման, նաև հարկում ենք եկամտային հարկո՞վ: Հյուրանոցի ինվոյսը ունենք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Այո

Tigran

 եկամտային հարկով չեք հարկելու,նման դրույթ 150 հոդվածում չկա հ.117-ին վերաբերող,:

Արմեն

Այո, նորմաները գերազանցող մասով, եկամտային հարկով նույնպես հարկվում. Հոդված 141.Եկամտային հարկով հարկման օբյեկտը  
1. Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների.
Հոդված 143.Եկամտային հարկով հարկման բազան  
1. Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն.
Հոդված 147.Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)  
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.