Արփինե․
Բարև ձեզ, ցանկանում եմ ԱՁ բացել, որտեղ տեղում թխվելու է լավաշ և տեղում վաճառվելու, զուգահեռ նաեւ հացաբուլկեղեն: Կօգնե՞ք հասկանամ՝ ի՞նչ քայլեր են պետք անել։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Արփինե․
Բարև ձեզ, ցանկանում եմ ԱՁ բացել, որտեղ տեղում թխվելու է լավաշ և տեղում վաճառվելու, զուգահեռ նաեւ հացաբուլկեղեն: Կօգնե՞ք հասկանամ՝ ի՞նչ քայլեր են պետք անել։
Հասմիկ․
Ունեմ փոքր առցանց կրթական/լեզու սովորելու վեբ հավելված։ Ուզում եմ սկսել վճարովի պլաններ ավելացնել և հասկանալ՝ հարկային ու իրավական տեսանկյունից ճիշտ է ԱՁ բացել, թե ՍՊԸ։
Վճարումները հնարավոր է լինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտասահմանից։
Կուզեի խորհրդատվություն ստանալ՝ ո՞ր հարկման ձևն է ճիշտ, ի՞նչ հարկեր/փաստաթղթեր են պետք, և արդյո՞ք IT ոլորտի արտոնություններ կարող են կիրառվել։
Նաև կուզեի հասկանալ՝ եթե սկզբում միայն ես եմ աշխատում պրոդուկտի վրա, պարտադիր կա՞ գրանցված աշխատող ունենալու պահանջ։
Շնորհակալություն։
Անի․
Սիրելի հաշվապահներ,
ԱՁ-ի գրանցումը կատարվել է 03.08.2026 թ. և ներկայացվել է N201 հաշվետվությունը։ Համակարգի անհատական տվյալներում որպես գրանցման թիվ երևում է 31.12.2025 թ. (երբ անձը ստացել էր ՀՎՀՀ՝ հայտարարագրման համար)։
Արդյո՞ք ԱՁ-ի գրանցման գործընթացի ընթացքում որևէ սխալ է թույլ տրվել, թե՞ տվյալը համակարգում սխալ է արտացոլվում։
Հարություն․
Բարև Ձեզ, նորաբաց ԱՁ առցանց բացել եմ մեկ շաբաթ ժամկետով, գործունեություն չեմ իրականացրել, նույն եղանակով հանել եմ հաշվառումից, ասացեք խնդրեմ՝ հետագա հարկային պարտավորություններից խուսափելու համար ի՞նչ գործողություններ պետք է իրականացնեմ, դեռևս 20 օրյա ժամկետի մեջ եմ։
Աննա․
Բարև Ձեզ, ցանկանում եմ զբաղվել հրուշակագործությամբ, դեռևս տնային պայմաններում՝ տորթեր և շոկոլադե սալիկներ եմ պատրաստելու, ի՞նչ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ լինի օրինական։
Ալլա․
Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ ջան, մի քանի հարց ունեմ։ 2025թ․ հոկտեմբերին բացել եմ ԱՁ (Wildberries – ով գործունեություն ծավալելու նպատակով), սակայն բացարձակ ոչ մի գործունեություն չեմ իրականացրել։ Բացելուց 20 օրվա ընթացքում հանձնել եմ 201 հաշվետվությունը։ Այս տարի հանձնել եմ 286՝ 0-ական հաշվետվություն, ինչպես նաև նորից 201 ձևի հաշվետվությունը։ Ամսի 17-ին հանձնել եմ նաև 240 և 244 հաշվետվությունները, իսկ վճարումը կատարել եմ ամսի 19-ին, սակայն համակարգում դեռևս 15,000-ական դրամ պարտք է ցույց տալիս։
Սա նորմա՞լ է, որ դեռ պարտք է երևում, թե՞ պետք է ինչ-որ տեղ դիմեմ։ Բացի այդ, արդյո՞ք կան այլ հաշվետվություններ, որոնք բաց եմ թողել և պետք է ներկայացնեմ, քանի որ ցանկանում եմ դադարեցնել գործունեությունս և չեմ ուզում որևէ բան կիսատ մնա։ Գործունեությունը դադարեցնելու համար ո՞ր հաշվետվությամբ պետք է անեմ, ու հստակ ինչեր լրացնեմ: Եվ ևս մեկ հարց, դադարեցնելուց հետո, այս եռամսյակի ավարտին պե՞տք է կրկին 286 հաշվետվություն ներկայացնեմ, թե՞ այլևս կարիք չկա։ Նաև՝ այս 3 ամսվա համար պե՞տք է կրկին 240 և 244 հաշվետվությունները ներկայացնել, թե՞ դա արդեն հաջորդ տարում է արվում։
Նախապես շատ-շատ շնորհակալ եմ։
Նառա․
Բարև Ձեզ, կոոպերատիվ բացելու համար ի՞նչ է անհրաժետ և քանի՞ մասնակից իրավունք ունի ունենալու։ Շնորհակալ եմ։
Գոհար․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ տանս մեջ արտադրել մոմեր և օճառներ, և օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ գրանցվե՞մ որպես ԱՁ, և ի՞նչ քայլեր են հարկավոր, որպեսզի օրինական դաշտ մտնեմ։
Աննա․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն եթե նոր է բացվում, մեկ մասնակից ունի, տնօրեն ռեգիստրով հենց հիմնադիրին է, taxservice-ում պարտադի՞ր է տնօրեն գրանցելը, և հետագայում փոփոխման դեպում տնօրենը ռեգիստրի վկայականում է՞լ պետք է փոխվի։
Անահիտ․
Ա/Ձ-ն բացվել է այսօր, և ուզում եմ փակել, դեռ էլեկտրոնային հարթակում լիազոր չեմ բացել և ոչ մի հաշվառում չեմ անցել, բացի պետական գրանցումը, եթե հիմա հաշվառումից հանեմ, որևէ այլ գործողություն կա՞ կատարելու։
Անահիտ Վասիլյան․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով պետք է աշխատեմ և վաճառելու եմ հագուստ, այսինքն մանրածախ առևտրով պետք է զբաղվեմ։ Ինչպես նաև փոքրիկ տարածք եմ վարձակալել։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ՊԵԿ, և արդյո՞ք վիճհաշվետվություն ուղարկելու եմ վիճվարչություն։
Ռուզան․
Բարև ձեզ։ Հացի փռի գործունեության համար բացվում է ՍՊԸ։ Մինչև 201 ձև ուղարկելը, 79-ով աշխատանքի ընդունելու քայլերը պարզ են։ Այ դրանից հետո խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ անել։
Նարե․
Բարի օր։ Փետրվար ամսին բացել եմ ԱՁ, որը զբաղվելու է մազակալների վաճառքով։ Մազակալները ներմուծված էին շատ վաղուց, ուստի ձեռքբերման ոչ մի փաստաթուղթ չունեմ։ Բացի այդ նախատեսում էի միկրոձեռնարկատեր համարվելու հայտարարություն տալ։ Սա տեխնիկական խնդրի պատճառով չէր ներկայացվել, որի համար տուգանք նշանակվեց, և համարվեցի ԱԱՀ վճարվող։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ ի՞նչ պետք է անեմ։ Արդյո՞ք պետք է փետրվար ամսվանից սկսած ԱԱՀ հաշվարկ ներկայացնեմ և եթե այո, ապա ինչպե՞ս վարվեմ մինչ այս դուրս գրված “Բ”-ով հաշիվներին։ Արդյո՞ք սրանց 20%-ի մասով ԱԱՀ պետք է վճարեմ։ Շատ շնորհակալ կլինեմ ուղղորդելու համար։
Մարիամ․
Բարև ձեզ։
Ցանկանում եմ բիզնես սկսել և օրինակացնել, ունեմ մի քանի հարց, խնդրում եմ պատասխանել, նախապես շնորհակալություն։
Տան պայմաններում (առանձին խոհանոց) պատրաստելու եմ տորթեր, քաղցրավենիքներ, աշխատակից չեմ ունենալու, վաճառքը իրականացնելու եմ Instagram-յան էջի միջոցով, աշխատելու եմ միայն առաքումով, առաքումը իրականացնելու եմ ես: Բացի այդ ունենալու ենք փաթեթներ, որ օրինակ փոքրիկ տորթ և փոքրիկ շամպայն է լինելու կամ բաժակ է ներառելու փաթեթը , այս դեպքում այլ ապրանքները , որոնք իմ արտադրանքը չեն ինչպե՞ս եմ կարողանալու վերավաճառել։
1. Խնդրում եմ ասեք, այս ոլորտում բիզնես սկսելու քայլերը, ի՞նչ է պետք անել հերթականությունը նաև իմ բիզնեսի համար ամենահարմար կազմակերպաիրավական տեսակը , հարկման տեսակը, պարտավորությունները եւ վճարումները (ամսական եւ տարեկան) որո՞նք են
2. Արդյո՞ք պետք է առանձին հաշիվ բացեմ փոխանցումների համար, նաև կխնդրեմ նշել օնլայն վաճառքի դեպքում ինչպես եմ ՀԴՄ տրամադրելու
Իմ դեպքում օնլայն ՀԴՄ է լինելու և արդյոք ճի՞շտ է, որ ոչ բոլորին են թույլատրում էլեկտրոնային ՀԴՄ։
Գուրգեն․
Բարև Ձեզ։ Ես ցանկանում եմ սկսել տնական մրգօղիների արտադրություն, ինչպե՞ս իմանամ թույլտվությունների, լիցենզիայի, աքցիզների և այլ կանոնների մասին։
Մարիամ․
Բարև Ձեզ, ցանկանում եմ սկսել խմորեղենի փոքրիկ արտադրություն, իսկ իրացումը կազմակերպել խանութների միջոցով։ Սկզբնապես լրացուցիչ աշխատողներ չեն լինելու։ Վերջին հարկային փոփոխությունները հաշվի առնելով՝ կհուշե՞ք, թե ինչ կարգավիճակով է առավել շահեկան մտնել հարկային դաշտ։
Սոնա․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ես աշխատում եմ հեռահար, դասավանդում եմ, այժմ ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ, և ամեն ամիս գումարը տարբեր է, ինչպե՞ս է հաշվարկվելու հարկը։
Արամ․
Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ, հիմա պետք է հայտարարություն տամ շրջհարկով աշխատելու համար։ Որտե՞ղ պետք է այդ հայտարարությունը տամ, շնորհակալ եմ։
Մարի․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ ես աշխատելու եմ մենակ՝ որպես վարսահարդար և հնարավոր է նաև դիմահարդար։ Ինչի՞ց եմ սկսելու։ Եվ արդյո՞ք միկրոբիզնես է համարվում։ Ամսական մոտավոր որքա՞ն են կազմելու հարկերը։
Zara.
Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԱՁ-ի 2025թ․ հարկերի և դրանց վճարման վերաբերյալ։ ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում, աշխատողներ չի ունենալու։
Հարց 1 – Ճի՞շտ եմ հասկանում, որ վճարելու եմ հետևյալ հարկերը՝ – 5 000 դրամ ամսական շահութահարկ – 5 000 դրամ ամսական սոց․ վճար – 10% եռամսյակային շրջանառության հարկ – դրոշմանիշային վճար՝ տարեկան կտրվածքով: Կա՞ն այլ վճարներ, որոնք մոռացել եմ հաշվի առնել։ Եկամտային հարկը վճարվում է միայն աշխատող ունենալու դեպքում, ճի՞շտ է։
Հարց 2 – հնարավո՞ր է արդյոք ամսական վճարները կուտակել և վճարել միանգամից՝ տարվա վերջում, կամ օրինակ եռամսյակը մեկ։ Եվ եթե այո, դա ինչ-որ հատուկ քայլերո՞վ է արվում, թե պարզապես վճարումը կատարում եմ այդ ժամանակ և վերջ։
Հարց 3 – Ինչպե՞ս եմ կատարում վճարումները։ Արդյո՞ք բոլորը կարող եմ անել պետական վճարումների էլեկտրոնային համակարգով՝ https://www.e-payments.am/hy/ թե՞ պարտադիր է բանկով կատարել։
Հարց 4 – Ո՞ր վճարների համար պետք է հաշվետվություն ներկայացնեմ հարկային ծառայության էլեկտրոնային համակարգում։ Շրջանառության հարկ, շահութահարկ, այսքա՞նը, թե սոց վճարների և դրոշմանիշների համար էլ է պետք հաշվետվություն
Հարց 5 – արդյո՞ք դրոշմանիշային վճարի հաշվարկի սանդղակը այստեղ նշվածն է՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175713 “հաշվարկման բազա” ասելով հասկանում ենք տարեկան եկամուտների գումա՞րը, թե՞ սա այլ եզր է։
