Tag: սոցիալական վճար

Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում

Zeno.

Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում

Ֆիզ. անձի հետ կնքվել է պայմանագիր

Artur.

Բարև Ձեզ. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ձևակերպել Ֆիզ անձի հետ կնքված է աշխ. կատարման պայմանագիր որի համաձայն ներկարարական աշխատանքներ պետք է կատարվի և մեր կազմակերպությունը նախատեսել է 60000 դր գումար/ներառյալ բոլոր տեսակի հարկերը/ և արդյոք 3տոկոս սոց վճար պահվելու է?

Կարդալ ավելին Ֆիզ. անձի հետ կնքվել է պայմանագիր

Oտարերկրյա աշխատողի վերաբերյալ

Ani.

Բարև ձեզ, ես գիտեմ, որ օտարերկրյա աշխատողի համար սոց. վճարներ չեն կատարվում, կարող եք ինձ ասել սակայն սոցում նրան գրանցել պետք է, թե ոչ, իսկ եկամտահարկի հաշվարկը նույն է, ինչ ռեզիդենտինը???

Կարդալ ավելին Oտարերկրյա աշխատողի վերաբերյալ

Վերջնահաշվարկի գումարի վերաբերյալ

Anzhela.

Բարև, հարգելի’ գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալում. աշխատողի համար հաշվարկել եմ վերջնահաշվարկ, որից պահվել է միայն եկամտահարկ, իսկ սոց. վճարներ` ոչ: Ինձ հետաքրքիր է, եթե սոց. վճարներ չի հաշվարկվում, արդյոք վերջնահաշվարկի գումարը սոց. հաշվետվության ԱՎՈՒՄ-ի մեջ ներառվում է

Կարդալ ավելին Վերջնահաշվարկի գումարի վերաբերյալ

Ատամնաբույժի հետ կնքվել է աշխ. պայմանագիր

Հռիփսիմե.

Հարգելի բարեկամներ հայցում եմ ձեր օգնությունը, հիվանդանոցում ատամնաբույժի հետ կնքվել է աշխ.պայմանագիր որի համաձայն աշխատավարձը սահմանվել է իր կողմից դրամարկղ վճարած գումարների 50%-ի 60%, բայց նա չի վճարում և աշխատավարձ չեն հաշվարկում, չեն վճարում նաև սոց վճար:Հաշվապահ չեմ բայց պիտի ստուգեմ, ասեք խնդրում եմ արդյոք երկու դեպքում էլ չեն խախտում համապատասխան օրենքներ: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ատամնաբույժի հետ կնքվել է աշխ. պայմանագիր

Աշխատավարձի հաշվարկ

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելիներ: Ես աշխատավարձ եմ հաշվել, խնդրում եմ ստուգել և բացատրելով գրել գործատուի սոց.-ը: Աշխատավարձը 150 000 դրամ է:

1) 150000*3/100=4500
2) 150000-30000-4500=115500
3) 8000+7100=15100
4) 150000-15100-4500=130400

Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատավարձի հաշվարկ

Վերջնահաշվարկ

Roza.

Խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկի ժամանակ սոց. վճար պահվում է, թե ոչ:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Թարգմանչական ծառայություն

andranik.

Խնդրում եմ օգնել, եթե կնքվում է թարգմանչական ծառայության գնման պայմանագիր 120000 դրամով, ապա եկամտահարկը – 10000 դրամ, իրեն` 110000 դրամ, իսկ գործատուի սոց. տրվու՞մ է:

Կարդալ ավելին Թարգմանչական ծառայություն

Ամենամսյա նպաստ

Լիլիթ.

Բարև ձեզ, կցանկանայի ձեզ ուղղել հետևյալ հարցը: Ես երբեք չեմ աշխատել, ոչ մի հիմնարկում գրանցված չեմ եղել, հետևաբար ոչ մի սոց. վճարումներ չեմ կատարել: Կարո՞ղ եմ արդյոք ես ստանալ ամենամսյա նպաստ երեխայիս համար, ով 6 ամսական է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ամենամսյա նպաստ

Սոցապ վճարումներ

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանեք, եթե ժամանակ առ ժամանակ (Ա/Ձ -ն պայմանագրով (քաղիրավական) գործատուն (Ա/Ձ) վարձում է մատուցող մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար), պետք է արդյո՞ք կատարի սոց. ապահովության վճարումներ (մինիմում 7 000 դրամ) տվյալ մատուցողի համար:

Եթե կարելի է ավելի մանրամասն կամ օրենքի հոդվածը գրեք:
Ես կարդացի Աշխատանքային օրենսգիրքը, այնտեղ չկար ոչինչ 8 ժամյա (մեկ օրվա) աշխատանքային պայմանագրի մասին: Ինչպե՞ս կարելի է վճարել ընդամենը 5 000 դրամ, բայց վճարել սոց. ապահովության 7 000 դրամ, որը նախատեսված է ամսական աշխատավարձի կտրվածքով:
Տվյալ դեպքում ֆիզ. անձը աշխատում է մեկ օր, միգուցե կա՞ այլ պայմանագիր մեկ աշխատանքային օրվա վերաբերյալ, որը չի համարվում քաղիրավական պայմանագիր:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Սոցապ վճարումներ

Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել, եթե ժամանակ առ ժամանակ(Ա/Ձ քաղ-իրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5000 դրամ դրա համար), պետք արդյոք կատարել Սոց ապ վճարումներ տվյալ մատուցողի համար?
Կանխավ շնորհակալություն

Կարդալ ավելին Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ

Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով

Արփինե.

Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;

Կարդալ ավելին Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով