30/10/2026

նորաբաց

ՆԱԻՐԱ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Նոր ստեղծված կազմակերպությունը ցանկանում է զբաղվել գարեջրի և բնական հյութերի ներկրմամբ: Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու կազմակերպությունը:

Արաքսյա.

Խնդրում եմ օգնեք ինձ կողմնորոշվել: Մանկապարտեզ բացելու համար անպայման անհրաժե՞շտ է ունենալ ՍՊԸ, թե՞ կարելի է գործունեություն ծավալել նաև ԱՁ-ով: Եվ հարկային դաշտում ո՞ր ձևով է առավել հարմար աշխատել:

Նարեկ.

Բարև ձեզ, նախապես շնորհակալություն: Սառը սուրճի և թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ և այլն), խնդրում եմ օգնեք:

Elen.

Բարև ձեզ: Ես բացել եմ ՍՊԸ 2012 թ.-ի նոյեմբերի վերջին օրերին, բայց մինչև այսօր չեմ աշխատում, ոչ մի գործարք չեմ կատարել և որոշ ժամանակ դեռ չեմ աշխատելու: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Պե՞տք է դիմում եմ գրեմ, որ չեմ աշխատում, թե՞ ոչինչ անել հարկավոր չէ, որովհետև ես ոչ մի գործարք չեմ կատարել:

Նախապես շնորհակալություն:

Աննա Սարիբեկյան.

Հարգելի հաշվապահներ,
կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե

1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն

2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում

3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի:

Հարգանքներով`
Աննա

Արամ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ մեծաքանակ պահեստամասեր ներմուծել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ բացելու, մաքսային և հարկային ներկայացնելու համար: Պահեստամասերը գնելու եմ ինտերնետով: Նախապես շնորհակալություն, կսպասեմ արձագանքների:

Աննա.

Բարև Ձեզ:
Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:

Lusin.

Հարգելի փորձառու հաշվապահներ, ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես` մետաղական արձանիկների պատրաստում և վաճառք, հնարավոր է նաև արտահանում ՌԴ: Բնականաբար օրենքի սահմաններում գործելու համար ցանկանում է պետական գրանցում ստանալ, հաշվառվել ՀՏ-ում և կատարել օրենքով պահանջվող բոլոր հարկային վճարումները: Սակայն առաջացել է մի խնդիր. գրանցվել որպես ՍՊԸ, Ա/Ձ, թե՞ Ընկերակցություն, ի՞նչ հարկատեսակներով է նա հարկվելու և այլն: Նշեմ նաև, որ այս գործունեությամբ զբաղվելու են 3 ընկերներով: Առաջացած իրավիճակում կողմնորոշվելու համար խնդրում եմ ձեր մասնագիտական խորհուրդը: Ինչպե՞ս վարվել: Խնդրում եմ հնարավորության դեպքում շտապ արձագանքել:

Հակոբ.

Նոր գրանցված անհատ ձեռներեց եմ, զբաղվելու եմ շին. գործիքների մանրածախ կամ մեծածախ վաճառքով: Ընդհանրապես չեմ պատկերացնում` ինչ կերպով պետք է կազմակերպեմ իմ հարկային պարտավորությունները, ունենալու եմ մեկ աշխատող (վաճառող): Խնդրում եմ հնարավորինս նկարագրեք, թե ինչ և ինչպիսի հարկային ծախսեր եմ ունենալու: Գործունեություն եմ ծավալելու վարձակալած տարածքում:

Իրինա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:

Նելլի.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունների համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անդամներին ընդունելու համար: Խոսքը գնում է նորաստեղծ կազմակերպության մասին: Եվ արդյո՞ք պետք է ունենալ հրամանագիրք:

Lika.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցերում: Երկու օր է, ինչ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, ցանկանում եմ զբաղվել ծաղկի մանրածախ վաճառքով բացօթյա տարածքում և ունեմ թուլատվություն, ունեմ ՀԴՄ, աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.
1. ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. ի՞նչ պարտադիր վճարներ եմ կատարելու
3. հդմ կտրոնները ի՞նչ եմ անելու
4. հաշվապահական ի՞նչ գիրք պետք է ունենամ
Խնդրում եմ հնարավոր դեպքում շուտ արձագանքել: Նախապես շատ շնորհակալ եմ:

Ժաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես բացել եմ տաքսի ծառայություն և գրանցել եմ ընդամենը մեկ մեքենա: Եթե խնդրեմ ինձ կասե՞ք` եռամսյակային ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ հարկային: Ասեմ, որ գրասենյակի տարածքը իմ սեփականն է: Նախապես շնորհակալություն:

Էլլա Բաղրամյան.

