27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Albert
Albert
16 տարի առաջ

Բարև Ձեզ Սուսաննա: ՀՀ “Հարկային տեղեկատու” ՓԲԸ-ի կողմից 2009 թվականին հրատարակված պառտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման մասին հրահանգի 4-րդ` Սոցիալական վճարների դրույքաչափերը և արտոնությունները, բաժնում, հստակ և համառոտ տրված են Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Արփինե
Արփինե
16 տարի առաջ

Հարգելի Սուսաննա, ինձ հետ պատահել է նման իրադրություն, ես միայն եկամուտի հաշվարկում եմ ցույց տվել, 10 տոկոսով, սակայն հարկային տեսուչը իմ հարցին պատասխանեց, որ սոց.-ը պարտադիր է: Երևի ավելի լավ է՝ հարկայինից հետաքրքրվեք:

Սուսաննա
Սուսաննա
16 տարի առաջ

Շատ շնորհակալ եմ պատասխանների համար:
Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք Ա/Ձ-ի(ուրիշ աշխատող չունի) եկամտահարկի հաշվարկի ժամանակ կարող եմ ամսական 30 000 դրամի չափով համախառն եկամտից անձնական նվազեցում կիրառել՝ համաձայն ՀՀ Եկամտահարկի մասին օրենքի հոդված 14-ի:
Կանխավ շնորհակալություն:

Անահիտ
Անահիտ
16 տարի առաջ

Այո, իհարկե. հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտը նվազեցվում է հիմնավորված ծախսերի, պարտադիր սոց. վճարներi և յուրաք. ամիս 30 000 դրամի չափով(անձնական նվազեցում), այսինքն` տարվա համար 12 * 30 000 = 360 000 դրամ:

Albert
Albert
16 տարի առաջ

Բարև Ձեզ, Սուսաննա: Եթե եկամատահարկի հաշվարկա և օրենքով նախատեսված է այդ նվազեցման տեսակը և չափը, ապա շատ զարմանալի կլինի որ դուք եկամտահարկի տարեկան հաշվարկում այդ գումարի չափը չնվազեցնեք: Սակայն, անձնական նվազեցումը, Ա/Ձ-ի եկամտից նվազեցման ժամանակ կան որոշակի նրբություններ, որորնց վրա ամպայման պետք է ուշադրություն դարձնել:

Սուսաննա
Սուսաննա
16 տարի առաջ

Ներեղություն Ալբերտ, խնդրում եմ մանրամասնել եթե կարելի է ինչ նրբությունների մասին է խոսքը:

Albert
Albert
16 տարի առաջ

Բարև Ձեզ, Սուսաննա և Անահիտ: Նրբոթյունները այն են, որ պրակտիկայում կան հարկային տեսուչներ, և եթե Ա/Ձ-ն տարվա համար նվազեցնի ամբողջ 12 ամսվա համար նախատեսված գումարը, ապա, հավանականա, որ այդ տեսուչները կպահանջեն, որ
Ա/Ձ-ն հիմնավորի իր կողմից իրականացրած ապրանքա-դրամային շրջանառությունը այդ ամբողջ 12 ամսվա համար: