28/10/2026

ոգելից խմիչք

Լուսինե․

Ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջանառության հարկով։ Ցանկանում եմ բացել բիլիարդ սրահ, որտեղ կվաճառվի նաև խմիչք։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնեմ ես որպես ԱՁ, շրջհարկի եռամսյակային հաշվետվության մեջ բիլիարդի ժամավճարը ո՞ր տողում պետք է ներկայացնեմ, ի՞նչ լրացուցիչ վճարներ պետք է կատարեմ։ Պե՞տք է արդյոք ԱՁ-ի համար ՀԾ հաշվապահ ծրագիր բացեմ և լրացնեմ։ Ի՞նչ լրացուցիչ գործողություններ ունեմ անելու հարկային համակարգում, սխալներից և խնդիրներից խուսափելու համար։

Սյուզի․

Բարև Ձեզ։ Կտեղեկացնե՞ք խնդրեմ՝ խաղողի օղու իրացման դեպքում ակցիզային հարկի ո՞ր դրույքաչափը պետք է կիրառեմ , ճի՞շտ է արդյոք այն հաշվարկել պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 2208 90 330 0/2208 90 380 0/220890480 0 դասակարգչին համապատասխան։ Շնորհակալություն։

Հռիփսիմե․

Բարեւ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ իմանալ՝ փաբ բացելու համար անհրաժե՞շտ է լիցենզիա խմիչքի և սննդի, և որտե՞ղ պետք է դիմեմ։ Նաև ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի այդ գործունեությունը։

Շավարշ.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. խմիչք և ծխախոտ վաճառելու համար համայնքապետարանը պե՞տք է թույլտվություն տա, և թույլտվության արժեքը ինչքա՞ն է:

Արեգա.

Բարև Ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք իմանալու, թե ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության /կոնյակի, կոնյակի սպիրտի/ վերագնահատումը:
Նախապես շնորհակալություն:

Արփինե.

Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:

Վահրամ.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի չշշալցված 55-65 % թնդությամբ մրգային օղիների վաճառքով զբաղվելը: Ակցիզային հարկին վերաբերու՞մ է արդյոք:

Գայանե.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն ուզում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվել շրջանում։ Հարց՝ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր։ Եթե ոչ, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Արտաշես.

Բարև ձեզ։ Նորաբաց ԱՁ ունեմ, ցանկանում եմ զբաղվել շարժական արագ սնունդով շրջաններից մեկում: Կխնդրեի մանրամասն բացատրել՝ որտեղից պետք է ձեռք բերել սննդի և ոգելից խմիչքների լիցենզիան, և ինչ գումար պետք է վճարել: Շնորհակալ եմ կանխավ:

Սարգիս.

Ողջույն: Հարգելի գործընկերներ, “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի հավելված 7-ում նշվում է, որ “սույն հավելվածի իմաստով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը…”: Խնդրում եմ պատասխանեք` այդ դեպքում ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը ոգելից խմիչքների և առհասարակ պատրաստի արտադրանքի վաճառքի դեպքում:

ՆԱԻՐԱ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Նոր ստեղծված կազմակերպությունը ցանկանում է զբաղվել գարեջրի և բնական հյութերի ներկրմամբ: Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու կազմակերպությունը: