Բենափոխադրման միջնորդային գործունեություն

Էլլա․

Բարև Ձեզ։ Միջնորդ կազմակերպությունը ԱԱՀ վճարող պատվիատուից (ՀՀ ռեզիդենտ) բեռը վերցնում է, տալիս է բեռնափոխադրող ընկերությանը (Բուլղարիա) ՀՀ-ից Իտալիա բետնափոխադրման համար: Հարց՝ 1. Ինչպե՞ս պետք է հարկվի միջնորդ ընկերությունը: 2. Բուլղարական ընկերության կողմից ստացված ծառայության հաշիվը ինչպե՞ս պետք է ցույց տալ: 3. Բեռնափոխադրման ապահավոգրության համար ԱԱՀ-ով հաշի՞վ պետք է գրի պատվիարտուին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց՝ 1. Ինչպե՞ս պետք է հարկվի միջնորդ ընկերությունը: Շրջհարկով, 2. Բուլղարական ընկերության կողմից ստացված ծառայության հաշիվը ինչպե՞ս պետք է ցույց տալ- հաշիվ վավերագրով 3. Բեռնափոխադրման ապահավոգրության համար ԱԱՀ-ով հաշի՞վ պետք է գրի պատվիարտուին – ո՞վ պետք է գրի, ոնց հասկանալ:

Էլլա

Շնորհակալ եմ պատասխանի համար, բայց մի փոքր խմբագրեմ՝ ընկերությունը ԱԱՀ վճարող է, նկատի ունեի եթե ծառայությունը սկսվում է Հայաստանում բայց ավարտվում է ՀՀ ից դուրս արդյոք կարող է ԱԱՀ-ի 0% դրույքաչափով է հարկվել համաձայն ՀՕ Հոդված 65. 2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները. 4) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում. 2. Ինքնահաշիվ պետք է գրել, թե՞ ոչ։ 3. Բեռը ՀՀ ում ապահվոգրական ընկերությունը ապահովագրել է և հաշիվ է գրել, ընկրությունը պատվիրատուին ԱԱՀ-ով հաշիվ է գրել՝ բեռի ապահովագրության փոխհատուցում, արդյո՞ք խախտում չէ։

Tigran

Բայց դուք փաստորեն բուն բեռնափոխադրողը չեք, հանդես եք գալիս որպես գործակալ, ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվելը ձեր մասը չէ այլ բեռնափոխադրողինը: Այո, բեռնափոխադրման գործարքների հարկումը միջպետական ԱԱՀ-ի 0% դրույքաչափով է հարկվում: Եթե ձեր ու պատվիրատուի միջև ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսվել է բեռի ապահովագրության ծախսի փոխհատուցում, դա խախտում չէ, ավելին դրանով կարող եք ձեր հասույը կամ հարկման բազան ավելի ճիշտ ներկայացնել:

Էլլա

Շնորհակալ եմ շատ սպառիչ պատասխանի համար:

Ալլա

Դուք չեք նշել այդ հոդվածի հաջորդ մասը․
Հոդված 65.Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները
4) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ. տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը։