Hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտին, օրինակ միջնորդական կամ պայմանագրերի սպասարկում, այն հարկվու՞մ է ԱԱՀ-ով, կամ ո՞ր դեպքում է հարկվում: Նախապես շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտին, օրինակ միջնորդական կամ պայմանագրերի սպասարկում, այն հարկվու՞մ է ԱԱՀ-ով, կամ ո՞ր դեպքում է հարկվում: Նախապես շնորհակալ եմ:
Կարեն.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն: Շրջանառությունը գերազանցում է 58.3 միլիոն դրամը: Խնդրում եմ ասեք` մենք ԱԱՀ վճարո՞ղ ենք, թե՞ ոչ:
Անուշ.
Շտապ անհրաժեշտ է միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր: Իմ էլ. փոստն է` anush21 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալ եմ:
Էդգար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:
Անի.
Խնդրում եմ ասեք, ՍՊԸ կազմակերպության համար, որի գործունեության հիմնական տեսակը միջնորդական ծառայությունն է, և աշխատում է պարզեցված հարկով տարվա (2010թ.) վերջում ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի:
Նունե.
Բարև Ձեզ,
Բավական ժամանակ է փորձում եմ գտնել Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագրի ձև և ապարդյուն: Անչափ շնորհակալ կլինեի, եթե կարողանայիք օգնել:
Կանխավ Շնորհակալություն
Նելլի.
Բարև Ձեզ
Ես մասնագիտությամբ հաշվապահ չեմ, բայց գործի բերումով առնչվում եմ տարբեր փաստաթղթերի հետ:Ինձ հարկավոր է միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք ինձ օգնել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