Անչափ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։
Ալինա․
Բարև Ձեզ, խնդրում եմ շատ օգնել առաջին քայլերը ճիշտ կատարել, որ խնդիրներ չառաջանան: Այսօր, մոտենալով հարմար Հայփոստ, բացել եմ ԱՁ (07/02/2025), որից հետո գնացել եմ հարկային և գրանցվել որպես հարկատու։ Ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ 62.01.0: Աշխատելու եմ որպես ՏՏ ռեկրուտեր (IT recruiter) տանից, իմ համակարգչով, Եվրոպական կազմակերպությունում: Այս քայլերից հետո ուրիշ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է հարկայինը իմանում, որ ես իրականում ՏՏ ոլորտում եմ, որպեսզի հարկվեմ 1% կամ 5%: Նախապես շնորհակալություն:
Քրիստինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նկարչուհին ուզում է բացել նկարչական խմբակ։ Ուզում եմ իմանալ` ի՞նչ պետք է անի` ԱՁ բացելու՞ է, ի՞նչ պայմանագիր պետք է կնքի, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ու ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Կխնդրեի մանրամասնել:
Կարեն․
Բարև Ձեզ, ընկերությունը աշխատակիցներ է տրամադրում ԱՄՆ գրանցված ընկերությունների տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ իրավաբանի օգնական իրավաբանական գրասենյակում։ Իրենց դուրս է գրելու հաշիվներ և վարձատրելու է աշխատակիցներին ՀՀ-ում։ Ո՞ր հարկատեսակով է առավել ձեռնտու աշխատել։
Տաթևիկ․
Բարև Ձեզ։ Երկու ընկերներ որոշել են բացել զարգացման կենտրոն, որտեղ կգործի լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ, և կդասավանդվի մենթալ մաթեմաթիկա։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ են աշխատել որպես միկռոձեռնարկատեր, եթե այո, կարո՞ղ են ունենալ մոտ 4 աշխատողներ։ Շնորհակալություն։
Հովհաննես․
Ողջույն։ Մենք պատրաստվում ենք ստարտափ հիմնել, համասեռ արագ պատրաստվող խմորեղենի չոր խմորի արտադրության և վաճառքի։ Կասե՞ք, խնդրեմ, քայլերի հաջորդականությունը լիցենզիա ստանալու և այլնի հետ կապված։ Ու արդյոք կարելի՞ է դա իրականացնել տնային պայմաններում (սկզբի համար իհարկե)։
Գրիգոր․
Բարև ձեզ, ես օտարերկրյա քաղաքացի եմ, և ցանկություն ունեմ Հայաստանում մաքրման ծառայության ՍՊԸ բացել։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր է պետք, և որտեղի՞ց պետք է սկսել։
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ԱՁ եմ գրանցվել միկրոձեռնարկատիրության համակարգում, և ցանկանում եմ խմորեղեներ պատրաստել և վաճառել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հաշվետվություն էլ պետք է հանձնվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։
Անի․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ցանկանում ենք բացել հագուստի վարձակալման սրահ Հրազդան քաղաքում։ Ի՞նչ քայլեր է հարկավոր անել։
Դավիթ․
Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ ուզում բացել Wildberries հարթակում ապրանքներ վաճառելու նպատակով։ Խնդրեմ ասել՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու, ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է, և ապրանքները դրսից է բերվելու վաճառքի համար։