Բարև ձեզ: Մի հարց էի ուզում տալ: Ես ցանկանում եմ հիմնադրել կենտրոն, որտեղ երեխաները անվճար կսովորեն օտար լեզուներ, համակարգիչ, և որը կֆինանսավորվի դրամաշնորհների գումարով: Հիմա հարցս հետևյալն է՝ որպես ՀԿ պետք է գրանցե՞մ պարտադիր, թե՞ կարող եմ նաև որպես ՍՊԸ կամ այլ կերպ գրանցել: Ինչպես նաև՝ հետագայում պետվճարները մինիմալացնելու համար ո՞ր ձևն է օպտիմալ: Կանխավ շնորհակալություն:

Ալլա.

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` անհատ ձեռներեց գրանցվելու համար ո՞ր պետ. ռեգիստորին պետք է դիմենք: Այսինքն այն տարածաշրջանի պետ. ռեգիստորին, որտեղ որ գրանցված ենք, թե՞ գործունեությունն իրականացվող տարածաշրջանի պետ. ռեգիստորին: Կանխավ շնորհակալություն:

Միքայել.

Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս է արդեն գրանցել եմ ԱՁ, սակայն ոչինչ չեմ արել, ոչ մի գործողություն ԱՁ-ն գրանցելուց հետո, միայն վճարել եմ 3 200 դրամ, եթե ճիշտ եմ հիշում, գրանցման համար: Ինձ ասացին, որ եթե գործունեություն չի լինելու դեռ, ավելի լավ է կասեցնել, որպեսզի ավելորդ խնդիրներ չլինեն: Կարո՞ղ եք ասել` ինչպես կասեցնել ԱՁ-ն, և արդյո՞ք ինչ-որ հաշվետվություն պետք է ներկայացնել կամ վճարում կատարել: Նախապես շնորհակալություն:

Ռազ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Ցանկանում եմ խանութ բացել` տնտեսական ապրանքներ, բանջարեղեն ու միրգ վաճառելու նպատակով: ԱԱՀ-ով չեմ աշխատելու: Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ հարկատեսակներ եմ վճարելու: Որպես ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ հիմնադրեմ: Այսինքն` որո՞վ է ձեռնտու աշխատել՝ հարկեր քիչ վճարելու առումով: Խնդրում եմ, պարզաբանեք ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը:

Արման.

Նոր գրանցել եմ Ա/Ձ, այն դեռևս չի գործում: Մինչև գործունեությունը սկսելը ի՞նչ քայլեր պետք է կատարեմ պետական մարմինների հետ կապված: Ա/Ձ-ն գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, խնդրում եմ, եթե հնարավոր է մանրամասն տեղեկացրեք, թե ուր պետք է գնամ (ցանկալի է` նշելով հասցեն) և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ: Ա/Ձ-ի գործունեությունը սկսելուց հետո ես բնականաբար կունենամ հաշվապահ, իսկ մինչ այդ խնդրում եմ Ձեր օգնությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Ռոզա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգչային ծառայությունների մատուցման գրասենյակ, բայց չգիտեմ, թե ինչ իրավական ձևով կարող եմ գրանցվել և ինչ հարկերով պիտի հարկվեմ: Եթե դժվար չէ, խնդրում եմ ինձ ճիշտ ուղղություն ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունը նորաբաց է, կատարել է գործարքներ միայն փոխանցումով: Տնօրենը մի քանի օր առաջ գումար է կանխիկացրել բանկից, բայց դեռ դրամարկղային գիրք չունի: Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:

AA.

Ցանկանում եմ սկսել դեղատան գործունեություն, խնդրում եմ հնարավորինս ճիշտ ուղղություն տալ` ինչպե՞ս սկսել այդ գործունեությունը: Ունեմ տարածք և հնարավորություն ներմուծելու արտասահմանից: Պարզապես ճիշտ սկսելու պահն է: Նախապես շնորհակալություն: